Հա

Համայնք

30/10/2022 - 14:50

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ՝ ժողովրդական հանդիպում-զեկոյց Սարդարապատ քաղաքամասում

Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը իր մէկամեայ աշխատանքները հանրութեան սեփականութիւնը դարձնելու նպատակով նախաձեռնել է ժողովրդի հետ հանդիպումների շարան Թեհրանի հայահոծ քաղաքամասերի միութիւններում: Միջոցառումների կազմակերպման գործում իր համագործակցութիւնն է բերել Թեմական խորհրդին կից Յարաբերական մարմինը: Յիշեալ հանդիպումների շարանում երէկ, հոկտ. 29-ի երեկոյեան Թեմական խորհուրդը իր յարակից մարմինների հետ միասին աշխատանքային զեկոյց ներկայացրեց Սարդարապատ քաղաքամասում՝ Հ. Մ. «Սարդարապատ» միութեան յարկի տակ:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը իր մէկամեայ աշխատանքները հանրութեան սեփականութիւնը դարձնելու նպատակով նախաձեռնել է ժողովրդի հետ հանդիպումների շարան Թեհրանի հայահոծ քաղաքամասերի միութիւններում: Միջոցառումների կազմակերպման գործում իր համագործակցութիւնն է բերել Թեմական խորհրդին կից Յարաբերական մարմինը: Յիշեալ հանդիպումների շարանում երէկ, հոկտ. 29-ի երեկոյեան Թեմական խորհուրդը իր յարակից մարմինների հետ միասին աշխատանքային զեկոյց ներկայացրեց Սարդարապատ քաղաքամասում՝ Հ. Մ. «Սարդարապատ» միութեան յարկի տակ: Սկզբում Թեմական խորհրդին կից Յարաբերական մարմնի ատենապետ՝ Հարմիկ Նաւասարդեանը անդրադառնալով հանդիպումների նպատակի մասին բեմ հրաւիրեց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտ. Նորայր Արամեանին, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի փոխատենապետ՝ Կարինէ Բալըքճեանին, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմնի նախագահ՝ Արմինէ Սէթխանեանին, Թեհրանի հայոց թեմի Գերեզմանատների վարչութեան ատենապետ՝ Ռուբիկ Սարգսեանին, Ուսանողական ֆոնդի ատենապետ՝ Ալբերտ Լազարեանին եւ Կարիքաւորներին օժանդակող մարմնի (ԿՕՄ) ատենապետ՝ Մուշեղ Ծատուրեանին:

Սկզբում Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը համապարփակ գծերով անդրադարձաւ Թեմական խորհրդի մէկամեայ աշխատանքներին, հիմնական դժւարութիւններին, պետական շրջանակի հետ փոխյարաբերութիւններին եւ Թեմական խորհրդին կից զանազան մարմինների ու խորհուրդների աշխատանքներին ու խնդիրներին: Իր ելոյթի ընթացքում ճրտ. Նորայր Արամեանը ընդգծեց, որ Թեմական խորհրդի աշխատանքների նպատակն է սպասարկել ժողովրդին եւ նշեց, որ հանդիպումների շարանում ներկայ են այն մարմինների ներկայացուցիչները, որոնք աւելի անմիջական կապի մէջ են ժողովրդի հետ: Նա ուրախութեամբ անդրադարձաւ «Ա. Աւետիսեան» բուժարանի վերջին շրջանի աշխատանքներին, որը շնորհիւ Խնամակալ մարմնի, ոչ միայն այլեւս վնաս չի արձանագրում, այլ աստիճանաբար դառնում է շահ արձանագրող կենտրոն: Նա ապա մէկ առ մէկ հակիրճ գծերով ներկայացրեց մարմինների աշխատանքները: Թեմական խորհրդի ատենապետը անդրադարձաւ ազգային իշխանութիւն-պետական կառոյցների սահուն յարաբերութիւններին, իր գնահատանքը յայտնելով այս ոլորտում պատգամաւոր Արա Շահվերդեանի անվերապահ դերակատարութեան համար եւ նշեց, որ հիմնականում շփումներ են ընթանում Ուսումնադաստիարակչութեան, Ներքին գործերի եւ Առողջապահութեան նախարարութիւնների, քաղաքապետարանի, նահանգապետարանի եւ յարակից այլ կառոյցների հետ: Նա նշեց, որ կան բազմաթիւ հարցեր, որոնք ընթացքի մէջ են եւ որպէս կարեւորագոյն դժւարութիւն անդրադարձաւ 44-օրեայ պատերազմի եւ կովիդ հիւանդութեան հետեւանքով հոգեբարոյական ծանր հարւածին եւ երկրի տնտեսական կարգավիճակին, որը ուղղակիօրէն ազդում է նաեւ ազզային իշխանութեան գործունէութեան վրայ: Նա խօսեց այն միլիարդաւոր թումանի հասնող բիւջէի բացի մասին, որին դէմ-յանդիման է կանգնած ազգային իշխանութիւնը, որի հիմնական բաժինը պատկանում է կրթօջախներին, եկեղեցիներին եւ այլ ծախսերին: Նա ընդգծեց, որ ազգային իշխանութիւնը փորձում է հնարաւորինս դիմագրաւել դժւարութիւնները եւ չի խնայելու իր ջանքը ի նպաստ համայնքի:

Հանդիպմանը զեկոյցներով հանդէս եկան Թեմական խորհրդին կից մարմինների եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչները, ովքեր համապարփակ գծերով ներկայացրեցին իրենց պատկան կառոյցներում Թեմական խորհրդի նիւթական ու բարոյական աջակցութեամբ իրականացւած աշխատանքները, առկայ դժւարութիւնները, բիւջէի հսկայ բացերին ու օրէցօր աւելացող ծախսերին եւ ընդգծեցին, որ ըստ հնարաւորին կատարւում է այն ամէնը, որի նպատակն է ծառայել ժողովրդին: Վերջում ներկաներին առիթ տրւեց հարցումների, որոնց պատասխանում էին մարմինների ու խորհուրդների ներկայացուցիչները:

 

Յարակից լուրեր

  • Հանդիպում գերեզմանատան վարչութեան հետ
    Հանդիպում գերեզմանատան վարչութեան հետ

    Կիրակի, 21 մայիսի 2023 թւականին, Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը հանդիպում ունեցաւ հայոց զոյգ գերեզմանատների վարչութեան հետ:

  • Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչների այցելութիւնը՝ Անզալի քաղաք
    Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչների այցելութիւնը՝ Անզալի քաղաք

    Անզալիի Սուրբ Աստւածածին եկեղեցու շրջափակում գտնւող հայոց ազգ. առաջնորդարանի շէնքում բռնկւած հրդեհից պատճառւած վնասների վերականգնողական աշխատանքների կարգաւորման գործընթացին հետամուտ լինելու ուղղութեամբ, շաբաթ, 13 մայիսի 2023 թ.-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանի միօրեայ այցով մեկնեցին Անզալի քաղաք եւ Կուսակալութեան կենտրոնում հանդիպում ունեցան՝ Անզալիի կուսակալ՝ Մոհամադ Փուրէ Խոշսաադաթի, Անզալիի Մշակութային ժառանգութեան տնօրէն՝ Փէյման Թանգբրիսի եւ Իսլ. խորհրդարանում Անզալիի պատգամաւոր Ահմադ Դոնեամալի հետ:

  • Յայտարարութիւն
    Յայտարարութիւն

    Ի գիտութիւն մեր համայնքի սիրելի ժողովրդի յայտնում ենք, որ իւրաքանչիւր ուսումնական տարեշրջանի աւարտին, Կրթական խորհուրդը դպրոցների աշակերտութեան թւային պատկերների եւ առկայ հնարաւորութիւնների հիման վրայ ուսումնասիրում եւ նախատեսում է նոր ուսումնական տարեշրջանի համար գործունէութեան ծրագիր: Այս տարի, հաշւի առնելով դպրոցների վերադասաւորման անհրաժեշտութիւնը, Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչների մասնակցութեամբ կեանքի կոչւած յանձնախումբն անցեալ ամիսների ընթացքում մանրազննին ուսումնասիրել է դպրոցների ապագայ հեռանկարը:

  • Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը կեանքի է կոչել Հայաստանի Համահայկական խաղերի Գործադիր յանձնախմբին
    Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը կեանքի է կոչել Հայաստանի Համահայկական խաղերի Գործադիր յանձնախմբին

    2023 թւականի օգոստոսին, Հայաստանում կայանալու է 8-րդ ամառային խաղերը: Առ այդ Հայաստանի Համաշխարհային Համահայկական խաղերի մարզախմբերի մասնակցութեան կանոնագրութեան համաձայն, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւել Գործադիր յանձնախումբ:

  • Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակի առիթով՝ ժողովրդական հանդիպում՝ Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ
    Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակի առիթով՝ ժողովրդական հանդիպում՝ Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ

    Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի, ուրբաթ՝ ապրիլի 28-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, ժողովրդական հանդիպում տեղի ունեցաւ՝ դասախօսութեամբ Հայաստանից հրաւիրւած ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպէյեանի եւ քաղաքագէտ, Ադրբեջանի հարցերի փորձագէտ Անժելա Էլիբեգովաի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։