Հա

Համայնք

26/10/2022 - 14:10

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ՝ ժողովրդական հանդիպում-զեկոյց Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ

Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը իր մէկամեայ գործունէութիւնը համայնքի սեփականութիւնը դարձնելու նպատակով նախաձեռնել է ժողովրդական հանդիպումների շարան Թեհրանի հայահոծ քաղաքամասերի միութիւնների յարկի տակ: Միջոցառումների կազմակերպման գործում իր համագործակցութիւնն է բերել Յարաբերական մարմինը: Յիշեալ հանդիպումներից երկրորդը կազմակերպւեց երէկ՝ հոկտ. 25-ի երեկոյեան Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը իր մէկամեայ գործունէութիւնը համայնքի սեփականութիւնը դարձնելու նպատակով նախաձեռնել է ժողովրդական հանդիպումների շարան Թեհրանի հայահոծ քաղաքամասերի միութիւնների յարկի տակ: Միջոցառումների կազմակերպման գործում իր համագործակցութիւնն է բերել Յարաբերական մարմինը: Յիշեալ հանդիպումներից երկրորդը կազմակերպւեց երէկ՝ հոկտ. 25-ի երեկոյեան Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում: Սկզբում գործադիր իշխանութեան եւ յարակից մարմինների ու խորհուրդների ներկայացուցիչներին բեմ հրաւիրեց Թեմական խորհրդին կից Յարաբերական մարմնի ատենապետ Հարմիկ Նաւասարդեանը: Նա հրաւիրեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանին, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանին, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմնի նախագահ Արմինէ Սէթխանեանին, Թեհրանի հայոց թեմի գերեզմանատների վարչութեան ատենապետ Ռուբիկ Սարգսեանին, Ուսանողական ֆոնդից Արմանտ Դրորին, Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի նախագահ Նորայր Բէյգիին եւ Կարիքաւորներին օժանդակող մարմնի (ԿՕՄ) ատենապետ Մուշեղ Ծատուրեանին:

Նախ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը համապարփակ գծերով անդրադարձաւ այս շրջանի Թեմական խորհրդի որդեգրած քաղաքականութիւնների, հիմնական դժւարութիւնների, պետական շրջանակի հետ փոխյարաբերութիւնների եւ Թեմական խորհրդին կից զանազան մարմինների ու խորհուրդների աշխատանքների ու խնդիրների մասին: Իր ելոյթի ընթացքում նա անդրադարձաւ այն բազմամիլիարդ սուբսիդներին, որ գործադիր իշխանութիւնն է նկատի առել համայնքի բազմաոլորտ անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար եւ նշեց, որ հիմնական սուբսիդաւորումը կատարւում է կրթօջախների առումով, եկեղեցիների եւ այլ աշխատանքների հարցով: Նա անդրադարձաւ Թեմական խորհրդի կողմից նախագծւած մի շարք ծրագրերի մասին, յոյս յայտնելով, որ հնարաւոր լինի դրանց իրագործումը ի նպաստ համայնքի բարեկարգման: Թեմական խորհրդի ատենապետը անդրադարձաւ ազգային իշխանութիւն-պետական կառոյցների սահուն յարաբերութիւններին, իր գնահատանքը յայտնելով այս ոլորտում պատգամաւոր Արա Շահվերդեանի անվերապահ դերակատարութեան համար: Թեմական խորհրդի ատենապետը անդրադարձաւ «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի, Նոր Բուրաստան գերեզմանատան, ԿՕՄ-ի եւ Ուսանողական ֆոնդի ծաւալուն աշխատանքներին, եւ ընդգծեց, որ Թեմական խորհուրդը չի խնայելու իր ջանքը ի նպաստ համայնքի: Թեմական խորհրդի ատենապետը գնահատանքով անդրադարձաւ Թ.Հ.Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին, խորհրդի ժողովները նախագահելու եւ ցուցաբերած անվերապահ համագործակցութեան համար:

Հանդիպմանը զեկոյցների առիթ տրւեց մարմինների ներկայացուցիչներին, ովքեր 15 րոպէի սահմաններում մանրամասն ներկայացրեցին իրենց պատկան կառոյցներում Թեմական խորհրդի նիւթական ու բարոյական աջակցութեամբ իրականացւած աշխատանքները, առկայ դժւարութիւնները, բիւջէի հսկայ բացերին ու օրէցօր աւելացող ծախսերին եւ ընդգծեցին, որ ըստ հնարաւորին կատարւում է այն ամէնը, որի նպատակն է ծառայել ժողովրդին: Վերջում ներկաներին առիթ տրւեց հարցումների, որոնց պատասխանում էին մարմինների ու խորհուրդների ներկայացուցիչները:

 

Յարակից լուրեր

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւել 2023 թւականի Հայաստանի Առաջին Հանրապետութեան 105-ամեակի տօնակատարութեան կենտրոնական յանձնախումբ:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւել 2023 թւականի Ապրիլ 24-ի 108-ամեակի ոգեկոչման կենտրոնական յանձնախումբ:

  • Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ամանորեայ միջոցառում
    Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ամանորեայ միջոցառում

    Չորեքշաբթի, յունւարի 25-ին, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հովանաւորութեամբ` Հայ արհեստաւորների միութեան հիւրընկալ յարկի տակ իրականացաւ Նոր տարւայ առիթով մտերմիկ հանդիպում-հիւրասիրութիւն:

  • Այցելութիւն «Սասուն» մանկապարտէզ
    Այցելութիւն «Սասուն» մանկապարտէզ

    Նախադպրոցական կրթութիւնը կրթական համակարգի առաջին օղակն է, որի յաջողութիւններով է պայմանաւորւած ողջ կրթական համակարգի առաջընթացը: 

    Ուստի շարունակելով հայկական կրթօջախների այցելութիւնները, շաբաթ, թւականիս դեկտեմբերի 3-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի փոխատենապետ Կարինէ Բալըքճեանի այցելեցին «Սասուն» մանկապարտէզ-նախակրթարան, որտեղ հանդիպում ունեցան մանկապարտէզի տեսչուհի Մադլէն Քեշիշեանին եւ ծնողական խորհրդի անձնակազմի հետ:

  • Այցելութիւն «Արաքս» եւ «Գոհար» դպրոցներ
    Այցելութիւն «Արաքս» եւ «Գոհար» դպրոցներ

    Նոր սերնդի ուսման, հոգեւոր ու ազգային եւ համամարդկային արժէքների պահպանման ու զարգացման կարեւորութիւնից ելնելով, Կրթական համակարգը միշտ եղել է ազգային իշխանութեան ուշադրութեան կենտրոնում:

    Ուստի, Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդն ընթացիկ շրջանում, իրեն ենթակայ Կրթական խորհրդի համագործակցութեամբ, պարբերաբար դպրոցներ այցելելով եւ դպրոցների անձնակազմերի հետ հանդիպումներ ունենալով, իրազեկւում է հաւանական դժւարութիւնների եւ յուզող խնդիրների մասին եւ համապատասխան քայլեր ձեռնարկում դրանց լուծման ուղղութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։