Հա

Համայնք

20/11/2022 - 10:30

Հանդիպում Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի յանձնախմբերի անդամների հետ

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդը յանձնախմբերի միջոցով իրականացնում է բազամապիսի աշխատանքներ տարբեր ասպարէզներում:

Կրթական խորհուրդն ունի թւով եօթ յանձնախումբ՝ Մշակութային, Դաստիարակչական, Աշակերտական խորհուրդները համակարգող, Դպրոցական էջ, Ուսումնադաստիարակչական, Ուսման մակարդակը ուսումնասիրող եւ Մարզական:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդը յանձնախմբերի միջոցով իրականացնում է բազամապիսի աշխատանքներ տարբեր ասպարէզներում:

Կրթական խորհուրդն ունի թւով եօթ յանձնախումբ՝ Մշակութային, Դաստիարակչական, Աշակերտական խորհուրդները համակարգող, Դպրոցական էջ, Ուսումնադաստիարակչական, Ուսման մակարդակը ուսումնասիրող եւ Մարզական:

Երեքշաբթի, թւականիս նոյեմբերի 8-ին, Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը եւ նոյն Խորհրդի անդամներ՝ Այրինա Նորաւեանը, Խաչատուր Խաչատրեանը, Մարլէն Աշուղեանը եւ Անիթա Սարգսեանը «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում հանդիպեցին Կրթական Խորհրդի յանձնախմբերի անդամների հետ:

Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը ողջունեց ներկաներին եւ ցանկացաւ արդիւնաւէտ աշխատանքային տարեշրջան:

Հանդիպման ընթացքում յանձնախմբերի ներկայացուցիչները համառօտ ներկայացրեցին կատարւող եւ յառաջիկայում կատարւելիք աշխատանքները: Նրանց յանձնարարւեց ներկայացնել 2022-2023 ուսումնական տարւայ ախատանքային ծրագրերն ու նախահաշիւները:

 

Մշակութային յանձնախումբ

Յանձնախմբի նպատակն է ազգային դաստիարակութիւն սերմանել մեր մատաղ սերնդի մօտ, զարգացնել մշակութային եւ գեղարւեստական կարողութիւնը մեր դպրոցներում:

Յանձնախումբը կազմակերպում է մշակութային փառատօն՝ երգի, ասմունքի եւ երաժշտութան բնագաւառներում, որը շատ դրական արդիւնք է ունենում եւ մասնակից լաւագոյն աշակերտները ներգրաււում են զանազան միջոցառումներում:

Տարիներ շարունակ յանձնախմբի կողմից կազմակերպւում է նաեւ Սուրբ թարգմանիչ վարդապետների կամ Մշակոյթի օրւան նւիրւած միջոցառումը, ինչպէս նաեւ՝ Մեծ Եղեռնի յիշատակմանը նւիրւած աշակերտական հաւաքը՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւնում:

Յանձնախումբը աշակերտների մօտ առկայ մշակութային նախասիրութիւնները պարզելու եւ դպրոցներում մշակութային կեանքն աշխուժացնելու նպատակով հարցաթերթիկներ էր պատրաստել դպրոցների փոխտեսուչների եւ աշակերտների համար այնուհետեւ լրացւած հարցաթերթիկների միջոցով կատարել են ուսումնասիրութիւններ:

Մշակութային յանձնախմբի ջանքերով կրկին իր աշխատանքն է սկսել Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախումբը՝ համալրւած 26 նոր անդամներով:

 

Դպրոցական էջի յանձնախումբ

Տարիներ շարունակ յանձնախումբը նպատակ է ունենցել ներկայացնել գրելու լաւ ձիրք ունեցող աշակերտներին:

«Դպրոցական էջ» պարբերաթերթը Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ տպագրւում է «Ալիք» օրաթերթի միջոցով եւ էջի նպատակն է՝ զարգացնել աշակերտների գրելու եւ ընթերցանութեան կարողականութիւնը եւ իրենք աշակերտները ունենան իրենց սեփական օրգանը: Քանի որ աշակերտների միջոցով թերթին տրամադրւած նիւթերը բաւարար չեն եղել, ուստի յանձնախումբը այդ էջի համար նախատեսել է նաեւ յօդւածներ: Իւրաքանչիւր «Դպրոցական էջ»-ը տպագրւելուց յետոյ այն ստացել են «Ալիք» օրաթերթի բաժանորդները եւ միջնակարգ դպրոցի աշակերտները: Ինչպէս նաեւ հրապարակւել են Կրթական հանրակապ ալիքով:

 

Դաստիարակչական յանձնախումբ

Դաստիարակչական յանձնախմբի նպատակն է՝ հայեցի եւ կրօնական դաստիարակութիւնը դարձնել մեր դպրոցների առանցքային ծրագիր եւ զօրեղացնել ազգային պատկանելիութիւնը պայմաններ ստեղծելով աշակերտութեան համար աւելի մօտիկից ծանօթանալու եւ սովորելու հայոց պատմութիւնը:

Յանձնախումբը աշխատում է եօթ հոգանոց անձնակազմով, նախատեսում են կազմակերպել մրցոյթներ, ցուցահանդէսներ, արշաւներ՝ գերազանցիկ աշակերտների քաջալերելու նպատակով: Յանձնախումբն իր աշխատանքները չի դադարեցրել անգամ համաճարակի ընթացքում, Կրթական հանրակապի միջոցով ներկայացրել է իրանահայ յայտնի դէմքերին եւ անդրադարձ են ունեցել Թեհրանի հայկական եկեղեցիներին: Այժմ յանձնախումբը աշխատանքներ է տանում տկն. Քլարա Աղախանեանի կողմից կազմւած «Հայ ժողովրդի պատմութեան էջերից» գրքոյկի հետ կապւած, կազմակերպելով հանդիպումներ ուսուցիչների հետ եւ ծրագրելով յետագայ անելիքները: Նշելի է, որ գրքոյկը դասաւանդւում է դպրոցների տարրական եւ միջնակարգ օղակներում:

 

Ուսման մակարդակը ուսումնասիրող յանձնախումբ

Յանձնախմբի նպատակն է ուսումնասիրել եւ գնահատել դպրոցների ուսման ուսուցիչների եւ պաշտօնէութեան գործունէութեան մակարդակը: Յանձնախումբն ուսումնասիրութիւն է կատարում «Հայեցի դաստիարակութիւն» թեմայով եւ այդ ուսումնասիրութեան արդիւնքը շուտով կը ներկայացւի հանրութեանը:

 

Աշակերտական խորհուրդը համակարգող յանձնախումբ

Յանձնախմբի նպատակն է՝ աշակերտութեան մօտ զարգացնել ստեղծագործական, ուսումնասիրական, մարդասիրական յատկանիշները: Աշխուժացնել աշակերտական խորհուրդները, ստեղծել ուրախ, աշխոյժ եւ յաճելի մթնոլոտ: Դպրոցներում ծրագրել եւ իրականացնել աշակերտութեան առաջարկները իրենց իսկ միջոցով:

Հանդիպման ընթացքում զեկուցել են, որ նախատեսւում են կազմակերպել արշաւներ, այցելութիւններ եւ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մարդուժի սակաւ լինելու պատճառով դիմել են Հ. Մ. «Արարատ» Կ.-ի եւ «Սիփան» միութեան սկաուտական բաժիններին:

 

Ուսումնադաստիարակչական յանձնախումբ

Կեանքի է կոչւել Թեհրանի հայոց դպրոցներում, հայերէն առարկաների դասընթացը ճշտելու, հայեցի կրթութիւնն ուղղորդելու եւ դրանից առնչւող խնդիրներին լուծում տալու ուղղութեամբ:

Հանդիպում են ունեցել նախակրթարանի եւ առաջին դասարանի գրքերի վերանայման եւ կազմաւորման յանձնախմբերի հետ, որոնք կեանքի էին կոչւել յանձնախմբի միջոցով, այն տրամաբանութեամբ որ երկու օղակների դասագրքերը պէտք է զուգահեռաբար վերանայւեն։ Հանդիպում՝ տարրական օղակի բոլոր ուսուցչուհիների հետ, որի ընթացքում ուսուցչուհիները խմբային աշխատանքով եւ համագործակցաբար կազմել են «Որակական արժեւորում» վկայագրի բոլոր մասնիկները (ارزشیابی توصیفی):

Խորհրդակցական հանդիպում՝ նախակրթարան օղակի ուսուցչուհիների հետ, նոր Այբբենարանի եւ վարժութեան տետրերի վերակազմման նպատակով։ Տարրական օղակի ուսուցչուհիների հետ նոյն օղակում աւարտին են քերականութեան եւ շարադրութեան պրակների բարելաւման արդիականացման գործընթացը, պրակները յանձնւել են տպագրութեան։

 

Մարզական յանձնախումբ

Նկատի ունենալով, որ արդէն մարզանքը դպրոցներում համարւում է, որպէս դասարանային առարկայ, ուստի սոյն յանձնախումբը կարեւորելով աշակերտների առողջապահութիւնը եւ զարգացնելով մարմնամարզութիւնը դպրոցներում օգնելով մարզանքի ուսուցիչներին ծրագրում է մի շարք աշխատանքներ: Այս յանձնախումբը եւս քովիդի ընթացքում կազմակերպւել է առցանց մարմնամարզութեան ցուցադրութիւն:

Հանդիպման աւարտին Կրթական խորհրդի անդամները յաջողութիւն մաղթեցին բոլոր նւիրեալ անհատներին, որոնք ընդգրկւած են Կրթական Խորհրդի յանձնախմբերի կազմերում իրենց անշահախնդիր ներդրումն ու նւիրումն ունեն տարբեր աշխատանքներում:

 

Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի Հանրակապ

 

Յարակից լուրեր

  • Խորհրդակցական հանդիպում՝ հայոց դպրոցների տեսուչների եւ հայ փոխտեսուչների հետ
    Խորհրդակցական հանդիպում՝ հայոց դպրոցների տեսուչների եւ հայ փոխտեսուչների հետ

    Կիրակի, թւականիս նոյեմբերի 27-ին, Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան «Զարթօնք» սրահում, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հովանաւորութեամբ, Կրթական խորհրդի հրաւէրով, կազմակերպւեց խորհրդակցական հանդիպում՝ Թեհրանի հայոց դպրոցների ազգութեամբ հայ եւ պարսիկ տեսուչների եւ հայ փոխտեսուչների հետ:

  • Աստւածաշնչեան սերտողութեան դասընթացներ՝ Թեհրանի հայոց եկեղեցիներում
    Աստւածաշնչեան սերտողութեան դասընթացներ՝ Թեհրանի հայոց եկեղեցիներում

    Թեհրանի Հայոց թեմի Կրօնական խորհուրդը իր տարածած հաղորդագրութեան մէջ մասնաւորապէս ասում է. «Մեծ ուրախութեամբ տեղեկացնում ենք մեր ժողովրդի զաւակներին, որ մեր համայնքում արդէն սկսւել են Աստւածաշնչեան սերտողութեան դասընթացները:

    Սերտողութիւնները վարում է գերպ. Տ. Վաղինակ ծ. վրդ. Մելոյեանը, ով Թեհրան է եկել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով, եւ Վեհափառ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի տնօրինումով»:

  • Այցելութիւն «Արաքս» եւ «Գոհար» դպրոցներ
    Այցելութիւն «Արաքս» եւ «Գոհար» դպրոցներ

    Նոր սերնդի ուսման, հոգեւոր ու ազգային եւ համամարդկային արժէքների պահպանման ու զարգացման կարեւորութիւնից ելնելով, Կրթական համակարգը միշտ եղել է ազգային իշխանութեան ուշադրութեան կենտրոնում:

    Ուստի, Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդն ընթացիկ շրջանում, իրեն ենթակայ Կրթական խորհրդի համագործակցութեամբ, պարբերաբար դպրոցներ այցելելով եւ դպրոցների անձնակազմերի հետ հանդիպումներ ունենալով, իրազեկւում է հաւանական դժւարութիւնների եւ յուզող խնդիրների մասին եւ համապատասխան քայլեր ձեռնարկում դրանց լուծման ուղղութեամբ:

  • Այցելութիւն՝ «Թունեան» եւ «Նայիրի» դպրոցներ
    Այցելութիւն՝ «Թունեան» եւ «Նայիրի» դպրոցներ

    Նոր սերնդի ուսման, հոգեւոր ու ազգային եւ համամարդկային արժէքների պահպանման ու զարգացման կարեւորութիւնից ելնելով, Կրթական համակարգն միշտ եղել է ազգային իշխանութեան ուշադրութեան կենտրոնում:

    Ուստի, Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդն ընթացիկ շրջանում, իրեն ենթակայ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի համագործակցութեամբ, պարբերաբար դպրոցներ այցելելով եւ դպրոցների անձնակազմերի հետ հանդիպումներ ունենալով, իրազեկւում է հաւանական դժւարութիւնների եւ յուզող խնդիրների մասին եւ համապատասխան քայլեր ձեռնարկում դրանց լուծման ուղղութեամբ:

  • Այցելութիւն՝ «Արարատ» եւ «Շանթ-Մարիամեան» դպրոցներ
    Այցելութիւն՝ «Արարատ» եւ «Շանթ-Մարիամեան» դպրոցներ

    Նոր սերնդի ուսման, հոգեւոր ու ազգային եւ համամարդկային արժէքների պահպանման ու զարգացման կարեւորութիւնից ելնելով, Կրթական համակարգն միշտ եղել է ազգային իշխանութեան ուշադրութեան կենտրոնում:

    Ուստի, Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդն ընթացիկ շրջանում, իրեն ենթակայ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի համագործակցութեամբ, պարբերաբար դպրոցներ այցելելով եւ դպրոցների անձնակազմերի հետ հանդիպումներ ունենալով, իրազեկւում է հաւանական դժւարութիւնների եւ յուզող խնդիրների մասին եւ համապատասխան քայլեր ձեռնարկում դրանց լուծման ուղղութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։