Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Ղոմի Իմամ Խոմէյնի կրթական համալիրի իսլամագիտութեան լիսանս աստիճանի ուսանողներին:

Սրբազան Հայրը բարի գալուստ մաղթեց եւ ամփոփ տեղեկութիւններ փոխանցեց հայ համայնքի կառոյցի եւ պատմութեան մասին նաեւ պատասխանեց սուրբ եւ անմահ պատարագի, եկեղեցւոյ ծիսակատարման, քրիստոնէական աստւածաբանութեան, եւ եկեղեցագիտական բնագաւառներում ուղղւած հարցերին:
Այցելուների խումբը նաեւ այցելեց Սուրբ Սարգիս Մայր եկեղեցի, որտեղ ազգ. առաջնորդարանի Հանրային կապի հոգեւոր խորհրդատու արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի միջոցով բացատրութիւններ տրւեց եկեղեցու ճարտարապետութեան խորհրդաբանութեան, եկեղեցում այր եւ կնոջ գտնւելու կանոնների եւ պահքի վերաբերեալ։
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ