Հա

Համայնք

18/03/2023 - 12:30

Հանդիպում Մարմնամտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի տնօրէնութեան հետ

Կիրակի 12 մարտի 2023թ.-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Խորհրդի ատենադպիր եւ «Ակունք» կենտրոնի հետ կապ՝ Լինդա Ղարախանեանի, հանդիպում ունեցան «Ակունք» կենտրոնի տնօրէնութեան՝ տկն. Վանուշ Թեւանեանի եւ տկն. Լուսինէ Յովհաննիսեանի հետ:

Կիրակի 12 մարտի 2023թ.-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Խորհրդի ատենադպիր եւ «Ակունք» կենտրոնի հետ կապ՝ Լինդա Ղարախանեանի, հանդիպում ունեցան «Ակունք» կենտրոնի տնօրէնութեան՝ տկն. Վանուշ Թեւանեանի եւ տկն. Լուսինէ Յովհաննիսեանի հետ:

Հանդիպման ընթացքին զեկոյց ներկայացւեց կենտրոնի ընդհանուր աշխատանքների, նախատեսւած ծրագրերի ինչպէս նաեւ առկայ մտահոգութիւնների վերաբերեալ, որոնք նիւթական դժւարութիւններից զատ հիմնականում կապւած են կենտրոնի որոշ սաների եւ ընտանիքների բարձր տարիքին եւ դրա հետեւանքով առաջացող դժւարութիւններին:

Տկն. Թեւանեանը նաեւ նշեց, որ Սրբազան Հօր հովանաւորութեամբ թւականիս մայիսի 11-ին, «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում կայանալու է կենտրոնի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդէսը:

Պրն. Արամեանը գոհունակութեամբ անդրադարձաւ կենտրոնի աշխատակազմի մարդասիրական եւ դժւարին աշխատանքին եւ յաւելեց, որ Թեմական խորհուրդն իր հնարաւորութեան սահմաններում նեցուկ է հանդիսանալու Կենտրոնի աշխատանքներին:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

  • Հանդիպում ազգային առաջնորդարանում
    Հանդիպում ազգային առաջնորդարանում

    Չորեքշաբթի, 8 մարտի 2023թ.-ին, Թեհրնաի ազգային առաջնորդարանում ատենապետութեամբ ճրտ. Նորայր Արամեանի եւ ներկայութեամբ Հայաստանի Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտէի Իրանի ներկայացուցիչ՝ պրն. Հենրիկ Խալոյեանի հանդիպում կայացաւ համայանքիս մարզամշակութային միութիւնների ներկայացուցիչների հետ:

  • Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց մարմնամտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի ներկայացուցիչներին
    Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց մարմնամտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի ներկայացուցիչներին

    Չորեքշաբթի, 1 մարտի 2023թ.-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց մարմնամտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի տեսչուհի Վանուշ Թեւանեանին, փոխտեսչուհի Լուսինէ Յովհաննիսեանին եւ նկարչութեան ուսուցչուհի Հերմինէ Ղարաբէգլուին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւնը խնդրելու կենտրոնի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդէսի կազմակերպման եւ Սրբազան Հօրն հրաւիրելու բացման ծրագրին, որը տեղի կունենայ թւականիս մայիսի 11-ին, «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում:

  • Հանդիպում դիրիժոր՝ մայեստրօ Ռազմիկ Օհանեանի հետ
    Հանդիպում դիրիժոր՝ մայեստրօ Ռազմիկ Օհանեանի հետ

    Երեքշաբթի, 28 փետրւարի 2023թ.-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը հանդիպում ունեցաւ դիրիժոր՝ մայեստրօ Ռազմիկ Օհանեանի հետ:

  • Այցելութիւն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
    Այցելութիւն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

    Հինգշաբթի, 22 դեկտեմբեր 2022 թւականին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանդիպում ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

  • Այցելութիւն «Սասուն» մանկապարտէզ
    Այցելութիւն «Սասուն» մանկապարտէզ

    Նախադպրոցական կրթութիւնը կրթական համակարգի առաջին օղակն է, որի յաջողութիւններով է պայմանաւորւած ողջ կրթական համակարգի առաջընթացը: 

    Ուստի շարունակելով հայկական կրթօջախների այցելութիւնները, շաբաթ, թւականիս դեկտեմբերի 3-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի փոխատենապետ Կարինէ Բալըքճեանի այցելեցին «Սասուն» մանկապարտէզ-նախակրթարան, որտեղ հանդիպում ունեցան մանկապարտէզի տեսչուհի Մադլէն Քեշիշեանին եւ ծնողական խորհրդի անձնակազմի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։