Հինգշաբթի, 22 դեկտեմբեր 2022 թւականին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանդիպում ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:
Հինգշաբթի, 22 դեկտեմբեր 2022 թւականին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանդիպում ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:
Ողջոյնի իր խօսքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ սերտ փոխգործակցութիւնն ու հաստատւած բարեկամական յարաբերութիւններն ունեն վաղեմի պատմութիւն: Երկու երկրների կապերի խորացման եւ ամրապնդման գործում, իր մեծ նպաստն է բերում նաեւ Իրանի հայ համայնքը, որն Իրանի իշխանութիւնների բարեացակամ վերաբերմունքի շնորհիւ կարողացել է պահպանել իր ազգային մշակոյթն ու արժէքները:
Հանդիպման ընթացքում պրն. Նորայր Արամեանը անդրադարձ ունենալով Թեհրանի հայոց թեմին, հակիրճ ներկայացրեց թեմիս ընդհանուր գործունէութիւնը, որոնք արժանացան նորի սրբութեան գոհունակութեան եւ գնահատանքի: Ընթացքում անդրադարձ կատարւեց Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին եւ առկայ մարտահրաւէրներին, որոնց հնարաւոր է դիմագրաււել միայն միասնական ջանքերով:
Հանդիպման աւարտին Էջմիածին Մայր տաճարում կաթողիկոսի ուղեկցութեամբ կատարւած շրջայցի ընթացքում ներկայացւեցին իրականացւող հիմնորոգման աշխատանքները, որոնք ըստ նախատեսման կաւարտւեն հոկտեմբեր ամսին:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ