Հա

Համայնք

08/12/2022 - 12:50

ՀՈՒՍԿ-ի նախաձենութեամբ՝ դասախօսական երեկոյ` «Տարածաշրջանային պայքար՝ Սիւնիքի եւ Արցախի համար. ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում այսօր»

«ՀՈՒՍԿ» հաստատութեան հրաւէրով եւ նախաձեռնութեամբ՝ Թեհրան ժամանած մեդիա փորձագէտ եւ վերլուծաբան Նայիրի Յոխիկեանը, իր դասախօսական ելոյթների շարանի երրորդ եւ վերջին օրւայ ընթացքում, երէկ՝ դեկտեմբերի 7-ի երեկոյեան ելոյթով հանդէս եկաւ Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում: Մեծ թւով հանդիսատեսի ներկայութեամբ կայացած հանդիպման սկզբում, միութեան անունից դասախօսին եւ հիւրերին ողջունեց Քարմէն Չհարմահալին բեմ հրաւիրելով Հայ Դատի յանձնախմբի փոխնախագահ Նարբէ Աբուլեանին:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - «ՀՈՒՍԿ» հաստատութեան հրաւէրով եւ նախաձեռնութեամբ՝ Թեհրան ժամանած մեդիա փորձագէտ եւ վերլուծաբան Նայիրի Յոխիկեանը, իր դասախօսական ելոյթների շարանի երրորդ եւ վերջին օրւայ ընթացքում, երէկ՝ դեկտեմբերի 7-ի երեկոյեան ելոյթով հանդէս եկաւ Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում: Մեծ թւով հանդիսատեսի ներկայութեամբ կայացած հանդիպման սկզբում, միութեան անունից դասախօսին եւ հիւրերին ողջունեց Քարմէն Չհարմահալին բեմ հրաւիրելով Հայ Դատի յանձնախմբի փոխնախագահ Նարբէ Աբուլեանին:

«Տարածաշրջանային պայքար՝ Սիւնիքի եւ Արցախի համար. ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում այսօր» թեմայի մասին դասախօս Յոխիկեանը քարտէզներով եւ փաստագրական տւեալներով լսարանին ներկայացրեց Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի ներկայ իրավիճակին յանգեցրած մի շարք իրողութիւններ: Նա իր ելոյթի առաջին բաժնում անդրադարձաւ այն մասին, թէ ո՞րտեղ են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները եւ ի՞նչ վտանգներ ու հնարաւորութիւններ է այն պարունակում: Ապա անդրադարձաւ Հայաստանի ներքաղաքական վիճակին, Արցախի ու Հայսաստանի շուրջ ընթացող գործընթացներին, սկսած 2020 թւականից, Հայաստանին ու հայաշխարհին սպառնացող վտանգներին եւ այն քայլերին, որոնք անհրաժեշտ են մշակել հետագայ աղէտները կանխելու համար: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ ռազմավարական նշանակութեամբ հանքանիւթերի եւ քաղցր ջրի հարուստ պաշարների առկայութեանը Հայաստանի եւ Արցախի այն տարածաշրջաններում, ի շարս Սիւնիքում, որոնց տիրանալու հարցով ամէն քայլի են դիմում Թուրքիան, Ադրբեջանը եւ նրանց հովանաւորներ՝ Անգլիան, ԱՄՆ-ը, Իսրայէլը եւ այլ պետութիւններ: Նա անդրադարձաւ ԱՄՆ-ի ժամանակի նախագահի գլխաւոր խորհրդական Փօլ Գոբլի, Հայաստանի շահերին հակասող նախագծին, որը ցաւօք սկսւել է իրականացւել եւ ընդգծեց, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հիմնական նպատակը, Հայաստանի պետականութեան վերացումն է իրենց պանթուրքիստական ծրագրերի իրականացման համար: Դասախօսը իր ելոյթի ընթացքում շեշտեց, Հայաստանը սեփական արբանեակով ապահովելու ռազմավարական նշանակութեանը, որը դժբախտաբար չի իրականացւում: Անդրադառնալով տարածաշրջանում Հայաստանի բարեկամ ու հարեւան երկիր Իրանին, նա բարձր գնահատեց Իրանի դրական, հաւասարակշռւած եւ կառուցողական դերը: Նայիրի Յոխիկեանը կարեւորութեամբ անդրադարձաւ սփիւռքահայութեան դերակատարութեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։