Հա

Համայնք

09/01/2023 - 15:20

Պետական հիւրերը՝ Սրբոց Վարդանանց եկեղեցում

Երկրում առաջին անգամը լինելով՝ Բեհեշթ անւամբ իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Սրբոց Վարդանանց եկեղեցու դահլիճում՝ նախաձեռնութեամբ Թեհրանի քաղաքապետարանի, համագործակցութեամբ՝ Հանր. նախագահի գրասենեակի, նահանգապետարանի եւ համադրութեամբ ազգային իշխանութեան:

«ԱԼԻՔ»- Կ. Դ. - Երկրում առաջին անգամը լինելով՝ Բեհեշթ անւամբ իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Սրբոց Վարդանանց եկեղեցու դահլիճում՝ նախաձեռնութեամբ Թեհրանի քաղաքապետարանի, համագործակցութեամբ՝ Հանր. նախագահի գրասենեակի, նահանգապետարանի եւ համադրութեամբ ազգային իշխանութեան:

Նախաձեռնութեան նպատակն էր մօտկից ծանօթանալ ժողովրդի խնդիրներին եւ այդ առումով միջոցառումը կոչւում էր՝ «Թեհրանի քաղաքապետարանի ծառայութեան սեղան»: Սկզբում հիւրերը՝ Թեհրանի նահանգապետ Ալիռեզա Ֆախարին, Հանր. նախագահութեան ժողովրդական կապի կենտրոնի նախագահ հոջ. Սալեհին, Թեհրանի քաղաքապետի խորհրդական Սէյէդ Սաիդ Սադրզադէն, Թեհրանի 7-րդ շրջանի քաղաքապետ Նասրօլլահ Աբադեանը, Թեհրանի տարբեր շրջանների քաղաքապետեր եւ յարակից բաժինների պատասխանատուներ, ընկերակցութեամբ՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանի եւ «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանի, ներկայ գտնւեցին Սրբոց Վարդանանց եկեղեցում, ուր Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը կատարեց աղօթք:

Ապա եկեղեցու դահլիճում Թեհրանի նահանգապետ Ալիռեզա Ֆախարին, Հանր. նախագահութեան ժողովրդական կապի կենտրոնի նախագահ հոջ. Սալեհին, Թեհրանի քաղաքապետի խորհրդական Սէյէդ Սաիդ Սադրզադէն, Թեհրանի 7-րդ շրջանի քաղաքապետ Նասրօլլահ Աբադեանը, իրենց ելոյթների ընթացքում Հանր. նախագահի եւ Թեհրանի քաղաքապետի շնորհաւորաքները փոխանցեցին Ամանորի եւ Սրբ. Ծննդեան տօների կապակցութեամբ եւ մանրամասն անդրադարձան միջոցառման նպատակներին, եւ այն մասին, թէ ինչո՞ւ է նման նախաձեռնութիւն առաջին անգամը կազմակերպւում հէնց հայկական համայնքում, ընդգծելով իրանահայ համայնքի անմնացորդ դերը՝ Իրանի ներկայի եւ անցեալի բոլոր իրադարձութիւններում: Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը համապարփակ գծերով անդրադարձաւ Թեմական խորհրդի եւ ազգային իշխանութեան ծաւալած աշխատանքներին եւ իր շնորհակալական խօսքն փոխանցեց քահանայ հայրը:

Միջոցառմանը հիւրերի ձեռամբ գնահատւեցին հայ նահատակների ընտանիքներից՝ Զօրիկ Մուրադեանի մայրը՝ Կատարինէ Մուրադեանը, Նորիկ Բաբախանեանի եղբայրը՝ Ժորժիկ Բաբախանեանը, եւ յեղափոխութեան յաղթանակի տարիներում վիրաւորւած Գուրգէն Քարամեանը: Յուշանւէրներ յանձնւեցին նաեւ Թեմական խորհրդի ներկայացուցչին եւ քահանայ հօրը:

Պաշտօնական ծրագրի աւարտին պետական հիւրերը ընդունում էին ժողովրդին, ովքեր իրենց խնդիրներն էին փոխանցում:

 

Յարակից լուրեր

  • Հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ Սրբոց Վարդանանց զօրավարաց տօնի առիթով
    Հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ Սրբոց Վարդանանց զօրավարաց տօնի առիթով

    Ամէն տարի, Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը, Հայ Առաքելական Եկեղեցին եւ ժողովուրդը ոգեկոչում են յիշատակը Սուրբ Վարդանանց զօրավարների: Վարդանանք ասելով հասկանում ենք այն 1036 սուրբ նահատակները, որոնք հայոց զօրավար՝ Վարդան Մամիկոնեանի գլխաւորութեամբ 451 թւականին Աւարայրի դաշտում իրենց կեանքը ընծայաբերեցին հայրենիքի ու հաւատքի պաշտպանութեան զոհասեղանին։

  • Սրբոց Ղեւոնդեանց քահանայից տօնի առիթով սուրբ եւ անմահ պատարագ Սրբոց Վարդանանց եկեղեցում
    Սրբոց Ղեւոնդեանց քահանայից տօնի առիթով սուրբ եւ անմահ պատարագ Սրբոց Վարդանանց եկեղեցում

    Երկուշաբթի, 13 փետրւարի 2023թ.-ին, տօնն էր Ղեւոնդեանց քահանայից։ Հոգեւոր հայրեր, որ 451 թւականին Աւարայրի մեծ ճակատամարտում, Ղեւոնդ Երէցի նման արիացեալ ոգով՝ զինավառեցին վասն հաւատքի եւ վասն հայրենեաց մարմնաւոր բանսարկոյի դէմ դուրս եկած զօրավարներին։

    Այս տարի եւս այդ առիթով, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ արք․ Սարգսեանի, Սրբոց Վարդանանց եկեղեցում գերպ. Տ. Վաղինակ ծ. վրդ. Մելոյեանի ձեռամբ մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ։ 

  • Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Սրբ. Վարդանանց եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին
    Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Սրբ. Վարդանանց եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին

    Կիրակի, 5 փետրւարի 2023 թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Սրբ. Վարդանանց եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւն եւ օրհնութիւնը խնդրելու Սրբ. Վարդանանց տօնին եկեղեցու անւանակոչութեան տօնակատարութեան կապակցութեամբ:

  • Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետի այցն ազգային առաջնորդարան
    Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետի այցն ազգային առաջնորդարան

    Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով երեքշաբթի, 3 յունւարի 2023թ.-ին, Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ ճրտ. Ռեզա Մոհամմադին եւ իրեն ընկերակցող պատւիրակութիւնը այցելեցին Թեհրանի ազգ. առաջնորդարան եւ հանդիպում ունեցան Թեհրնաի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ։

  • Քաղաքապետարանին առնչող ծառայութիւնների յատուկ շտաբ՝ «Բեհեշթ» նախագիծը՝ միայն քրիստոնեայ քաղաքացիների համար
    Քաղաքապետարանին առնչող ծառայութիւնների յատուկ շտաբ՝ «Բեհեշթ» նախագիծը՝ միայն քրիստոնեայ քաղաքացիների համար

    Թեհրանի քաղաքապետարանի 8-րդ շրջանի Հասարակայնութեան եւ ժողովրդի հետ կապերի բաժնի եւ Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի համագործակցութեամբ, Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ, առաջին անգամ լինելով կաշխատի քաղաքապետարանին առնչող ծառայութիւնների մատուցման յատուկ շտաբ՝ «Բեհեշթ» նախագիծը՝ միայն քրիստոնեայ քաղաքացիների համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։