Հինգշաբթի, 19 յունւարի 2023թ.-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան վարչութեան նախագահ Անահիտ Զարգարեանին եւ փոխնախագահ Կարինէ Ղանբարեանին:

Հանդիպման ընթացքում տկն. Անահիտ Զարգարեանի կողմից հակիրճ զեկոյց ներկայացւեց գործունէութեան եւ իրագործւած աշխատանքների վերաբերեալ:
Սրբազան Հայրն իր գոհունակութիւնը յայտնելով, անհրաժեշտ թելադրութիւնները կատարեց համագործակցութիւնների շուրջ եւ յաջողութիւն մաղթեց ապագայ աշխատանքներին:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ