Թեհրանի Պետական համալսարանի Իրաւագիտական ամբիոնի գերազանցիկ ուսանող՝ Անաշէ Մելքոմեանին յաջողւել է գլխաւորել նոյն համալսարանում կազմակերպւած գիտական փառատօնի ընտրեալների շարքը:
Անաշէ Մելքոմեանը «Փա-Նա-Սէ» ուսանողական մրցոյթի դափնեկիր
«ԱԼԻՔ» - Թեհրանի Պետական համալսարանի Իրաւագիտական ամբիոնի գերազանցիկ ուսանող՝ Անաշէ Մելքոմեանին յաջողւել է գլխաւորել նոյն համալսարանում կազմակերպւած գիտական փառատօնի ընտրեալների շարքը:
Անաշէ Մելքոնեանը, ով մինչ այդ ստացել էր տարւայ լաւագոյն ուսանողական թէզի մրցանակը, գրանցելով հերթական յաջողութիւնը արժանացել է «Փա-Նա-Սէ» փառատօնի մրցանակին, որտեղ մասնակից ուսանողը պէտք է թէզը հանրամատչելի լեզւով ներկայացնի 3 րոպէների սահմանում:
Չնայած հարիւր տոկոսանոց արդիւնքների առկայութեանը, Անաշէին անյայտ պատճառներով իր անունը յայտնւել է երկրորդ դիրքում, ինչը կարծես Անաշէի համար այնքան էլ յուզող խնդիր չէր:
«Փա-Նա-Սէ»-ն մրցութային կարգով փառատօն է ուսանողների համար։ Ուսանողներ, ովքեր պաշտպանել են իրենց թէզը կարող են մասնակցել մրցոյթին եւ երեք րոպէի սահմանում ներկայացնեն թէզի բովանդակութիւնը հանրութեանը հասկանալի ձեւով:
Փառատօնը կազմակերպւում է Իրանի հետազօտողների եւ տեխնոլոգների աջակցութեամբ: