Հա

Համայնք

31/10/2022 - 14:30

Զօրակցութիւն Իրանին. Թեհրանի հայոց թեմը դատապարտում է «Շահ Չերաղ»-ի ահաբեկչութիւնը

Իրանի ազնիւ ժողովուրդը յաճախ բախւել է արտաքին եւ ներքին դաւադրութիւնների, որոնցից ամենաչարը ահաբեկչական գործողութիւններն են, որոնք խլել են բազմաթիւ զոհեր եւ նահատակներ։ Բայց, քանի որ ազգի հաստատուն կամքը հիմնւած է անկախութեան, հայրենիքի նկատմամբ յանձնառութեան, ազատութեան եւ կրօնական հաւատքի վրայ, առյաւէտ կայուն պիտի մնայ։

Իրանի ազնիւ ժողովուրդը յաճախ բախւել է արտաքին եւ ներքին դաւադրութիւնների, որոնցից ամենաչարը ահաբեկչական գործողութիւններն են, որոնք խլել են բազմաթիւ զոհեր եւ նահատակներ։ Բայց, քանի որ ազգի հաստատուն կամքը հիմնւած է անկախութեան, հայրենիքի նկատմամբ յանձնառութեան, ազատութեան եւ կրօնական հաւատքի վրայ, առյաւէտ կայուն պիտի մնայ։

Վերջին երկու տասնամեակներում ահաբեկչութիւնը դարձել է սանձարձակութեան խորհրդանիշ եւ տարածաշրջանային բարդութիւնների, բողոքների եւ սոցիալական մտահոգութիւնների չարաշահումով դարձել է մարդկային եւ խաղաղ երկրների ներառեալ Իրանի կեանքը խանգարող միջոց։

Կոյր ու նողկալի ահաբեկիչը, մոլորեալ ու հակամարդկային ուսուցումներից վարակւած ու շփոթւած՝ նախապաշարումներով բռնւած չի ողորմում անգամ անմեղ հաւատացեալ երեխաների, կանանց ու տղամարդկանց, եւ սրտաբեկ ժողովրդին, ովքեր իրենց մենութեան մէջ Աստծուն աղօթելիս իրենց արեան մէջ ննջեցին։ Մի նողկալի եւ արիւնոտ ոճրագործութիւն, որը կատարւեց չորեքշաբթի օրը՝ 4 աբանին, Շիրազի «Շահ Չերաղ» սրբատեղում։ Այս անմարդկային արարքը թիրախաւորել է ազգն ու Իրանի ինքնիշխանութիւնը, կրօնը, հոգեւոր եղբայրութիւնը եւ ազգային միասնութիւնը։

Մենք՝ որպէս Թեհրանի եւ Հիւսիսային թեմի հոգեւոր առաջնորդ, մեր եւ մեր ժողովրդի կողմից, խստօրէն դատապարտում ենք այս անմարդկային յանցագործութիւնը եւ աղօթում միաժամանակ, որ Աստւած անսասան պահի մեր սիրելի Իրանը իր ողջ ժողովրդով եւ ոճրային արարքին զոհ գնացած մեր նահատակների հոգին խաղաղութեան մէջ պահի եւ իրենց ընտանիքներին ու հարազատներին պարգեւի մխիթարութիւն եւ անվտանգ կեանք։

Այս տխուր առիթով, մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում Իրանի մեծ ժողովրդին, զոհերի ընտանիքներին եւ Աստծուց խաղաղութիւն հայցում մեր սիրելի Իրանին։

 

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

Յարակից լուրեր

  • Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը խստօրէն դատապարտեց Ստոկհոլմում Ղուրանի այրման գործողութիւնը
    Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը խստօրէն դատապարտեց Ստոկհոլմում Ղուրանի այրման գործողութիւնը

    Երեքշաբթի, յունւարի 24-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը մամլոյ ասուլիս ունեցաւ՝ խստօրէն դատապարտելով Շւեդիայի Ստոկհոլմ քաղաքում թուրքիայի դեսպանատան մօտ Ղուրանի այրման գործողութիւնը:

  • Վշտակցութիւն զոհւած զինւորների ընտանիքներին
    Վշտակցութիւն զոհւած զինւորների ընտանիքներին

    Խոր ու դառնակսկիծ ցաւով տեղեկացանք ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան N զօրամասի ինժիներասակրաւորային վաշտի կացարանում բռնկւած հրդեհի հետեւանքով զոհւած 15 զինծառայողների եւ երեք վիրաւորների մասին: 

  • Թեհրանի հայոց թեմի եկեղեցիներում նշւեցին Ճրագալոյցը եւ Ս. Ծննդեան տօնը
    Թեհրանի հայոց թեմի եկեղեցիներում նշւեցին Ճրագալոյցը եւ Ս. Ծննդեան տօնը

    Սուրբ Ծննդեան տօնական օրերին Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ճրագալոյցի, Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան ժամերգութիւն, սուրբ եւ անմահ պատարագ նաեւ Քրիստոսի Մկրտութեան խորհրդաւոր արարողութիւն:

  • 2023 թւականի Ամանորի սուրբ պատարագ՝ Թեհրանի հայոց թեմում
    2023 թւականի Ամանորի սուրբ պատարագ՝ Թեհրանի հայոց թեմում

    Դեկտեմբերի 31-ին, կէս գիշեր անց եւ յունւարի 1-ի առաւօտեան, տնօրինութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Թեհրանի հայոց թեմի եկեղեցիներում:

    Սուրբ Սարգիս եկեղեցում Ամանորի պատարագը մատուցւեց նախագահութեամբ թեմակալ առաջնորդի եւ մասնակցութեամբ գերպ. Տ. Վաղինակ ծ. վրդ. Մելոյեանի:

  • Ամանորեան եւ Ս. Ծննդեան խոհեր
    Ամանորեան եւ Ս. Ծննդեան խոհեր

    Այսօր ազգովին մեր պատմութիւնը կարդալիս, մեր կեանքը քննելիս մի կողմից հպարտութեան զգացումով մեր կուրծքը ուռում է եւ միւս կողմից ի տես այսօրւայ անբաղձալի ու անորոշ վիճակի մեր աչքերը մի կողմից դառն արցունքներով ու ամօթխած նայւածքներով միւս կողմից ապագայի վառ յոյսով ենք նայում միմեանց եւ շրջապատին։ Անցեալին էլ մեր ժողովուրդը դիմակայեց մահ ու աւեր, դժւարութիւն ու ցեղասպանութիւն, հայրենազրկում։ Սակայն նոյն ժողովուրդը կարողացաւ յաղթահարել այդ բոլորը իր քրիստոնէական հաւատքով, աննկում կամքով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։