Հա

Համայնք

23/11/2022 - 10:00

Այցելութիւն՝ «Թունեան» եւ «Նայիրի» դպրոցներ

Նոր սերնդի ուսման, հոգեւոր ու ազգային եւ համամարդկային արժէքների պահպանման ու զարգացման կարեւորութիւնից ելնելով, Կրթական համակարգն միշտ եղել է ազգային իշխանութեան ուշադրութեան կենտրոնում:

Ուստի, Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդն ընթացիկ շրջանում, իրեն ենթակայ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի համագործակցութեամբ, պարբերաբար դպրոցներ այցելելով եւ դպրոցների անձնակազմերի հետ հանդիպումներ ունենալով, իրազեկւում է հաւանական դժւարութիւնների եւ յուզող խնդիրների մասին եւ համապատասխան քայլեր ձեռնարկում դրանց լուծման ուղղութեամբ:

Նոր սերնդի ուսման, հոգեւոր ու ազգային եւ համամարդկային արժէքների պահպանման ու զարգացման կարեւորութիւնից ելնելով, Կրթական համակարգն միշտ եղել է ազգային իշխանութեան ուշադրութեան կենտրոնում:

Ուստի, Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդն ընթացիկ շրջանում, իրեն ենթակայ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի համագործակցութեամբ, պարբերաբար դպրոցներ այցելելով եւ դպրոցների անձնակազմերի հետ հանդիպումներ ունենալով, իրազեկւում է հաւանական դժւարութիւնների եւ յուզող խնդիրների մասին եւ համապատասխան քայլեր ձեռնարկում դրանց լուծման ուղղութեամբ:

Յիշեալ հանդիպումների շարանում շաբաթ, թւականիս նոյեմբերի 19-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ նոյն խորհրդի անդամ՝ տկն. Անի Միրզախանեանը եւ Կրթական խորհրդի անդամ՝ պրն. Խաչատուր Խաչատրեանի այցելեցին «Թունեան» օրիորդաց դպրոց:

Սոյն հանդիպմանը առանձնաբար խորհրդակցութիւն կատարւեց դպրոցի տեսչուհու՝ տկն. Մալմիրի, փոխտեսչուհի Շաքէ Աւետեանի նաեւ ծնողական խորհրդի անձնակազմի հետ:

Ծնողական խորհրդի հետ ունեցած հանդիպման ընթացքում անդրադարձ կատարւեց դպրոցի ընդհանուր աշխատանքներին եւ ծրագրերին նաեւ հովացման համակարգի համալրման հարցին, որն այս ուղղութեամբ ժամանակին նախատեսւած չիլերի տեղադրման տարբերակը ծախսատար լինելու պատճառով ընդհանրապէս բացառւեց եւ որոշւեց ուսումնասիրութիւն կատարել այլընտրանքային տարբերակների վերաբերեալ։

Դպրոցի տեսչուհու եւ փոխտեսչուհիների հետ հանդիպման ընթացքում ընդհանուր առմամբ կարեւորւեց դպրոցը ուրախ, հաճելի եւ եռանդուն միջավայրի վերածելու անհրաժեշտութիւնը, որը նաեւ կը հանդիսանայ դպրոցի ուսման որակը բարձրացնելու երաշխիքը: Իսկ անդրադառնալով հայոց դպրոցների հիմնական առաքելութեան, ընդգծւեց հայ աշակերտին ազգային եւ հոգեւոր հոգով սնուցանելու եւ հայեցի դաստիարակութիւն տալու կարեւորութիւնը:

Սոյն հանդիպման յաջորդեց «Նայիրի» տղայոց դպրոցի այցելութիւնը, որտեղ նաեւ հանդիպում կայացաւ դպրոցի տեսուչուհի՝ տկն. Բահրէյնիի, փոխտեսչուհի Ալենուշ Յովսէփեանի եւ ծնողական խորհրդի անձնակազմի հետ:

Դպրոցի աշխատանքների եւ ծրագրերի կապակցութեամբ ընդհանուր բացատրութիւն ներկայացւելով, նշւեց, դպրոցում հնարաւորութիւնների առումով առկայ մի շարք դժւարութիւններին, որոնց փարատման ուղղութեամբ խոստումներ տրւեցին: Հանդիպման ընթացքում նաեւ կարեւորւեց դպրոց-ծնող երկկողմ յարաբերութիւնների եւ փոխադարձ համագործակցութեան կարեւորութիւնը:

Հանդիպման աւարտին ճրտ. Նորայր Արամեանը վստահեցրեց, որ բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ Թեմական խորհուրդը, Կրթական խորհրդի հետ համագործակցաբար աշխատում է հնարաւորութեան սահմաններում նեցուկ հանդիսանալ դպրոցներին եւ դժւարութիւնները մեղմացնելով ապահովել եւ բարելաւել հայկական դպրոցների կրթական մակարդակը քանի որ հաւատացած է, որ հայ դպրոցը հայի կենարար աւիշն է, որով կերտւում ու կազմաւորւում է մեր ազգի գոյատեւման գրաւականը համարւող՝ հայ պատանու եւ հայ երիտասարդի հոգին:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

  • Խորհրդակցական հանդիպում՝ հայոց դպրոցների տեսուչների եւ հայ փոխտեսուչների հետ
    Խորհրդակցական հանդիպում՝ հայոց դպրոցների տեսուչների եւ հայ փոխտեսուչների հետ

    Կիրակի, թւականիս նոյեմբերի 27-ին, Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան «Զարթօնք» սրահում, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հովանաւորութեամբ, Կրթական խորհրդի հրաւէրով, կազմակերպւեց խորհրդակցական հանդիպում՝ Թեհրանի հայոց դպրոցների ազգութեամբ հայ եւ պարսիկ տեսուչների եւ հայ փոխտեսուչների հետ:

  • Աստւածաշնչեան սերտողութեան դասընթացներ՝ Թեհրանի հայոց եկեղեցիներում
    Աստւածաշնչեան սերտողութեան դասընթացներ՝ Թեհրանի հայոց եկեղեցիներում

    Թեհրանի Հայոց թեմի Կրօնական խորհուրդը իր տարածած հաղորդագրութեան մէջ մասնաւորապէս ասում է. «Մեծ ուրախութեամբ տեղեկացնում ենք մեր ժողովրդի զաւակներին, որ մեր համայնքում արդէն սկսւել են Աստւածաշնչեան սերտողութեան դասընթացները:

    Սերտողութիւնները վարում է գերպ. Տ. Վաղինակ ծ. վրդ. Մելոյեանը, ով Թեհրան է եկել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով, եւ Վեհափառ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի տնօրինումով»:

  • Այցելութիւն «Արաքս» եւ «Գոհար» դպրոցներ
    Այցելութիւն «Արաքս» եւ «Գոհար» դպրոցներ

    Նոր սերնդի ուսման, հոգեւոր ու ազգային եւ համամարդկային արժէքների պահպանման ու զարգացման կարեւորութիւնից ելնելով, Կրթական համակարգը միշտ եղել է ազգային իշխանութեան ուշադրութեան կենտրոնում:

    Ուստի, Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդն ընթացիկ շրջանում, իրեն ենթակայ Կրթական խորհրդի համագործակցութեամբ, պարբերաբար դպրոցներ այցելելով եւ դպրոցների անձնակազմերի հետ հանդիպումներ ունենալով, իրազեկւում է հաւանական դժւարութիւնների եւ յուզող խնդիրների մասին եւ համապատասխան քայլեր ձեռնարկում դրանց լուծման ուղղութեամբ:

  • Հանդիպում Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի յանձնախմբերի անդամների հետ
    Հանդիպում Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի յանձնախմբերի անդամների հետ

    Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդը յանձնախմբերի միջոցով իրականացնում է բազամապիսի աշխատանքներ տարբեր ասպարէզներում:

    Կրթական խորհուրդն ունի թւով եօթ յանձնախումբ՝ Մշակութային, Դաստիարակչական, Աշակերտական խորհուրդները համակարգող, Դպրոցական էջ, Ուսումնադաստիարակչական, Ուսման մակարդակը ուսումնասիրող եւ Մարզական:

  • Զեկոյց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի նիստի ընթացքից
    Զեկոյց Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի նիստի ընթացքից

    Կիրակի, 13 նոյեմբերի 2022 թւականին կայացած Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի 52-րդ նիստի օրակարգերում, ըստ ընկալեալ ընթացակարգի նախորդ նիստի արձանագրութեան ընթերցումից եւ հաստատումից յետոյ անդրադարձ կատարւեց Խորհրդին յղւած նամակներին, որոնց քննարկելով, ներկայացւեց իւրաքանչիւրի համապատասխան ընթացքը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։