Հինգշաբթի, 1 դեկտեմբերի 2022 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թիֆլիսի հայագիտութեան ֆակուլտետի դասախօս եւ միեւնոյն ժամանակ վրաց կրօնների երկխօսութեան կենտրոնի տնօրէն՝ տկն. Լէյլա Ջիջիլաւային, պրն. Ալի Ալիեւ վրաց սիւնի եւ շիա համայնքների առաջնորդին, հոջ. Մոհամադ Ջաւադ Ադաբիին եւ Սէյեդէ Նարգես Ղասեմիին։

Հանդիպումը կազմակերպւել էր Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահական հիմնարկի կանաց գործով օգնականի գրասենեակի կողմից։
Ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ ջերմ ընդունելութիւն եւ զրոյց, որի ընթացքում Սրբազան Հօր փոխանցած հակիրճ բացատրութիւններով հայոց եկեղեցու աստւածաբանութեան, քրիստոնեայ-իսլամ կրօնների երկխօսութեան, իրանահայութեան հասարակական ու եկեղեցական կեանքին ծանօթացան հիւրերը։
Սրբազան Հայրը նաեւ հիմնւելով պատմական փաստերի, անդրադարձաւ այն իրողութեան, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ գոյութիւն է ունեցել Իրանում եւ իր ներդրումն է ունեցել իրանեան հայրենիքի կեանքի տարբեր բնագաւառներում: նա նաեւ յայտնեց, որ ոչ միայն իրանահայութիւնը, այլ բովանդակ հայութիւնը Իրանը ճանաչում է, որպէս իր երկրորդ հայրենիքը։
Սրբազան Հայրն իր խօսքի միւս բաժնում վկայեց այն ճշմարտութեան, որ Իրանի պետութիւնը իր սահմանադրական օրէնքների սահմաններում պահպանում եւ յարգում է կրօնակական փոքրամասութիւնների իրաւունքները նաեւ ակնարկեց, որ Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանը սերտ յարաբերութիւն ունի Մշակոյթի եւ իսլամական յարաբերութիւնների կազմակերպութեան հետ։
Հանդիպման ընթացքում նաեւ տեղի ունեցաւ մտերմիկ զրոյց իսլամ եւ քրիստոնեայ գաղափարների ու ընդհանրութիւնների մասին։
Պատւիրակութիւնը յաւարտ հանդիպման հանրային կապի հոգեւոր խորհրդատու՝ արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանսի ուղեկցութեամբ այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի, ուր քահանայ հայրը հակիրճ բացատրութիւններ տւեց հայոց եկեղեցու մասին։
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ