ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ երէկ՝ նոյեմբերի 11-ին իւրայատուկ գնահատման երեկոյ էր կազմակերպւել Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում, որի ընթացքում գնահատւեցին Թեհրանի հայոց դպրոցների ու մանկապարտէզների աշակերտ-ուհիները:
«ԱԼԻՔ», Կ. Դ. - ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ երէկ՝ նոյեմբերի 11-ին իւրայատուկ գնահատման երեկոյ էր կազմակերպւել Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում, որի ընթացքում գնահատւեցին Թեհրանի հայոց դպրոցների ու մանկապարտէզների աշակերտ-ուհիները: Հայոց Մեծ Եղեռնի ոգեկոչման առիթով Ապրիլի 24-ի երեկոյեան ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ «Արարատ» մարզաւանում կազմակերպւող ամենամեայ միջոցառումների շարանում, այս տարի ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ եւ Հայ Դատի ներքին քարոզչական յանձնախմբի առաջարկութեամբ եւ համագործակցութեամբ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի, կազմակերպւել էր աշակերտ-ուհիների նկարչութիւնների եւ ձեռքի աշխատանքների ցուցահանդէս: Մասնակից աշակերտների գնահատագրերը երէկ երեկոյեան նրանց յանձնւեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանի, Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանի եւ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդից Մառլէն Աշուղեանի ձեռամբ: