Հա

Համայնք

03/12/2022 - 13:00

Աստւածաշնչեան սերտողութեան դասընթացներ՝ Թեհրանի հայոց եկեղեցիներում

Թեհրանի Հայոց թեմի Կրօնական խորհուրդը իր տարածած հաղորդագրութեան մէջ մասնաւորապէս ասում է. «Մեծ ուրախութեամբ տեղեկացնում ենք մեր ժողովրդի զաւակներին, որ մեր համայնքում արդէն սկսւել են Աստւածաշնչեան սերտողութեան դասընթացները:

Սերտողութիւնները վարում է գերպ. Տ. Վաղինակ ծ. վրդ. Մելոյեանը, ով Թեհրան է եկել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով, եւ Վեհափառ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի տնօրինումով»:

Մասնակցենք եւ լցւենք ու զօրանանք Աստծոյ խօսքով

 

Թեհրանի Հայոց թեմի Կրօնական խորհուրդը իր տարածած հաղորդագրութեան մէջ մասնաւորապէս ասում է. «Մեծ ուրախութեամբ տեղեկացնում ենք մեր ժողովրդի զաւակներին, որ մեր համայնքում արդէն սկսւել են Աստւածաշնչեան սերտողութեան դասընթացները:

Սերտողութիւնները վարում է գերպ. Տ. Վաղինակ ծ. վրդ. Մելոյեանը, ով Թեհրան է եկել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով, եւ Վեհափառ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի տնօրինումով»:

Սուրբ Գրքի սերտողութեան առաջին դասընթացը տեղի է ունեցել Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, երկուշաբթի, նոյ. 28-ին, երեկոյեան ժամը 17:00-ից - 18:00-ն, ուր կատարւել է Տէրունական աղօթքի առաջին տողի՝ «Հայր մեր երկնաւոր, սրբաբանւի քո անունը» սերտողութիւնը: Սերտողութեան երկրորդ պահը տեղի է ունեցել Ս. Թարգմանչաց եկեղեցում, երեքշաբթի, նոյ. 29-ին դարձեալ երեկոյեան 17:00-ից - 18:00-ն, ուր կատարւել «Բարի Սամարացու» առակի սերտողութիւնը: Իսկ երրորդ պահը՝ Ս. Սարգիս եկեղեցում, չորեքշաբթի, նոյ. 30-ի առաւօտեան 10:00-ից -11:00-ն, ուր կատարւել է «Կորսւած ոչխարի» առակի սերտողութիւնը:

Յիշեալ երեք պահերին էլ ներկայ է գտնւել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Սերտողութեան վերաբացումը Սրբազան Հայրը կատարել է Տէրունական աղօթքով, ներկայացրել Հայր Սուրբին, եւ ապա քաջալրել ներկայ հաւատացեալներին, որ միշտ ներկայ լինեն Սուրբ Գրքի սերտողութիւններին եւ օգտւեն ու օրհնւեն Աստծոյ կենսատու խօսքով:

Սերտողութիւնների աւարտին, Հայր Սուրբը առիթ է ընձեռնել հարցումների: Սերտողութիւնները եզրափակւել են Սրբազան Հօր «Պահպանիչ»-ով եւ հայրական օրհնութեամբ:

Թ. Հ. Թ. Կրօնական խորհուրդը իր տարածած հաղորդագրութեան մէջ նաեւ կարեւորութեամբ նշում եւ հրաւիրում է այս դասընթացներին, միաժամանակ յաւելում, որ սերտողութիւնները կը շարունակւեն վերոյիշեալ նոյն օրերին եւ նոյն ժամերին: «Քաջալերում ենք մեր ժողովրդի զաւակներին, որ իրենց մասնակցութիւնը բերեն այս սերտողութիւններին եւ լցւեն ու զօրանան Ատծոյ խօսքով»,- ասւում է հաղորդագրութեան մէջ:‎

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։