Հա

Համայնք

23/01/2023 - 10:53

Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան վարչութեան այցն ազգային առաջնորդարան

Հինգշաբթի, 19 յունւարի 2023թ.-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգ. առաջնորդարանի դահլիճում ընդունեց Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան Վարչութեան ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը:

Հինգշաբթի, 19 յունւարի 2023թ.-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգ. առաջնորդարանի դահլիճում ընդունեց Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան Վարչութեան ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ փոխադարձ շնորհաւորանքները փոխանցեց յարգոյ հիւրերին: Հանդիպումն առիթ եղաւ խօսելու Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան հովանաւորութեան ներքոյ գտնւող դպրոցների կարգավիճակի մասին: Վարչութեան ատենապետ Նժդէհ Մութաֆեանը նաեւ բացատրութիւններ ներկայացրեց միութեան եւ ի մասնաւորի մշակութային եւ կրթական աշխատանքների վերաբերեալ:

Սրբազան Հայրն իր գոհունակութիւնը յայտնելով, յաջողութիւն մաղթեց ապագայ աշխատանքներին:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

  • Հանդիպում՝ ազգային առաջնորդարանում
    Հանդիպում՝ ազգային առաջնորդարանում

    Անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի 2023 թ. յունւարի 16-ի կոչին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի անմիջական նախաձեռնութեամբ՝ յունւարի 17-ին կեանքի կոչւեց Արցախի ապաշրջափակման գծով քարոզչական աշխատանքների շտաբ, որն անմիջապէս լծւեց աշխատանքի:

  • Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Հայ կանանց բարեգործական ընկերութեան վարչութեան ներկայացուցիչներին
    Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Հայ կանանց բարեգործական ընկերութեան վարչութեան ներկայացուցիչներին

    Հինգշաբթի, 19 յունւարի 2023թ.-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան վարչութեան նախագահ Անահիտ Զարգարեանին եւ փոխնախագահ Կարինէ Ղանբարեանին:

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը հինգշաբթի, յունւարի 19-ի կէսօրին հեռախօսազրոյց է ունեցել Արցախի թեմի քաջարի առաջնորդ Գերշ. Տ. Վրթանէս Ս. եպս. Աբրահամեանի հետ եւ նրան փոխանցել իր եւ իր թեմի ողջ ժողովրդի ողջոյններն, զօրակցութիւնը եւ աղօթքը Արցախահայութեան խաղաղ ու անվտանգ կեցութեան համար: Ինչպէս փոխանցում են Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիւանից Վրթանէս Սրբազանը իր հերթին իր եւ ողջ արիասիրտ Արցախահայութեան ողջոյններն է փոխանցել առաջնորդ Սրբազանին եւ թեմի ողջ ժողովրդին:

  • Թեհրանի Կրթադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէն դոկտ. Զիափուրի այցն ազգային առաջնորդարան
    Թեհրանի Կրթադաստիարակչութեան 6-րդ շրջանի տնօրէն դոկտ. Զիափուրի այցն ազգային առաջնորդարան

    Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով երեքշաբթի, 3 յունւարի 2023թ.-ին, Թեհրանի Կրթադաստիարակչութեան 6-րդ շրջանի նորանշանակ տնօրէն դոկտ. Համիդ Զիափուրը, տարր. օղակի Ուսումնական հարցերով տեղակալ՝ տկն. Սամադին, Դաստիրակչական հարցերով տեղակալ՝ տկն. Ֆաքուրին եւ Հանրային կապի պատասխանատու՝ տկն. Մոբինին այցելեցին Թեհրանի ազգ. առաջնորդարան եւ հանդիպում ունեցան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ:

  • Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետի այցն ազգային առաջնորդարան
    Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետի այցն ազգային առաջնորդարան

    Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով երեքշաբթի, 3 յունւարի 2023թ.-ին, Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ ճրտ. Ռեզա Մոհամմադին եւ իրեն ընկերակցող պատւիրակութիւնը այցելեցին Թեհրանի ազգ. առաջնորդարան եւ հանդիպում ունեցան Թեհրնաի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ։

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։