Հա

Համայնք

01/02/2023 - 11:50

Սրբազան Հայրն ընդունեց «Սասուն» մանկապարտէզի տեսչուհուն եւ ծնողական խորհրդին

Երեքշաբթի, 31 յունւարի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, ազգ. առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի փոխատենապետ Կարինէ Բալըքճեանին եւ «Սասուն» մանկապարտէզի տեսչուհի Մադլէն Քեշիշեանին ու ծնողական խորհրդի անձնակազմին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւնը եւ օրհնութիւնը խնդրելու յիշեալ մանկապարտէզի հիմնադրման 40-ամեակին նւիրւած նախաձեռնութիւնների կապակցութեամբ:

Երեքշաբթի, 31 յունւարի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, ազգ. առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի փոխատենապետ Կարինէ Բալըքճեանին եւ «Սասուն» մանկապարտէզի տեսչուհի Մադլէն Քեշիշեանին ու ծնողական խորհրդի անձնակազմին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւնը եւ օրհնութիւնը խնդրելու յիշեալ մանկապարտէզի հիմնադրման 40-ամեակին նւիրւած նախաձեռնութիւնների կապակցութեամբ:

Տեսչուհի Մադլէն Քեշիշեանը հակիրճ ներկայացնելով մանկապարտէզի աշխատանքները յայտնեց, որ 40-ամեակի առիթով ծնողական խորհուրդը՝ նաեւ աշխատելու է, որպէս յոբելեանական յանձնախումբ: Նա յաւելեց, որ այս առիթով, փոխան ձեռնարկի հրատարակւելու է մանկապարտէզի 40 տարւայ անցած ուղին ներկայացնող գիրքը իսկ տարւայ ընթացքում մանկապարտէզում ձեռնարկւող բոլոր միջոցառումները կը նւիրւեն 40-ամեակին:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ մեծապէս գնահատեց մտածումը եւ անհրաժեշտ թելադրութիւնները կատարելով, յաջողութիւն մաղթեց նրանց աշխատանքներին:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

  • Նոր տարւայ - Նոռուզի շնորհաւորանք
    Նոր տարւայ - Նոռուզի շնորհաւորանք

    Աշխարհի բոլոր ժողովուրդները ունեն իրենց յատուկ տօնացոյցը եւ տօնացոյցում նշւած տօները: Իրանցի մեր հայրենակիցների մօտ Նոռուզն ազգային եւ ազգագրական մեծ տօն է, որի տօնակատարութեանը ուղղորդւած են բազմաթիւ ընտանեկան, ազգագրական եւ ինչու ոչ նաեւ ազգային սովորոյթներ:

  • Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին
    Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւն եւ օրհնութիւնը խնդրելու եկեղեցու անւանակոչութեան տօնակատարութեան կապակցութեամբ, որը համընկնում է Ս. Գրիգոր Լուսաւորչի Մուտն ի Վիրապ տօնին:

  • Հանդիպում Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ
    Հանդիպում Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ։

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Ղոմի Իմամ Խոմէյնի կրթական համալիրի իսլամագիտութեան լիսանս աստիճանի ուսանողներին:

  • Ողջոյն հայ կնոջ
    Ողջոյն հայ կնոջ

    Մարտ ամսւայ առաջին ուրբաթ օրը, որ այս տարի մարտի 3-ին էր զուգադիպում է Կանանց համաշխարհային աղօթքի օր, երբ աշխարհով մէկ կանայք եկեղեցիներում, ժողովարաններում հաւաքւած ամբողջ օրը աղօթքով եւ Աստծու փառաբանութեամբ են անցկացնում։ Իսկ երկրորդ առիթը մարտի 8-ն է, Կանանց միջազգային օրը, երբ բոլորի ուշադրութիւնը մի անգամ եւս կենտրոնանում է կանանց եւ նրանց դերակատարութեան վրայ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։