Երէկ, հոկտեմբերի 8-ի առաւօտեան՝ Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, Թեհրանի Ս. Թարգմանչաց եկեղեցում մատուցւել է ս. պատարագ, նախագահութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, իսկ պատարագի ընթացքում քարոզել է Սրբազան Հայրը:
«ԱԼԻՔ», Կ. Դ.- Երէկ, հոկտեմբերի 8-ի առաւօտեան՝ Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով, Թեհրանի Ս. Թարգմանչաց եկեղեցում մատուցւել է ս. պատարագ, նախագահութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, իսկ պատարագի ընթացքում քարոզել է Սրբազան Հայրը:
Երեկոյեան, Հ. Մ. «Սիփան» միութեան նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան, Հ. Մ. Մ. «Նայիրի», Հ. Ուս. «Չհարմահալ», Իրանի Հայ Արհեստաւորների, Հ. Մ. «Սարդարապատ» եւ «Հայ կին» միութեանը կից «Արմենուհի» միութիւնների, Ս. Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցական խորհրդի, Ս. Թարգմանչաց եկեղեցու Կանանց եկեղեցասէր միութեան, «Գիտունիկ» մանկական կենտրոնի, Սասուն քաղաքամասի հայոց ազգային դպրոցների համագործակցութեամբ՝ Ս. Թարգմանչաց եկեղեցու բակում կազմակերպւել էր գեղարւեստական-բանախօսական միջոցառում, միաժամանակ նկարչութեան եւ ձեռքի աշխատանքի ցուցահանդէսը՝ Հ. Մ. «Սիփան» միութեան, «Նայիրի» սրահում: