Հա

Համայնք

12/12/2022 - 11:20

Այցելութիւն «Սասուն» մանկապարտէզ

Նախադպրոցական կրթութիւնը կրթական համակարգի առաջին օղակն է, որի յաջողութիւններով է պայմանաւորւած ողջ կրթական համակարգի առաջընթացը: 

Ուստի շարունակելով հայկական կրթօջախների այցելութիւնները, շաբաթ, թւականիս դեկտեմբերի 3-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի փոխատենապետ Կարինէ Բալըքճեանի այցելեցին «Սասուն» մանկապարտէզ-նախակրթարան, որտեղ հանդիպում ունեցան մանկապարտէզի տեսչուհի Մադլէն Քեշիշեանին եւ ծնողական խորհրդի անձնակազմի հետ:

Նախադպրոցական կրթութիւնը կրթական համակարգի առաջին օղակն է, որի յաջողութիւններով է պայմանաւորւած ողջ կրթական համակարգի առաջընթացը: 

Ուստի շարունակելով հայկական կրթօջախների այցելութիւնները, շաբաթ, թւականիս դեկտեմբերի 3-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի փոխատենապետ Կարինէ Բալըքճեանի այցելեցին «Սասուն» մանկապարտէզ-նախակրթարան, որտեղ հանդիպում ունեցան մանկապարտէզի տեսչուհի Մադլէն Քեշիշեանին եւ ծնողական խորհրդի անձնակազմի հետ:

Հանդիպման սկզբում մատնանշելով նախադպրոցական շրջանի կարեւորութեանը՝ տեսչուհի Մադլէն Քեշիշեանն ընդգծեց, որ սա կարեւոր տարիքային շրջան է, երբ երեխան աճում է ֆիզիկապէս ու մտաւոր եւ նրա մօտ ձեւաւորւում է իր իրական անհատականութիւնը, ուստի շատ մեծ դեր է վերապահւած մանկապարտէզ-նախակրթարանի ուսուցիչների, դաստիարակների նաեւ ծնողների համար: Նա շարունակեց, որ մանկապարտեզի հիմնական առաքելութիւններից մէկը երեխային դպրոցին նախապատրաստելն է եւ դա նշանակում է, որ երեխան ոչ միայն որոշակի գիտելիքներ եւ ունակութիւններ, այլ դրանց ամբողջական համալիրը պէտք է ստանայ եւ ամենակարեւորը իրեն ապահով մթնոլորտում զգայ, քանի որ նա մուտք է գործում մի նոր աշխարհ՝ իր կանոններով ու նոր առօրյայով:

Տեսչուհին անդրադառնալով «Սասուն» մանկապարտէզի ընդհանուր իրավիճակին յայտնեց, որ բարեբախտաբար կովիդ համաճարակից յետոյ մանկապարտէզ-նախակրթարանը թւային աճ է արձանագրել եւ ընթացիկ ուսումնական տարեշրջանում արձանագրւել են աւելի քան 80 սաներ: Մանկապարտէզի բարեկարգ ու ժամանակակից շէնքային պայմաններում նաեւ գունեղ ու եռանդուն մթնոլորտում՝ փորձառու եւ երկարատեւ աշխատանքային փորձ ունեցող դաստիարակների հետ համագործակցաբար աշխատանք է տարւում նպատակային խաղերի, երգի եւ տարբեր աշխատանքների միջոցով սաներին մատուցել բազմակողմանի զարգացում նաեւ ուսուցանել թէ որպէս հայ, որպէս հայ քրիստոնեայ եւ մարդ անհատ ինչ պարտականութիւններ է իրենց վերապահւած:

Հանդիպման ընթացքում, անդրադառնալով այն իրողութեան, որ մանկապարտէզի աշխատակազմի թւային բարձր տոկոսը հանգստի կոչման շեմին է գտնւում, կարեւոր համարւեց, որ ապագայ դժւարութիւնները կանխելու ուղղութեամբ քայլեր ձեռնարկել:

Ծնողական խորհրդի հետ հանդիպման ընթացքում կարեւորւեց ծնող, մանկապարտէզ-նախակրթարան սերտ ու ջերմ յարաբերութիւնը, որն այս ուղղութեամբ տեսչուհին երախտագիտութեամբ անդրադարձաւ ծնողների եւ ծնողական խորհրդի համատեղ ջանքերին եւ սերտ համագործակցութեանը, որի շնորհիւ աւելի սահուն են ընթանում դպրոցի աշխատանքները:

Հանդիպման ընթացքում առիթ ընձեռւեց այցելելու մանկապարտէզի տարածք եւ դասարաններ, որտեղ մանկապարտէզի սաները հիւրերին դիմաւորեցին իրենց ասմունքի ու երգի գեղեցիկ կատարումներով:

Հանդիպման աւարտին պրն. Նորայր Արամեանը գոհունակութեամբ անդրադարձաւ մանկապարտէզի տեսչական եւ ուսուցչական կազմերի նաեւ ծնողական խորհրդի աշխատանքներին, իսկ անդրադառնալով երկրում տիրող տնտեսական բարդ իրավիճակին նշեց, որ բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ Թեմական խորհուրդը, Կրթական խորհրդի հետ համագործակցաբար աշխատում է հնարաւորութեան սահմաններում նեցուկ հանդիսանալ հայկական կրթօջախներին եւ դժւարութիւնները մեղմացնելով ապահովել եւ բարելաւել կրթական համակարգի մակարդակը քանի որ հաւատացած է, որ հայ դպրոցը հայի կենարար աւիշն է, որով կերտւում ու կազմաւորւում է մեր ազգի գոյատեւման գրաւականը համարւող՝ հայ պատանու եւ հայ երիտասարդի հոգին:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

  • Հանդիպում գերեզմանատան վարչութեան հետ
    Հանդիպում գերեզմանատան վարչութեան հետ

    Կիրակի, 21 մայիսի 2023 թւականին, Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը հանդիպում ունեցաւ հայոց զոյգ գերեզմանատների վարչութեան հետ:

  • Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչների այցելութիւնը՝ Անզալի քաղաք
    Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչների այցելութիւնը՝ Անզալի քաղաք

    Անզալիի Սուրբ Աստւածածին եկեղեցու շրջափակում գտնւող հայոց ազգ. առաջնորդարանի շէնքում բռնկւած հրդեհից պատճառւած վնասների վերականգնողական աշխատանքների կարգաւորման գործընթացին հետամուտ լինելու ուղղութեամբ, շաբաթ, 13 մայիսի 2023 թ.-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանի միօրեայ այցով մեկնեցին Անզալի քաղաք եւ Կուսակալութեան կենտրոնում հանդիպում ունեցան՝ Անզալիի կուսակալ՝ Մոհամադ Փուրէ Խոշսաադաթի, Անզալիի Մշակութային ժառանգութեան տնօրէն՝ Փէյման Թանգբրիսի եւ Իսլ. խորհրդարանում Անզալիի պատգամաւոր Ահմադ Դոնեամալի հետ:

  • Յայտարարութիւն
    Յայտարարութիւն

    Ի գիտութիւն մեր համայնքի սիրելի ժողովրդի յայտնում ենք, որ իւրաքանչիւր ուսումնական տարեշրջանի աւարտին, Կրթական խորհուրդը դպրոցների աշակերտութեան թւային պատկերների եւ առկայ հնարաւորութիւնների հիման վրայ ուսումնասիրում եւ նախատեսում է նոր ուսումնական տարեշրջանի համար գործունէութեան ծրագիր: Այս տարի, հաշւի առնելով դպրոցների վերադասաւորման անհրաժեշտութիւնը, Թեմական եւ Կրթական խորհուրդների ներկայացուցիչների մասնակցութեամբ կեանքի կոչւած յանձնախումբն անցեալ ամիսների ընթացքում մանրազննին ուսումնասիրել է դպրոցների ապագայ հեռանկարը:

  • Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ՝ միջոցառում-հիւրասիրութիւն նւիրւած աշխատաւորների միջազգային օրւան
    Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ՝ միջոցառում-հիւրասիրութիւն նւիրւած աշխատաւորների միջազգային օրւան

    Սոյն թւականի մայիսի 2-ին Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, Հ.Մ. «Նայիրի» միութեան «Զարթօնք» սրահում կազմակերպւել էր գեղեցիկ միջոցառում-հիւրասիրութիւն նւիրւած աշխատաւորների միջազգային օրւան:

  • «Մարի Մանուկեան» դպրոցի աշակերտուհիները յաջողութեամբ գրաւեցին երկրորդ պատւաւոր հորիզոնականը՝ Իրանի «Ռոբոքափ» 2023 միջազգային 17-րդ բաց մրցաշարում
    «Մարի Մանուկեան» դպրոցի աշակերտուհիները յաջողութեամբ գրաւեցին երկրորդ պատւաւոր հորիզոնականը՝ Իրանի «Ռոբոքափ» 2023 միջազգային 17-րդ բաց մրցաշարում

    Ուրախութեամբ տեղեկացանք, որ հայոց «Մարի Մանուկեան» դպրոցի 10-րդ դասարանի ուսողական ճիւղի աշակերտուհիները ապրիլի 25-ից 28-ը մասնակցեցին Թեհրանում կազմակերպւած Իրանի «Ռոբոքափ» 2023 թւականի միջազգային 17-րդ բաց մրցաշարի թեթեւ կշիռի ֆուտբոլի աշակերտական սուպեր խմբում եւ նւաճեցին պատւաւոր 2-րդ տեղը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։