Հա

Համայնք

27/11/2022 - 11:10

Սեւրի դաշնագիրը եւ վիլսոնեան սահմանները Երէցների միութեան նոյեմբերի ամսական հանդիպումին

Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Երէցների միութեան ամսական հանդիպումը տեղի ունեցաւ երկուշաբթի, նոյեմբերի 7-ի երեկոյեան, մարզաւանի «Վաչիկ Ղարաբեգեան» սրահում:

Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Երէցների միութեան ամսական հանդիպումը տեղի ունեցաւ երկուշաբթի, նոյեմբերի 7-ի երեկոյեան, մարզաւանի «Վաչիկ Ղարաբեգեան» սրահում:

Միութեան նախագահ՝ Հենրիկ Բ. Ահարոնեանի բացման խօսքից յետոյ, բանախօսութեամբ ելոյթ ունեցաւ միութեան Հանրային-հասարակական բաժանմունքի վարչութեան անդամ՝ դոկտ. Սերժիկ Մարգարեանը նիւթ ունենալով՝ «Սեւրի դաշնագիրը եւ վիլսոնեան սահմանները»։

Բանախօսը պատկերների ցուցադրութեամբ, լայն բացատրութիւններ ու հետաքրքիր մանրամասնութիւններ հաղորդեց ժամանակի իրավիճակի ու Փարիզի մօտ գտնւող Սեւր արւարձանում, 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրւած հաշտութեան պայմանագիր-դաշնագրի մասին: Դաշնագիրը ստորագրեցին մի կողմից առաջին աշխարհամարտում յաղթած դաշնակից պետութիւնների ներկայացուցիչները, իսկ միւս կողմից Թուրքիան՝ որպէս պարտւած պետութիւն։ Մասնակցում էին նաեւ Հայաստանի Հանրապետութեան եւ սփիւռքի հայութեան պատւիրակութիւնները: Հայկական զոյգ պատւիրակութիւնը նախապէս բազմաթիւ հանդիպումներ էր ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ, անգլերէն, ֆրանսերէն ու իտալերէն լեզուներով տեղեկագրեր էր յանձնել համագումարի մասնակիցներին: Հայաստանի Հանրապետութեան անունից, Սեւրի դաշնագիրը ստորագրեց ՀՀ պատւիրակութեան նախագահ Աւետիս Ահարոնեանը:

Բանախօսը բացատրութեամբ՝ «Սեւրի դաշնագրով Հայաստանի սահմանագծերի ճշտումը վստահւում է ԱՄՆ-ի նախագահ՝ Վուդրօ Վիլսոնին: ԱՄՆ-ում մասնագիտական յանձնախմբեր են աշխատանքի անցնում՝ հայ-թուրքական սահմանները ճշտորոշելու նպատակով, բազմակողմանի ուսումնասիրւում են տարածաշրջանը, ժողովրդագրութիւնը, տնտեսութիւնը, ջրային ռեսուրսները, ճանապարհները եւ այլն: Այդ բոլորի հիման վրայ ճշտորոշւում են սահմանագծերը: ԱՄՆ-ի նախագահ՝ Վուդրօ Վիլսոնը այն ստորագրում է 1920թ. նոյ. 22-ին:

Դեկտեմբերի 6-ին, Փարիզի ԱՄՆ-ի դեսպանի նամակով վճռի թղթածրարը յանձնւում է Խաղաղութեան համագումարի գրասենեակին: Ցաւօք արդէն Հայաստանում հաստատւել էր խորհրդային կարգերը եւ անարձագանք է մնում հաստատւած դաշնագիրը»,- ասաց բանախօսը:

Յատկանշական է, որ ԱՄՆ-ի պետական կնիքը դրոշմւած է այդ փաստաթղթի ներքոյ, որով ԱՄՆ-ի պետութիւնը պարտականութիւն է ստանձնել իրագործելու ճշտորոշւած վճիռը։ Թէեւ մինչ օրս չեն իրագործւել Հայաստանին վերաբերող՝ թիւ 88-93 կէտերը, սակայն Սեւրի դաշնագիրը մնում է ուժի մէջ եւ անժամանցելի է համարւում։

Նշենք, որ յաւելեալ տեղեկութիւնների համար, ներկաներին տրւեց Սեւրի դաշնագրի մասին դոկտ. Աիդա Յովհաննիսեանի գրչին պատկանող պարսկերէն ուսումնասիրական գրքոյկը։

Ծրագրի յաջորդ բաժնում նշւեցին ամսւայ տարեդարձները, ապա ներկաները հիւրենկալւեցին համեստ ընդունելութեամբ՝ ընկերական ջերմ միջավայրում։

 

Հ. Մ. «Արարատ» Կ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։