Հա

Համայնք

11/01/2023 - 14:45

Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան պաշտօնատարների այցը՝ ազգային առաջնորդարան

«ԱԼԻՔ», Կ. Դ.- Յունւարի 9-ի առաւօտեան Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան պաշտօնատարները Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով՝ այցելելով ազգային առաջնորդարան հանդիպում են ունեցել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետի հետ:

«ԱԼԻՔ», Կ. Դ.- Յունւարի 9-ի առաւօտեան Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան պաշտօնատարները Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով՝ այցելելով ազգային առաջնորդարան հանդիպում են ունեցել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետի հետ:

Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը ողջունելով հիւրերին անդրադարձաւ նախարարութեան եւ ազգային իշխանութեան կապերին:

Իր ելոյթի ընթացքում Սրբազան Հայրը աշխարհին մաղթելով խաղաղութիւն կարեւորեց Իրանի պետական դիրքորոշումը` Հայաստանի եւ Իրանի սահմանների անփոփոխ մնալու առումով եւ գնահատեց Իրանի հաւասարակշռւած դերը:

Հանդիպման ընթացքում նախարարութեան տպագրութեան գլխաւոր տնօրէն դոկտ. Եասեր Ահմադվանդը գնահատանքով անդրադարձաւ իրանահայութեան եւ Իրանը ներկայացրեց միատարր այն երկիրը, որտեղ բոլոր էթնիկ խմբերը ապրում են խաղաղ գոյակցութեամբ:

Հանդիպմանը Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը անդրադարձաւ ազգային իշխանութեան եւ Իսլ. Մշակոյթի ու առաջնորդութեան նախարարութեան հետ յարաբերութիւններին:

 

Յարակից լուրեր

  • Հանրապետական մաղթանք՝ Թեհրանի հայոց եկեղեցիներում
    Հանրապետական մաղթանք՝ Թեհրանի հայոց եկեղեցիներում

    Հայաստանի Առաջին Հանրապետութեան 105-րդ տարեդարձի առիթով, Մայիսի 28-ի առաւօտեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում ս. պատարագի ընթացքում տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք:

  • Այցելութիւններ ազգային առաջնորդարան
    Այցելութիւններ ազգային առաջնորդարան

    Շաբաթ, 20 մայիսի 2023 թւականին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Իրանում հաւատարմագրւած Էստոնիայի Հանրապետութեան պատւոյ հիւպատոս՝ Արմէն Մութաֆեանին եւ իր եղբօր՝ Ալբերտ Մութաֆեանին, ովքեր քաղաքավարական այցելութեամբ հանդիպեցին Սրբազան Հօր հետ:

  • Կասեցնել ՀՀ գործող իշխանութիւնների ոչ հայանպաստ եւ ազգակործան գործողութիւնների ընթացքը
    Կասեցնել ՀՀ գործող իշխանութիւնների ոչ հայանպաստ եւ ազգակործան գործողութիւնների ընթացքը

    Նիկոլ Փաշինեանի՝ մայիսի 22-ի ծայրայեղ վտանգաւոր մամլոյ ասուլիսից յետոյ, յայտարարում ենք, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հակազգային յայտարարութիւնները ոչ միայն անընդունելի են, այլեւ՝ դրանք հակասում են ՀՀ Անկախութեան հռչակագրին եւ Սահմանադրութեամբ ամրագրւած Արցախի մասին յօդւածին՝ հատելով համայն հայութեան ազգային-պետական բոլոր կարմիր գծերը։

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի, 17 մայիսի 2023 թւականին, Թեհրանի հայոգ թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց՝ «Համազգային» Հայ կրթական եւ մշակութային միութեան ատենապետ Զաքար Քեշիշեանին, որը քաղաքվարական այցելութեամբ հանդիպեց Սրբազան Հօր հետ:

  • Լուսանկարիչ՝ Հրայր Բազէ Խաչերեանի այցն ազգային առաջնորդարան
    Լուսանկարիչ՝ Հրայր Բազէ Խաչերեանի այցն ազգային առաջնորդարան

    Չորեքշաբթի, 17 մայիսի 2023 թւականին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Լուսանկարիչ Հրայր Բազէ Խաչերեանին, ընկերակցութեամբ Իրանի Պատմական Եկեղեցիների կենտրոնի տնօրէնուհի ճրտ. դոկտ. Շերլի Աւետեանի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։