Հա

Համայնք

22/01/2023 - 15:15

Վշտակցութիւն զոհւած զինւորների ընտանիքներին

Խոր ու դառնակսկիծ ցաւով տեղեկացանք ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան N զօրամասի ինժիներասակրաւորային վաշտի կացարանում բռնկւած հրդեհի հետեւանքով զոհւած 15 զինծառայողների եւ երեք վիրաւորների մասին: 

Խոր ու դառնակսկիծ ցաւով տեղեկացանք ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան N զօրամասի ինժիներասակրաւորային վաշտի կացարանում բռնկւած հրդեհի հետեւանքով զոհւած 15 զինծառայողների եւ երեք վիրաւորների մասին: Ցաւակցում ու վշտակցում ենք զոհւածների ընտանիքներին եւ աղօթում միաժամանակ նրանց հոգիների խաղաղութեան եւ ընտանիքի մերձաւորների մխիթարութեան համար, ինչպէս նաեւ վիրաւորների շուտափոյթ ապաքինման համար: Աղօթում ենք նաեւ Մեր երկրի խաղաղութեան եւ անվըտանգութեան համար: Թող Ամենակալ Աստւած խաղաղ ու անսասան պահի Մեր Հայրենիքը իր ժողովրդով ու բանակով: Թեհրանի հայոց թեմը վշտակցում է զոհւածների ընտանիքներին եւ Աստծուց մխիթարութիւն է հայցում նրանց համար:

 

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Յարակից լուրեր

  • Թեհրանի հայոց թեմի եկեղեցիներում նշւեցին Ճրագալոյցը եւ Ս. Ծննդեան տօնը
    Թեհրանի հայոց թեմի եկեղեցիներում նշւեցին Ճրագալոյցը եւ Ս. Ծննդեան տօնը

    Սուրբ Ծննդեան տօնական օրերին Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ճրագալոյցի, Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան ժամերգութիւն, սուրբ եւ անմահ պատարագ նաեւ Քրիստոսի Մկրտութեան խորհրդաւոր արարողութիւն:

  • 2023 թւականի Ամանորի սուրբ պատարագ՝ Թեհրանի հայոց թեմում
    2023 թւականի Ամանորի սուրբ պատարագ՝ Թեհրանի հայոց թեմում

    Դեկտեմբերի 31-ին, կէս գիշեր անց եւ յունւարի 1-ի առաւօտեան, տնօրինութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Թեհրանի հայոց թեմի եկեղեցիներում:

    Սուրբ Սարգիս եկեղեցում Ամանորի պատարագը մատուցւեց նախագահութեամբ թեմակալ առաջնորդի եւ մասնակցութեամբ գերպ. Տ. Վաղինակ ծ. վրդ. Մելոյեանի:

  • Ամանորեան եւ Ս. Ծննդեան խոհեր
    Ամանորեան եւ Ս. Ծննդեան խոհեր

    Այսօր ազգովին մեր պատմութիւնը կարդալիս, մեր կեանքը քննելիս մի կողմից հպարտութեան զգացումով մեր կուրծքը ուռում է եւ միւս կողմից ի տես այսօրւայ անբաղձալի ու անորոշ վիճակի մեր աչքերը մի կողմից դառն արցունքներով ու ամօթխած նայւածքներով միւս կողմից ապագայի վառ յոյսով ենք նայում միմեանց եւ շրջապատին։ Անցեալին էլ մեր ժողովուրդը դիմակայեց մահ ու աւեր, դժւարութիւն ու ցեղասպանութիւն, հայրենազրկում։ Սակայն նոյն ժողովուրդը կարողացաւ յաղթահարել այդ բոլորը իր քրիստոնէական հաւատքով, աննկում կամքով։

  • Թեհրանի հայոց թեմի պատւիրակութիւնը մասնակցեց Ազգային Ընդհանուր ժողովին
    Թեհրանի հայոց թեմի պատւիրակութիւնը մասնակցեց Ազգային Ընդհանուր ժողովին

    2022 թւականի դեկտեմբերի 7-ից 9-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր ժողովը, որին մասնակից եղան նաեւ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի գլխաւորած Թեհրանի հայոց թեմի պատւիրակութիւնը:

  • ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի այցը՝ ազգային առաջնորդարան
    ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի այցը՝ ազգային առաջնորդարան

    Դեկտեմբերի 12-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն իր գրասենեակում հիւրընկալեց Լիբանանից Թեհրան ժամանած ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանին եւ նրան ընկերակցող «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ՝ Սեւան Դանիէլեանին եւ Արամ Շահնազարեանին: Հանդիպմանը նաեւ ներկայ էր Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։