Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ։
Կիրակի, 5 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն, ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ։
Սրբազան Հայրը ողջունելով նրանց ներկայութիւնը, գնահատեց խորհուրդների նախանձախնդիր գործունէութիւնը եւ կարեւորեց եկեղեցական խորհուրդ-քահանայ եւ միեւնոյն ժամանակ եկեղեցական խորհուրդ-ժողովուրդ փոխյարաբերութիւնը: Այնուհետ խօսւեց եկեղեցոյ արարողական եւ ծիսական կեանքի հետ կապւած հարցերի մասին:
Սրբազան Հայրը յայտնեց, որ մօտակայ օրերին մեր առջեւ ունենք Աւագ շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօնակատարութիւնները, որոնց պէտք է պատրաստւենք եւ պատշաճօրէն տօնենք: Սրբազան Հայրը անհրաժեշտ թելադրութիւնները փոխանցեց եւ անդրադառնալով Պահոց օրերին յայտնեց.- «Մեծ պահքը պէտք է մեզ համար հոգեւոր կեանքի վերանորոգման առիթ լինի»:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ