Հա

Համայնք

10/10/2022 - 13:20

Թեհրանի կուսակալ դոկտ. Ղասեմ Մոհամմադ Թեհրանիի այցն ազգային առաջնորդարան

Կիրակի, 9 հոկտեմբերի 2022 թ.-ին, Թեհրանի կուսակալ դոկտ. Ղասեմ Մոհամմադ Թեհրանին ընկերակցութեամբ քաղաքական հարցերի տեղակալ դոկտ. Շայանի այցելեց ազգային առաջնորդարան եւ տեսակցութիւն ունեցաւ Թհերանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանի հետ:

Կիրակի, 9 հոկտեմբերի 2022 թ.-ին, Թեհրանի կուսակալ դոկտ. Ղասեմ Մոհամմադ Թեհրանին ընկերակցութեամբ քաղաքական հարցերի տեղակալ դոկտ. Շայանի այցելեց ազգային առաջնորդարան եւ տեսակցութիւն ունեցաւ Թհերանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանի հետ:

Հանդիպման ներկայ էր նաեւ ազգ. առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ բարի գալուստ մաղթեց հիւրերին ապա անդրադառնալով անցած օրերին երկրում ստեղծւած խառը իրավիճակին յայտնեց, որ աղօթում է ինչքան շուտ իրավիճակը բարելաւի եւ խաղաղութիւն տիրի ամբողջ երկրում: Սրբազան Հայրը յայտնեց, որ աղօթքը հոգեկան կամուրջ է կրօնների միասնութեան:

Սրբազան Հայրը հանդիպման ընթացքում խօսեց Իրանում քրիստոնեայ-իսլամ համակեցութեան մասին շեշտելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը բացառիկ այն երկրներից է, որտեղ փոքրամասնութիւնների իրաւունքները պաշտօնապէս պաշտպանւած են օրէնքով։

Թեմակալ առաջնորդը անդրադարձ ունեցաւ վերջին շաբաթներին Գերմանիայի Քարլսրու քաղաքի մէջ աւելի քան 5 հազար հոգու մասնակցութեամբ կայացած Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդի (Ե.Հ.Խ.) 11-րդ համաժողովին, որտեղ Իրանից մասնակից են եղել նաեւ ասորիների եպիսկոպոսը եւ Իսլամական Մշակոյթի եւ միջազգային հաղորդակցութեան կազմակերպութեան ներկայացուցիչ՝ պրն. Ամերին: Սրբազան Հայրն յայտնեց, որ ժողովի ընթացքում ընդգծւել է, որ Իրանը ուժեղ եւ յանձնառու երկիր է եւ իր ղեկավարութիւնը նախանձախնդիր է բարւոք յարաբերութիւններում՝ իր հարեւան երկրների հետ եւ Իրանը զօրավոր է եւ ուժեղ՝ իր ժողովրդի միասնականութեամբ:

Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, իր արտայայտութիւնների ընթացքում շնորհակալութիւն յայտնեց Իրանում հայ-քրիստոնեայ համայնքի նկատմամբ երկրի ղեկավարութեան կողմից ցուցաբերւած բարեացակամ մօտեցման եւ համագործակցութեան կապակցութեամբ:

Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը նաեւ իր հերթին շնորհակալութիւն յայտնելով մատնանշում ունեցաւ նոյեմբեր 25-ին կայանալիք 17-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւններին եւ յայտնեց, որ վստահաբար ինչպէս նախորդ տարիներ այս տարի եւս ընտրութիւնները, առանց որեւէ խոչընդոտի բարեյաջող ընթացք կունենայ:

Թեհրանի կուսակալ դոկտ. Ղասեմ Մոհամմադ Թեհրանին իր ելոյթի ընթացքում յայտնեց, որ իսլամ-քրիստոնեայ համերաշխ համակեցութիւնը ունի պատմական առանցք եւ Իրանի ղեկավարութեան կողմից կրօնական փոքրամասնութիւնների հանդէպ կիրառւած մօտեցումը եւ քաղաքականութիւնը միշտ յստակ է եղել: Նա ընդգծեց, երկկողմ յարաբերութիւնների կարեւորութիւնը, առհասարակ աշխատանքների ընթացքի եւ հաւանական խնդիրների լուծման գործընթացի առումով:

Սրբազան Հայրը հանդիպման աւարտին մէկ անգամ եւս գոհունակութիւն յայտնեց այցելութեան առիթով եւ ընդգծեց, որպէս գործակիցներ իւրաքանչիւրս մեր գործունէութեան սահմանի մէջ պիտի ջանանանք, որքան կարելի է համագործակցաբար աշխատենք աշխատանքների բարեյաջող ընթացքի ուղղութեամբ:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

  • Նոր տարւայ - Նոռուզի շնորհաւորանք
    Նոր տարւայ - Նոռուզի շնորհաւորանք

    Աշխարհի բոլոր ժողովուրդները ունեն իրենց յատուկ տօնացոյցը եւ տօնացոյցում նշւած տօները: Իրանցի մեր հայրենակիցների մօտ Նոռուզն ազգային եւ ազգագրական մեծ տօն է, որի տօնակատարութեանը ուղղորդւած են բազմաթիւ ընտանեկան, ազգագրական եւ ինչու ոչ նաեւ ազգային սովորոյթներ:

  • Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին
    Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւն եւ օրհնութիւնը խնդրելու եկեղեցու անւանակոչութեան տօնակատարութեան կապակցութեամբ, որը համընկնում է Ս. Գրիգոր Լուսաւորչի Մուտն ի Վիրապ տօնին:

  • Հանդիպում Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ
    Հանդիպում Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ։

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Ղոմի Իմամ Խոմէյնի կրթական համալիրի իսլամագիտութեան լիսանս աստիճանի ուսանողներին:

  • Ողջոյն հայ կնոջ
    Ողջոյն հայ կնոջ

    Մարտ ամսւայ առաջին ուրբաթ օրը, որ այս տարի մարտի 3-ին էր զուգադիպում է Կանանց համաշխարհային աղօթքի օր, երբ աշխարհով մէկ կանայք եկեղեցիներում, ժողովարաններում հաւաքւած ամբողջ օրը աղօթքով եւ Աստծու փառաբանութեամբ են անցկացնում։ Իսկ երկրորդ առիթը մարտի 8-ն է, Կանանց միջազգային օրը, երբ բոլորի ուշադրութիւնը մի անգամ եւս կենտրոնանում է կանանց եւ նրանց դերակատարութեան վրայ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։