Հա

Համայնք

19/01/2023 - 12:05

Թեհրանի կառավարման համակարգը պատրաստ է փորձերը փոխանցել Հայաստան

Թեհրանի կառավարման համակարգը պատրաստ է փորձերը փոխանցել Հայաստան: Այս մասին յայտնել է Թեհրանի քաղխորհրդի նախագահ Մեհդի Չամրանը՝ Երեւանի քաղաքապետի գլխաւորած պատւիրակութեան հետ հանդիպմանը, որը կայացել է քաղխորհրդարանում:

«alikonline.ir»- Թեհրանի կառավարման համակարգը պատրաստ է փորձերը փոխանցել Հայաստան: Այս մասին յայտնել է Թեհրանի քաղխորհրդի նախագահ Մեհդի Չամրանն՝ Երեւանի քաղաքապետի գլխաւորած պատւիրակութեան հետ հանդիպմանը, որը կայացել է քաղխորհրդարանում, այս մասին հաղորդում է Shoratehran.ir-ը:

Մեհդի Չամրանն ողջունել է Երեւանի քաղաքապետի այցն Իրան ընդգծելով, որ մեր երկիրն ունենալով աւելի քան 6 հազար տարւայ քաղաքակրթութեան անցեալ նաեւ պատմականօրէն փոխկապակցւած է Հայաստանի պատմութեան հետ, մասնաւորապէս, հնագոյն հայկական եկեղեցին գտնւում է երկրի արեւելեան հատւածում Հայաստանի հետ համատեղ սահմանի մերձակայքում, որը փաստում է երկու երկրների ունեցած պատմական եւ երկարամեայ խորը յարաբերութիւնների մասին։

Քաղխորհրդի ղեկավարը նաեւ անդրադարձել է իրանահայութեան պատմական անցեալին, տարբեր քաղաքների աւանդին, եւ խոշոր հաշւով Իրանի զարգացմանը նպաստելու ուղղութեամբ: Մասնաւորապէս, անդրադարձել է Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեանը՝ շեշտելով, որ Իրանի քաղաքացիների հետ հայութեան ունեցած կապն անքակտելի է:

Նա յոյս է յայտնել, որ հայկական պատւիրակութեան ներկայութիւնն Իրանում կարող է նպաստել պատմական խորը յարաբերութիւնների առաւել ամրապնդմանն ու ընդլայնմանն, որովհետեւ Իրանը մշտապէս փորձել է տարբեր երկրների հետ, բացի թշնամական երկրներից, հաստատել տրամաբանական եւ ողջամիտ կապեր:

«Թեհրանը մեծ քաղաք է, որի բնակչութիւնը 12 անգամ գերազանցում է Երեւանի բնակչութեանը, եւ հաշւի առնելով, որ այն հին քաղաք է, ունի բազմաթիւ խնդիրներ նոյնպէս ունի մեծ ներուժ: Վերջին 12 տարւայ ընթացքում ահռելի փոփոխութիւններ են եղել, քաղաքաշինութեան եւ զարգացման ուղղութեամբ, ինչը նշանակալի է: Ուստի մենք յոյսով ենք, որ Թեհրանի քաղաքային կառավարման այս ընթացքում կը կարողանանք լուծել խնդիրները եւ հասնել իդեալական կէտի՝ օգտագործելով կարողութիւնները եւ յենւելով քաղաքի առաջընթացի ու զարգացման ծրագրերի ղեկավարների ջանքերին»,- նշել է Չամրանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։