Հա

Համայնք

31/01/2023 - 10:35

2023 տարւայ Հայրապետական հռչակագիրն ընթերցւեց Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում

Կիրակի, 29 յունւարի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում, կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագի ընթացքում, յատուկ հանդիսաւորութեամբ ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ 2023 թւականը «Սփիւռքի տարի Բ.» հռչակելու եւ ինքնաքննութիւնից՝ վերակազմակերպում շեշտաւորելու կապակցութեամբ: 

Կիրակի, 29 յունւարի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում, կիրակնօրեայ ս. եւ անմահ պատարագի ընթացքում, յատուկ հանդիսաւորութեամբ ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ 2023 թւականը «Սփիւռքի տարի Բ.» հռչակելու եւ ինքնաքննութիւնից՝ վերակազմակերպում շեշտաւորելու կապակցութեամբ: 

Սուրբ Սարգիս եկեղեցում Հայրապետական հռչակագիրն ընթերցեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը։

Հռչակագրում անդրադարձ է կատարւել Սփիւռքի տարւայ (2022թ.) ընթացքում Սփիւռքի հարցերին ծանօթ մասնագէտների, մտաւորականների, տեղեկատւական մարզի մասնագէտների եւ երիտասարդների հետ իրականացւած առցանց հանդիպումներին, ընդհանուր գծերով ներկայացնելով դրանց ընթացքում քննարկւած այժմէական խնդիրներն ու առաջարկները: Այնուհետեւ «Ինչպէ՞ս կարելի է ինքնաքննութիւնից ուղղւել դէպի վերակազմակերպում» գլխի ներքոյ նշւած են մի շարք սկզբունքներ եւ նպատակներ, որոնք ուղեգիծ են հանդիսանալու Սփիւռքի վերակազմակերպման գործում:

Համեմատական անդրադարձ ունենալով անցեալ եւ ընթացիկ տարւայ «Սփիւռքի տարի» զոյգ հռչակագրերին կարելի է նշել, որ դրանք միմեանց լրացուցիչն են՝ ինքնաքննութեան եւ վերակազմակերպման դասակարգումով:

Հռչակագրում նշւած է, որ Սփիւռքի վերակազմակերպման պահանջը դարձել է անյետաձգելի մտահոգութիւն եւ Սփիւռքի ներկայ վիճակի երկարաձգումը նշանակում է Սփիւռքի գունաթափումը, կազմալուծումը ու քայքայումը։ Հետեւաբար անհրաժեշտ է հաւաքական ճիգով Սփիւռքի նոր կենսունակութիւն ներարկել՝ այն դարձնելով համահունչ ներկայ աշխարհի իրականութիւններին ու մարտահրաւէրներին։ Այս ուղղութեամբ հարկ է նկատի ունենալ իւրաքանչիւր գաղութ կամ թեմն իր իւրայատկութիւններով, կարիքներով ու առաջնահերթութիւններով, բնականաբար, մեկնելով հաւաքական սկզբունքներից ու նպատակներից։

Սփիւռքի վերակազմակերպման համար ընդգծւած հետեւեալ սկզբունքներն ու նպատակները պէտք է դառնան առաջնորդող ուղեգիծը ու մղիչ ուժը՝

- Վերարժեւորման ենթարկել Սփիւռքում ապրող հայի ինքնաճանաչումը՝ համաշխարհայնացած մշակոյթի լոյսի ներքոյ։

- Հայ կեանքում առանցքային դերակատարութիւն ունեցող եկեղեցու բարեկարգումը համարել առաջնային՝ այն պատշաճեցնելով ներկայ ժամանակների ու որոշ չափով միջավայրի իւրայատկութիւններին ու պայմաններին։

- Մեր համայնքներում գործող կազմակերպութիւնների ինքնաքննութիւնը եւ գործունէութեան վերարժեւորումը կատարել նոր հրամայականների լոյսի ներքոյ։

- Մեր կառոյցներից եւ ընդհանրապէս հայ կեանքից հետզհետէ հեռացող հայ երիտասարդութեան կեանքում ներգրաւումը ապահովել երկխօսութեան միջոցով։

- Հայ կեանքի բոլոր բնագաւառներում ու բոլոր մակարդակներում կնոջ աւելի լայն ու գործօն դերակատարութիւնը երաշխաւորել։

- Համայնքի կեանքի տաբեր ոլորտներում մասնագէտների ներդրումը դարձնել աւելի աշխոյժ ու հետեւողական։

Վեհափառ Հայրապետի հռչակագրի վերջաբանում նշւած է.- «Ահաւասիկ, ընդհանուր գծերով մեր պատկերացումը թեմերում կատարւելիք վերակազմակերպչական աշխատանքների գծով։ Ներկայ տարւայ ընթացքում յաջորդաբար կայցելենք մեր թեմերը, եւ նախապէս ճշտւած օրակարգի համաձայն՝ աշխատանքային հանդիպումներ կունենանք առաջնորդ Սրբազանների, հոգեւոր դասի ու ազգ. իշխանութիւնների հետ։

Յաջորդող տարի թեմերի պատասխանատու մարմինները կայցելեն Անթիլիասի Մայրավանք եւ իրենց աշխատանքների մասին կը զեկուցեն մեզ ու Ազգ. Կենտրոնական վարչութեան խառն ժողովին։ Քննարկման, խորհրդակցութեան ու ծրագրման աշխատանքներին կը յաջորդի գործադրման գործընթացը։ Նշեալ ծրագրի իրականացումը մեր Սուրբ Աթոռի ժամանակակից պատմութեան մէջ մեծ իրագործում կը լինի, ինչպէս նաեւ ազդանշանը ու ուղենիշը կը դառնայ ողջ Սփիւռքի վերակազմակերպման։ Արդ, մեր դիմաց գտնւում է իրագործելի հսկայ ու անյետաձգելի մի աշխատանք, որին, Աստծոյ օրհնութեամբ, մեր թեմերը կոչւել են լծւելու հաւաքական ճիգով եւ պատասխանատու ոգով ու բարձրագոյն աստիճանի նւիրումով՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ամբողջական զօրակցութեամբ»։

Սուրբ Սարգիս եկեղեցում արարողութեանը եւ հռչակագրի ընթերցմանը ներկայ էին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական ժողովին անդամ՝ պրն. Յովսէփ Աւետեանը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը եւ նոյն խորհրդի ներկայացուցիչները նաեւ յատուկ հրաւէրով Թեհրան ժամանած Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանն ու ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպէեանը եւ հաւատացեալ ժողովուրդ:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

  • Նոր տարւայ - Նոռուզի շնորհաւորանք
    Նոր տարւայ - Նոռուզի շնորհաւորանք

    Աշխարհի բոլոր ժողովուրդները ունեն իրենց յատուկ տօնացոյցը եւ տօնացոյցում նշւած տօները: Իրանցի մեր հայրենակիցների մօտ Նոռուզն ազգային եւ ազգագրական մեծ տօն է, որի տօնակատարութեանը ուղղորդւած են բազմաթիւ ընտանեկան, ազգագրական եւ ինչու ոչ նաեւ ազգային սովորոյթներ:

  • Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին
    Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւն եւ օրհնութիւնը խնդրելու եկեղեցու անւանակոչութեան տօնակատարութեան կապակցութեամբ, որը համընկնում է Ս. Գրիգոր Լուսաւորչի Մուտն ի Վիրապ տօնին:

  • Հանդիպում Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ
    Հանդիպում Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ։

  • Արեւագալի ժամերգութիւնները եկեղեցում
    Արեւագալի ժամերգութիւնները եկեղեցում

    Այս տարի արդէն իսկ Թեհրանի բոլոր եկեղեցիներում սկսւել է մեծ պահքի շրջանի «Հսկում»-ի եւ «Արեւագալ»-ի արարողութիւնները:

    Երկուշաբթիից ուրբաթ օրերին երեկոյեան ժամը 5-ին, տեղի է ունենում Խաղաղական ժամերգութիւն։

    Չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին առաւօտեան ժամը 9-ին կատարւում է Արեւագալի արարողութիւնը եւ երեկոյեան Խաղաղական ժամերգութեանը կյաջորդի Հանգստեան ժամերգութիւնը։

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Ղոմի Իմամ Խոմէյնի կրթական համալիրի իսլամագիտութեան լիսանս աստիճանի ուսանողներին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։