Հա

Համայնք

02/01/2023 - 13:30

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով՝ Թեհրանի քաղաքապետի եւ Իրանի Բանակի հրամկազմի կատարած այցը՝ նահատակ Զօրիկ Մուրադեանի բնակարան

Դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյեան, Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով՝ Իրան-Իրաք պատերազմի ժամանակ հերոսացած առաջին հայ նահատակ Զօրիկ Մուրադեանի տուն էր այցելել Թեհրանի քաղաքապետ՝ Ալիռեզա Զաքանին: Թեհրանի քաղաքապետի այցի ընթացքում ընկերակցել են Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեհրանի պատգամաւորներից Ալի Խեզերեանը, եւ Թեհրանի 8-րդ շրջանի քաղաքապետ դոկտ. Ֆաթեմէ Թանհային: Հիւրերին դիմաւորել է Զէյթուն քաղաքամասի ինքնակառավարման մարմնի անդամ Յովիկ Մինասեանը:

«ԱԼԻՔ» - Դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյեան, Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով՝ Իրան-Իրաք պատերազմի ժամանակ հերոսացած առաջին հայ նահատակ Զօրիկ Մուրադեանի տուն էր այցելել Թեհրանի քաղաքապետ՝ Ալիռեզա Զաքանին: Թեհրանի քաղաքապետի այցի ընթացքում ընկերակցել են Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեհրանի պատգամաւորներից Ալի Խեզերեանը, եւ Թեհրանի 8-րդ շրջանի քաղաքապետ դոկտ. Ֆաթեմէ Թանհային: Հիւրերին դիմաւորել է Զէյթուն քաղաքամասի ինքնակառավարման մարմնի անդամ Յովիկ Մինասեանը:

Այս մասին է պատմել նահատակի մայրը «Ալիք»-ի թղթակցի հետ հանդիպմանը: Նա յաւելել է, որ 2023 տարեթւի մեկնարկից ժամեր առաջ՝ Ս. Ծննդեան տօների առիթով Թեհրանի քաղաքապետն իր այցի ընթացքում հետաքրքրւել է հերոսացած Զօրիկ Մուրադեանի նահատակութեան պատմութեան մասին, ինչպէս նաեւ տօնական օրերին կատարւած այցելութիւնների մասին:

Նոյն կապակցութեամբ նահատակի մայրը յայտնեց, որ նախորդ օրւայ ընթացքում տեղի է ունեցել եւս մէկ այլ այցելութիւն՝ Իրանի Բանակի հրամկազմի անունից, որի ընթացքում հիւրերին հետաքրքրել էր հայկական աւանդոյթներն ու տօն օրերին կատարւող արարողութիւնները:

Նշենք, որ Զօրիկ Մուրադեանը նահատակւել է պատերազմի 22-րդ օրը, երբ նրանց դիրքը յայտնւում է թշնամու ինքնաթիռների թիրախում, իսկ ռումբերից մէկը յայտնւում է այն խրամատում, որտեղ դիրքաւորւած էր ինքը՝ Զօրիկը:

Նահատակի մայրը՝ տկն. Կատարինէ Հոնարչեանը պատմեց, որ Զօրիկի նահատակութիւնից որոշ ժամանակ անց ընտանիքը ստացել է Զօրիկից ուշացած նամակ, որտեղ ինչպէս միշտ նա խօսել է իր յարմար վիճակի եւ ընտանիքին վստահեցրել՝ կարող են անհոգ լինել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։