Հա

Համայնք

24/01/2023 - 14:50

Հանդիպում՝ ազգային առաջնորդարանում

Անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի 2023 թ. յունւարի 16-ի կոչին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի անմիջական նախաձեռնութեամբ՝ յունւարի 17-ին կեանքի կոչւեց Արցախի ապաշրջափակման գծով քարոզչական աշխատանքների շտաբ, որն անմիջապէս լծւեց աշխատանքի:

Անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի 2023 թ. յունւարի 16-ի կոչին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի անմիջական նախաձեռնութեամբ՝ յունւարի 17-ին կեանքի կոչւեց Արցախի ապաշրջափակման գծով քարոզչական աշխատանքների շտաբ, որն անմիջապէս լծւեց աշխատանքի:

Այս ուղղութեամբ շաբաթ, յունւարի 21-ին, նախագահութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Նորայր Արամեանի, ազգային առաջնորդարանի դահլիճում կայացաւ հանդիպում՝ համայնքիս միութիւնների եւ Եկեղեցական խորհուրդների նախագահների, դպրոցների եւ մանկապարտէզ-նախակրթարանների տեսուչ-փոխտեսուչների հետ:

Հանդիպմանը ներկայ էին նաեւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները:

Սրբազան Հայրը անդրադառնալով Արցախում տիրող տագնապալի իրավիճակին եւ տեղի ունեցող զարգացումներին ընդգծեց, որ հարկ է գործուն մասնակցութեամբ, միացեալ ծրագրաւորումով ու հաւաքական աշխատանքով զօրաշարժի ենթարկել մեր ժողովրդի զաւակներին ի խնդիր Արցախի փրկութեան:

Նորայր Արամեանը անդրադառնալով նախաձեռնութիւններին յայտնեց, որ ծրագրերի շարանում կազմակերպւել է ՀԱՆՐԱՀԱՒԱՔ, որը տեղի է ունենալու ուրբաթ, յունւարի 27-ի առաւօտեան ժամը 11։30-ին, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, նաեւ կազմակերպւել է ստորագրահաւաք՝ պարսկերէն բնագրով, որը յանձնւեց հանդիպմանը ներկայ ներկայացուցիչներին:

Սրբազան Հայրը կոչ ուղղեց ներկաներին, խուռներամ շարքերով մասնակցելու հանրահաւաքին, ի զօրակցութիւն Արցախի եւ Արցախահայութեան: Նա յայտնեց, որ հարկ է կարելին ի գործ դնել ազդու
միջոցներով օտար շրջանակներում քարոզչական աշխատանքի լծւելու ուղղութեամբ եւ անդրադառնալով մեր հայրենակիցների անմիջական կարիքներին եւ նիւթական օժանդակութեանը նշւեց, որ դա կը նախաձեռնւի այն վայրկեանից, երբ հնարաւորութիւն լինի:

Հանդիպման աւարտին տեսակէտները հնչեցին տարբեր նախաձեռնութիւնների ուղղութեամբ՝ որոնց իրականացման հնարաւորութիւնները լինելու դէպքում կը տեղեկացւի հանրութեանը:

Խուռներամ շարքերով մասնակցենք ՀԱՆՐԱՀԱՒԱՔԻՆ՝

«ԱՐՑԱԽԸ ՄԵԶ Է ԿԱՆՉՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՒՈՒԹԵԱՆ ԵՒ ՅԱՆՁՆԱՌՈՒԹԵԱՆ»

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։