Հա

Համայնք

02/01/2023 - 13:00

Նոր տարւայ պատգամ

Բացւող Նոր տարւայ լուսաշող ու լուսապայծառ արեւի առաջին ճառագայթների հետ սրտանց շնորհաւորում եմ ձե՛զ, սիրելի՛ հաւատակից քոյրեր, եղբայրներ, երիտասարդներ, պատանիներ ու մանուկներ։ Քրիստոնէական ջերմ սիրով ու հայրական օրհնախառն աղօթքներով ողջունում եմ ձեզ մաղթելով, որ 2023 տարին բոլորիս համար լինի խաղաղութեան, սիրոյ, բարօրութեան, եղբայրութեան, սրտակցութեան ու յաջողութեամբ լեցուն տարի։

Բացւող Նոր տարւայ լուսաշող ու լուսապայծառ արեւի առաջին ճառագայթների հետ սրտանց շնորհաւորում եմ ձե՛զ, սիրելի՛ հաւատակից քոյրեր, եղբայրներ, երիտասարդներ, պատանիներ ու մանուկներ։ Քրիստոնէական ջերմ սիրով ու հայրական օրհնախառն աղօթքներով ողջունում եմ ձեզ մաղթելով, որ 2023 տարին բոլորիս համար լինի խաղաղութեան, սիրոյ, բարօրութեան, եղբայրութեան, սրտակցութեան ու յաջողութեամբ լեցուն տարի։

Ամբողջ աշխարհը այս պահին խօլական տրամադրութեամբ տօնում է Նոր տարին, այնպիսի ապրումներով ու զգացումներով, որ կարծես առաջին անգամն է, որ իր կեանքում այն տօնում է։ Տօնի իմաստը արժեւորւում է մարդ անհատի ապրւած կեանքով, դրսեւորած բարի գործերով ու կենդանի հաւատքով։ Նոր տարւայ առաջին այս րոպէներին չգիտենք, թէ գալիք օրերը ինչ են վերապահած մեզ, բայց մէկ բան յստակ է ու որոշ, երբ ապրենք մեր կեանքը հաւատքով, յոյսով ու սիրով, այն ժամանակ մենք ունենում ենք ազնւութեամբ, լաւատեսութեամբ, աղօթքով, փոխադարձ քաջալերանքով զեղուն կեանք։ Հաւատքով ապրողը վայելում է Ս. Հոգու պտուղները. «Սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, համբերատարութիւն, ազնւութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն»։ (Գղ. 3։22-23)

Ս. Հոգու վերոյիշեալ պտուղները մարդս նորոգում են ու զարդարում աստւածային պարգեւներով. Աստւածահաճ կեանքը երաշխաւորւում է ապրւած արդար ու բարեպաշտ կեանքով։

Նոր տարւայ առաջին այս պահին կոչւած ենք մտածելու նոր ու նորոգւած կեանքի մասին, որպէսզի կարողանանք մեր սրտերում տեղ տալ Քրիստոսին, ի խնդիր նորոգեալ Աստւածահաճ կեանքի։ Պօղոս Առաքեալը մեզ յուշում է. «Որեւէ մէկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է, նա այլեւս այն չէ, ինչ որ նախապէս էր, որովհետեւ նա ամբողջութեամբ նորոգւեց» (Բ Կր. 5։17)։ Առաքեալը մի այլ տեղում ասում է. «Քրիստոս ինքը կարելի դարձրեց մեզ համար հաւատքով հասնել այն շնորհին, որի մէջ ապրում ենք այժմ եւ պարծենում Աստծու փառքին արժանանալու յոյսով։ Եւ ոչ միայն այսքանը, այլեւ պարծենում ենք մեր նեղութիւնների մէջ եւս՝ իմանալով, որ նեղութիւնները մեզ տալիս են համբերութիւն, համբերութիւնը՝ տոկունութիւն, տոկունութիւնը՝ յոյս, իսկ յոյսը երբեք ամօթով չի թողնում» (Հռ. 5։2-4)։

Կար ժամանակ երբ Նոր տարւայ գիշեր, հայ ընտանիքը իր մեծով ու փոքրիկով հաւաքւում էր միասնաբար տօնելու Նոր տարին եւ միմեանց հետ ուրախանալու եւ կէս գիշերին տան աւագը, նահապետը հրաւիրում էր բոլորին աղօթելու, որից յետոյ ինքը շնորհաւորում էր բոլորին. տան անդամները հերթով մօտենում ու համբուրում էին նրա ձեռքը եւ իրենից ստանում իրենց նւէրները։ Որքա՜ն գեղեցիկ, դաստիարակիչ ու ներշնչող սովորութիւն էր սա, որ աւա՜ղ հեռու ենք վանել մեր տներից։

Այսօրւայ յարաշարժ, փոփոխութեան ենթարկւող աշխարհում քրիստոնեայ մարդը կոչւած է ամուր ու հաստատ հաւատքով, գաղափարական աշխարհով վերաքաղելու իր պատմութիւնը, որպէսզի կարողանայ քայլ պահել ժամանակի հետ։ Այսօր մեր ժողովուրդը ապրում է իր արդի պատմութեան ամենասեւ ու մռայլ, այլեւ անորոշ ժամանակահատւածում։ Մեր Հայրենիքն ու Արցախ աշխարհը գոյութենական իրենց պայքարն են մղում. Սփիւռքը բաղձալի ու յուսադրող վիճակ չի ներկայացնում. ի տես այս դառն իրականութեան կոչւած ենք սիրով, հաւատքով, յոյսով, եղբայրութեամբ, բարութեամբ, աղօթասացութեամբ, միութեամբ ու միասնականութեամբ մղելու մեր կեանքի գոյապայքարը առանց վհատւելու ի խնդիր մեր Հայրենիքի եւ Արցախի խաղաղ ու ապահով կեանքի։ Պէտք չէ մոռանալ, որ մենք Ցեղասպանութեան ենթարկւած հայրենազուրկ ժողովուրդ ենք։ Այս իրողութիւնը առաւել եւս պարտաւորեցնում է մեզ ապրել ու գործել մեր հայրերի մեզի թողած հաւատքով։

Լաւատեսական խոհերով ու մտածումներով շնորհաւորում եմ ձեզ սիրելի քոյրեր եւ եղբայրներ եւ ի սրտէ մաղթում, որ սկսւող 2023 տարին լինի խաղաղաբեր եւ սիրով օծուն մի տարի։ Աղօթում եմ աշխարհի խաղաղութեան այլեւ Հայաստանի, Արցախի, Իրանի եւ իր հոգեւոր ու աշխարհիկ ղեկավարութեան համար։

Շնորհաւոր Նոր տարի եւ գալիք Ս. Ծնունդ: Ամէն։

ԱՂՕԹԱՐԱՐ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

1 յունւարի 2023

Թեհրան

 

Յարակից լուրեր

  • Նոր տարւայ - Նոռուզի շնորհաւորանք
    Նոր տարւայ - Նոռուզի շնորհաւորանք

    Աշխարհի բոլոր ժողովուրդները ունեն իրենց յատուկ տօնացոյցը եւ տօնացոյցում նշւած տօները: Իրանցի մեր հայրենակիցների մօտ Նոռուզն ազգային եւ ազգագրական մեծ տօն է, որի տօնակատարութեանը ուղղորդւած են բազմաթիւ ընտանեկան, ազգագրական եւ ինչու ոչ նաեւ ազգային սովորոյթներ:

  • Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին
    Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւն եւ օրհնութիւնը խնդրելու եկեղեցու անւանակոչութեան տօնակատարութեան կապակցութեամբ, որը համընկնում է Ս. Գրիգոր Լուսաւորչի Մուտն ի Վիրապ տօնին:

  • Հանդիպում Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ
    Հանդիպում Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ։

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Ղոմի Իմամ Խոմէյնի կրթական համալիրի իսլամագիտութեան լիսանս աստիճանի ուսանողներին:

  • Ողջոյն հայ կնոջ
    Ողջոյն հայ կնոջ

    Մարտ ամսւայ առաջին ուրբաթ օրը, որ այս տարի մարտի 3-ին էր զուգադիպում է Կանանց համաշխարհային աղօթքի օր, երբ աշխարհով մէկ կանայք եկեղեցիներում, ժողովարաններում հաւաքւած ամբողջ օրը աղօթքով եւ Աստծու փառաբանութեամբ են անցկացնում։ Իսկ երկրորդ առիթը մարտի 8-ն է, Կանանց միջազգային օրը, երբ բոլորի ուշադրութիւնը մի անգամ եւս կենտրոնանում է կանանց եւ նրանց դերակատարութեան վրայ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։