Հա

Համայնք

18/03/2023 - 13:00

Հանդիպում Մարմնամտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի տնօրէնութեան հետ

Կիրակի 12 մարտի 2023թ.-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Խորհրդի ատենադպիր եւ «Ակունք» կենտրոնի հետ կապ՝ Լինդա Ղարախանեանի, հանդիպում ունեցան «Ակունք» կենտրոնի տնօրէնութեան՝ տկն. Վանուշ Թեւանեանի եւ տկն. Լուսինէ Յովհաննիսեանի հետ:

Կիրակի 12 մարտի 2023թ.-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Խորհրդի ատենադպիր եւ «Ակունք» կենտրոնի հետ կապ՝ Լինդա Ղարախանեանի, հանդիպում ունեցան «Ակունք» կենտրոնի տնօրէնութեան՝ տկն. Վանուշ Թեւանեանի եւ տկն. Լուսինէ Յովհաննիսեանի հետ:

Հանդիպման ընթացքին զեկոյց ներկայացւեց կենտրոնի ընդհանուր աշխատանքների, նախատեսւած ծրագրերի ինչպէս նաեւ առկայ մտահոգութիւնների վերաբերեալ, որոնք նիւթական դժւարութիւններից զատ հիմնականում կապւած են կենտրոնի որոշ սաների եւ ընտանիքների բարձր տարիքին եւ դրա հետեւանքով առաջացող դժւարութիւններին:

Տկն. Թեւանեանը նաեւ նշեց, որ Սրբազան Հօր հովանաւորութեամբ թւականիս մայիսի 11-ին, «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում կայանալու է կենտրոնի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդէսը:

Պրն. Արամեանը գոհունակութեամբ անդրադարձաւ կենտրոնի աշխատակազմի մարդասիրական եւ դժւարին աշխատանքին եւ յաւելեց, որ Թեմական խորհուրդն իր հնարաւորութեան սահմաններում նեցուկ է հանդիսանալու Կենտրոնի աշխատանքներին:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

 

Յարակից լուրեր

  • Հանդիպում Թեհրանի Էլեկտրոէներգիայի բաշխման ընկերութեան գլխաւոր տնօրէնի հետ
    Հանդիպում Թեհրանի Էլեկտրոէներգիայի բաշխման ընկերութեան գլխաւոր տնօրէնի հետ

    Մայիսի 25-ին, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը հանդիպել են Թեհրանի էլեկտրոէներգիայի բաշխման ընկերութեան գլխաւոր տնօրէն Քամբիզ Նազերեանի հետ:

  • «Ակունք» կենտրոնի կարգախօսը՝ «Ես կարող եմ այն ինչ դու»
    «Ակունք» կենտրոնի կարգախօսը՝ «Ես կարող եմ այն ինչ դու»

    Մայիսի 11-ին՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» եւ ապա «Արցախ» սրահներում կազմակերպւել էր գեղարւեստական եւ իւրայատուկ ծրագիր, որի հիմնական դերակատարներն էին Մարմնա-մտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի սաները:

  • Նշւեց «Ակունք» կենտրոնի 25-ամեակը
    Նշւեց «Ակունք» կենտրոնի 25-ամեակը

    Այս տարի իր 25-ամեակն է բոլորել մարմնամտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնը: Այդ առիթով՝ թւականիս, մայիսի 11-ին՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» եւ ապա «Արցախ» սրահներում կազմակերպւել էր գեղարւեստական ծրագիր եւ կենտրոնի սաների նկարչութիւնների ցուցահանդէս-վաճառք: Գեղարւեստական յայտագիրը իրականացաւ «Սուքերեան» սրահում, իսկ նկարչական ցուցահանդէս-վաճառքը՝ «Արցախ» սրահում:

  • Հանդիպում ազգային առաջնորդարանում
    Հանդիպում ազգային առաջնորդարանում

    Կիրակի, 30 ապրիլի 2023 թւականի երեկոյեան, ազգ. առաջնորդարանի դահլիճում Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հրաւէրով եւ ատենապետութեամբ ճրտ. Նորայր Արամեանի հանդիպում կայացաւ Թեհրան ժամանած Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի ղեկավար Իշխան Զաքարեանի եւ իրեն ընկերակցող պատւիրակութեան՝ գործկոմի անդամ Վրէժ Շարոյեանի (Սիրիայի ներկայացուցիչ) եւ կոմիտէի լրատւական ծառայութեան ղեկավար Աննա Վարդանեանի հետ:

  • Հանդիպում ազգային առաջնորդարանում
    Հանդիպում ազգային առաջնորդարանում

    Չորեքշաբթի, 8 մարտի 2023թ.-ին, Թեհրնաի ազգային առաջնորդարանում ատենապետութեամբ ճրտ. Նորայր Արամեանի եւ ներկայութեամբ Հայաստանի Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտէի Իրանի ներկայացուցիչ՝ պրն. Հենրիկ Խալոյեանի հանդիպում կայացաւ համայանքիս մարզամշակութային միութիւնների ներկայացուցիչների հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։