Հա

Համայնք

25/01/2023 - 14:30

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը խստօրէն դատապարտեց Ստոկհոլմում Ղուրանի այրման գործողութիւնը

Երեքշաբթի, յունւարի 24-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը մամլոյ ասուլիս ունեցաւ՝ խստօրէն դատապարտելով Շւեդիայի Ստոկհոլմ քաղաքում թուրքիայի դեսպանատան մօտ Ղուրանի այրման գործողութիւնը:

Երեքշաբթի, յունւարի 24-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը մամլոյ ասուլիս ունեցաւ՝ խստօրէն դատապարտելով Շւեդիայի Ստոկհոլմ քաղաքում թուրքիայի դեսպանատան մօտ Ղուրանի այրման գործողութիւնը:

Սրբազան Հայրը ողջունելով «Թասնիմ», ԻՍՆԱ, ԻՌՆԱ եւ «Ռապտլի» լրատւական գործակալութիւնների ներկայութիւնն իր ելոյթի ընթացքում յայտնեց. «Ցաւօք, այսօրւայ աշխարհը կորցրել է իր ուղղութիւնն ու խաղաղութիւնը, ինչի հիմնական պատճառը իմ գնահատումով, մարդկութեան հեռանալն է կրօնից եւ Աստծուց, որը մարդկային կեանքի տակնուվրայութեան պատճառ է հանդիսացել: Այսօր տեսնում ենք, որ արեւմտեան աշխարհում մարդիկ կրօնական եւ Աստւածային սրբութիւնները ոտնակոխում են եւ արհամարհում: Դժբախտաբար տակաւին երկու շաբաթ առաջ էր, որ Ֆրանսական անպատասխանատու պարբերաթերթի միջոցով կրկին անգամ արհամարհւեց Իսլամական կրօնի սրբութիւնները, որը նաեւ դատապարտւեց, իսկ այժմ Շւեդիայում անպատասխանատու մի անձնաւորութիւն Ղուրանը այրեց, առանց գիտակցելու, որ Ղուրանը նիւթ չէ, այլ Աստւածային ճշմարտութիւնն իր մէջ բովանդակող հոգեւոր իրականութիւն է»: Սրբազան Հայրը իր խօսքը շարունակելով յայտնեց. «Բոլոր միաստւածեան կրօնները՝ մովսիսականութիւնը, քրիստոնէութիւնը եւ իսլամութիւնը միշտ քարոզում են սէր, խաղաղութիւն եւ համատեղ կեցութիւն իրար հետ»: Սրբազան Հայրը Ղուրանի մի բաժինը մէջբերեց, որտեղ ասւած է. «Ով ժողովուրդ, մենք ձեզ ստեղծեցինք արու եւ էգ եւ նաեւ ժողովուրդներ եւ ցեղախմբեր, որպէսզի միմեանց ճանաչէք եւ իրար կողքի խաղաղ ապրէք: Ձեր մէջ ամենաազնիւը ամենահաւատացեալն է»: Նա յաւելեց. «Նոյն խօսքերը մենք կը կարդանք Աստւածաշունչ մատեանի մէջ: Նոր Կտակարանում կը կարդանք. «Աստւած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տւեց, որպէսզի նրան հաւատացողը չկորչի, այլ յաւիտենական կեանք ունենայ»»: Նա շարունակեց. «Աստծու խօսքը բովանդակող Սուրբ Գրքերը, մարդկութեան առջեւ դրել են երկու հիմնական սկզբունք՝ առաջինը Աստւածապաշտութիւն եւ դարձ դէպի Աստւած, իսկ երկրորդը միմեանց հանդէպ սէր եւ փոխադարձ յարգանք: Սակայն դժբախտաբար մարդիկ հեռացած են այս իրականութիւնից եւ իրենց քաղաքական ու անձնական շահերը կրօնի հետ խառնելով, արհամարհւում են դրա սրբութիւնները: Նաեւ կան անհատներ եւ պետութիւններ, որոնք շահագործում են այս երեւոյթից ինչպէս Թուրքիան, որը դատապարտում է Ղուրանը այրելու արարքը, բայց արդեօք հաւատացած է Ղուրանի բովանդակութեա՞նը: Քանի որ Ղուրանը քարոզում է սէր եւ միասնութիւն, սակայն թուրքական պետութիւնը Ադրբեջանի պետութեան հետ միասին 44-օրեայ պատերազմ մղեցին Արցախի ժողովրդի վրայ: Առաւել եւս Իսրայէլը, որ Աստւածային կրօնների ծննդավայր համարւող Պաղեստինի ժողովրդի տները քանդում է եւ ժողովրդին սպանում:

Սրբազան Հայրը ակնարկելով Եւրոպական երկրներում շարունակ կրկնւող լեզւի եւ խօսքի ազատութեան յանկերգին յայտնեց, որ Եւրոպացիները խօսքի ազատութիւնը շահագործելով ոտնահարում են մարդկային որոշ իրականութիւնները եւ սկզբունքները: Նա յայտնեց, որ հարկ է նկատի ունենալ, որ իւրաքանչիւրի ազատութիւնը սկսում եւ վերջանում է այնտեղ, որտեղ իր նմանի ազատութիւնը կայ, հետեւաբար ոչ ոք իրաւունք չունի իր ազատութեան հաշւին իր նմանի ազատութիւնը խանգարելու:

Ասուլիսի աւարտին Սրբազան Հայրը եւս մէկ անգամ ընդգծեց, որ խստօրէն դատապարտւում են բոլոր այն շարժումները, որոնք փորձում են ոտնահարել Աստւածային ճշմարտութիւնները: Սրբազան Հայրը իր խօսքն աւարտեց աղօթքով՝ աշխարհի խաղաղութեան եւ մարդութեան մտքի լուսաւորման համար, որպէսզի ճշմարտութիւնը տեսնեն եւ մարդկային կեանքի անդորրը չխանգարեն: Նա նաեւ փառք տւեց Աստծուն, որ ապրում է Իրանում, որտեղ տարբեր կրօնների համակեցութեան օրրան է եւ որտեղ նաեւ խաղաղ, հանգիստ եւ համատեղ կերպով ապրում են Իրանի ժողովուրդը:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/community/tehran/item/80821-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId764661cb83

Յարակից լուրեր

  • Նոր տարւայ - Նոռուզի շնորհաւորանք
    Նոր տարւայ - Նոռուզի շնորհաւորանք

    Աշխարհի բոլոր ժողովուրդները ունեն իրենց յատուկ տօնացոյցը եւ տօնացոյցում նշւած տօները: Իրանցի մեր հայրենակիցների մօտ Նոռուզն ազգային եւ ազգագրական մեծ տօն է, որի տօնակատարութեանը ուղղորդւած են բազմաթիւ ընտանեկան, ազգագրական եւ ինչու ոչ նաեւ ազգային սովորոյթներ:

  • Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին
    Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւն եւ օրհնութիւնը խնդրելու եկեղեցու անւանակոչութեան տօնակատարութեան կապակցութեամբ, որը համընկնում է Ս. Գրիգոր Լուսաւորչի Մուտն ի Վիրապ տօնին:

  • Հանդիպում Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ
    Հանդիպում Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ։

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Ղոմի Իմամ Խոմէյնի կրթական համալիրի իսլամագիտութեան լիսանս աստիճանի ուսանողներին:

  • Ողջոյն հայ կնոջ
    Ողջոյն հայ կնոջ

    Մարտ ամսւայ առաջին ուրբաթ օրը, որ այս տարի մարտի 3-ին էր զուգադիպում է Կանանց համաշխարհային աղօթքի օր, երբ աշխարհով մէկ կանայք եկեղեցիներում, ժողովարաններում հաւաքւած ամբողջ օրը աղօթքով եւ Աստծու փառաբանութեամբ են անցկացնում։ Իսկ երկրորդ առիթը մարտի 8-ն է, Կանանց միջազգային օրը, երբ բոլորի ուշադրութիւնը մի անգամ եւս կենտրոնանում է կանանց եւ նրանց դերակատարութեան վրայ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։