Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ երէկ՝ փետրւարի 24-ին Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում նշւեց Սրբոց Վարդանանց տօնը, բանախօսական-գեղարւեստական յայտագրով:
«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ երէկ՝ փետրւարի 24-ին Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում նշւեց Սրբոց Վարդանանց տօնը, բանախօսական-գեղարւեստական յայտագրով:
«Վարդանանքից-Արցախ» խորագրի տակ ամփոփւած բանախօսութեան օրւայ բանախօս՝ Տ. Վաղինակ ծայրագոյն վրդ. Մելոյեանը համապարփակ գծերով անդրադարձաւ Հայոց ազգային Առաքելական Եկեղեցու անմնացորդ ազգային դերակատարութեանը հայ ժողովրդի դարաւոր գոյապայքարի ընթացքում: Բանախօսը համեմատական եզրեր անցկացրեց Վարդանանց եւ Արցախեան պատերազմների միջեւ դրանք անւանելով հաւատարմամարտ, հայրենամարտ եւ գոյապայքար յանուն հայ ժողովրդի եւ հայրենի աշխարհի ազատութեան ու արդար իրաւունքների վերականգնման: Բանախօսը, հայ ժողովրդի մօտ ազգային ու պայքարունակ ոգին դարերի ընթացքում վառ պահելու գծով մէջբերումներ կատարեց Ս. Աւետարանի տարբեր գլուխների եւ հայ ազատագրական շարժման ռահվիրաների խօսքերին ու ազգանւէր գործունէութեանը՝ անդրադառնալով հայ ժողովրդի պատմութեան մէջ այն բազմաթիւ հոգեւոր ղեկավարութեանը, որոնք սուրը եւ Ս. Խաչը իրենց ձեռքում ազգապահպանման առաջնագծում էին:
Միջոցառումը յագեցած էր երաժշտական ու ասմունքային հարուստ կատարումներով եւ ներկայ էին Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ազգային իշխանութեան ու կառոյցների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայրենակիցներ:
Մանրամասնութիւնները առաջիկայ համարներից մէկում: