Հա

Համայնք

03/12/2022 - 11:10

Այցելութիւն «Արաքս» եւ «Գոհար» դպրոցներ

Նոր սերնդի ուսման, հոգեւոր ու ազգային եւ համամարդկային արժէքների պահպանման ու զարգացման կարեւորութիւնից ելնելով, Կրթական համակարգը միշտ եղել է ազգային իշխանութեան ուշադրութեան կենտրոնում:

Ուստի, Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդն ընթացիկ շրջանում, իրեն ենթակայ Կրթական խորհրդի համագործակցութեամբ, պարբերաբար դպրոցներ այցելելով եւ դպրոցների անձնակազմերի հետ հանդիպումներ ունենալով, իրազեկւում է հաւանական դժւարութիւնների եւ յուզող խնդիրների մասին եւ համապատասխան քայլեր ձեռնարկում դրանց լուծման ուղղութեամբ:

Նոր սերնդի ուսման, հոգեւոր ու ազգային եւ համամարդկային արժէքների պահպանման ու զարգացման կարեւորութիւնից ելնելով, Կրթական համակարգը միշտ եղել է ազգային իշխանութեան ուշադրութեան կենտրոնում:

Ուստի, Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդն ընթացիկ շրջանում, իրեն ենթակայ Կրթական խորհրդի համագործակցութեամբ, պարբերաբար դպրոցներ այցելելով եւ դպրոցների անձնակազմերի հետ հանդիպումներ ունենալով, իրազեկւում է հաւանական դժւարութիւնների եւ յուզող խնդիրների մասին եւ համապատասխան քայլեր ձեռնարկում դրանց լուծման ուղղութեամբ:

Յիշեալ հանդիպումների շարանում շաբաթ, 26 նոյեմբերի 2022 թ.-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ նոյն խորհրդի անդամ՝ տկն. Անի Միրզախանեանը եւ Կրթական խորհրդի անդամ՝ տկն. Ալենուշ Շահնազարեանի այցելեցին «Արաքս» օրիորդաց դպրոց, որտեղ հանդիպում ունեցան դպրոցի տեսչուհի Անի Մանուկեանի, փոխտեսչուհիներ՝ Իւետ Մուրադխանեանի եւ Հռիփսիկ Առաքեանի նաեւ Ծնողական խորհրդի անձնակազմի հետ:

Հանդիպման ընթացքում, դպրոցում իրագործւած աշխատանքներին անդրադառնալով, ընդհանուր բացատրութիւն ներկայացւեց ապագայ ծրագրերի կապակցութեամբ նաեւ անդրադարձ կատարւեց առկայ մի շարք խնդիրներին եւ մտահոգութիւններին, այդ շարքում դպրոցի աշակերտութեան թւային պատկերին, որի ապահովման համար առաջարկւեց որեւէ դրական քայլ չխնայել:

Խորհրդակցութեան ընթացքում ընդհանուր առմամբ կարեւորւեց դպրոցը ուրախ, հաճելի եւ եռանդուն միջավայրի վերածելու անհրաժեշտութիւնը, որը նաեւ կը հանդիսանայ դպրոցի ուսման որակը բարձրացնելու երաշխիքը: նշւեց, որ նոր տեխնոլոգիաների դարաշրջանում՝ հարկ է նորարարական մեթոդներ կիրառել եւ աշակերտութեան հետաքրքրութեանը շարժառիթ ստեղծելով, ուսուցումը դիւրացնել եւ արդիւնաւորել:

Յաջորդ այցելութիւնը իրականացւեց կիրակի, 27 նոյեմբերի 2022 թ.-ին, «Գոհար» տղայոց դպրոց, որտեղ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Կրթական խորհրդի անդամ՝ տկն. Ալենուշ Շահնազարեանի հանդիպում ունեցան դպրոցի տեսուչ Վահէ Բաբայեանի, փոխտեսուչ Նորիկ Ղարաբէգեանի եւ ծնողական խորհրդի անձնակազմի հետ:

Սոյն հանդիպման, պրն. Վահէ Բաբայեանը ընդհանուր բացատրութիւն ներկայացրեց դպրոցի դրւածքի եւ աշխատանքների սահուն ընթացքի վերաբերեալ, որտեղ նշեց ծնողների կողմից ցուցաբերւած աջակցութեանը եւ սերտ յարաբերութեանը: Պրն. Բաբայեանը յայտնեց, որ դպրոցի տեսչական եւ ուսուցչական կազմը միասնաբար ջանք չի խնայում կրթութեան մակարդակը որակեալ պահելու ուղղութեամբ: Նա յաւելեց, որ վերջին տարիներում դպրոցի շրջանաւարտ աշակերտներից ոմանք յաջողել են մուտք գործել՝ Պետական եւ Ազատ համալսարաններ:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով հայոց դպրոցների հիմնական առաքելութեան, ընդգծւեց հայ աշակերտին ազգային եւ հոգեւոր հոգով սնուցանելու եւ հայեցի դաստիարակութիւն տալու կարեւորութիւնը, որի փոխանցման ամենադժւարին եւ կարեւորագոյն դերն անշուշտ բաժին է ընկնում հայկական դպրոցներին: Ընդգծւեց նաեւ դպրոց-ծնող երկկողմ յարաբերութիւնների եւ փոխադարձ համագործակցութեան կարեւորութիւնը, որոնք օգնում են զարգացնել դպրոցների կենսունակութիւնը եւ որակը:

Վերոնշեալ երկու հանդիպումների աւարտին ճրտ. Նորայր Արամեանը վստահեցրեց, որ բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ Թեմական խորհուրդը, Կրթական խորհրդի հետ համագործակցաբար աշխատում է հնարաւորութեան սահմաններում նեցուկ հանդիսանալ դպրոցներին եւ դժւարութիւնները մեղմացնելով ապահովել եւ բարելաւել հայկական դպրոցների կրթական մակարդակը քանի որ հաւատացած է, որ հայ դպրոցը հայի կենարար աւիշն է, որով կերտւում ու կազմաւորւում է մեր ազգի գոյատեւման գրաւականը համարւող՝ հայ պատանու եւ հայ երիտասարդի հոգին:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

  • Երաժշտական գործիքների փառատօն Մշակութային ֆեստիւալի շրջանակներում
    Երաժշտական գործիքների փառատօն Մշակութային ֆեստիւալի շրջանակներում

    Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ՝ եւ Մշակութային յանձնախմբի կազմակերպութեամբ՝ երէկ՝ փետրւարի 24-ի առաւօտեան ժամը 10:30-ից մինչեւ ուշ երեկոյ ժամը 21:00-ը կայացաւ աշակերտական Մշակութային փառատօնի երկրորդ բաժինը՝ երաժշտական գործիքների փառատօնը:

  • Եռամեայ դադարից յետոյ կազմակերպւեց աշակերտական Մշակութային փառատօնը
    Եռամեայ դադարից յետոյ կազմակերպւեց աշակերտական Մշակութային փառատօնը

    Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Մշակութային յանձնախմբի կազմակերպութեամբ Թեհրանի հայկական համայնքում եռամեայ դադարից յետոյ իրականացաւ աշակերտական Մշակութային փառատօնը՝ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւել 2023 թւականի Հայաստանի Առաջին Հանրապետութեան 105-ամեակի տօնակատարութեան կենտրոնական յանձնախումբ:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւել 2023 թւականի Ապրիլ 24-ի 108-ամեակի ոգեկոչման կենտրոնական յանձնախումբ:

  • Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ամանորեայ միջոցառում
    Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ամանորեայ միջոցառում

    Չորեքշաբթի, յունւարի 25-ին, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հովանաւորութեամբ` Հայ արհեստաւորների միութեան հիւրընկալ յարկի տակ իրականացաւ Նոր տարւայ առիթով մտերմիկ հանդիպում-հիւրասիրութիւն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։