MENU
Ճիշտ է, որ այս իշխանութիւնները չունեն Արցախի հարցի կարգաւորման ոչ ռազմավարութիւն, ոչ հայեցակարգ, եւ տարբեր պահերի տարբեր բաներ են ասում, որոնք ցոյց են տալիս, որ չկա այդ հայեցակարգը եւ ռազմավարութիւնը: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովին ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը:
Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ դեկտեմբերի 23-ին հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանեամ Ջայշանքարի հետ:
Հայկական իրականութեան մէջ անհանդուրժողականութեան մթնոլորտի ձեւաւորումը բխում է իշխանութիւն ձեւաւորած մարդկանցից՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը՝ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայաստանը 2020-ի նախաշեմին» համաժողովի ընթացքում։
Բանակցային գործընթացում այսօր ունենք մեզ համար ձեռնտու օրակարգի կորուստ. խօսքը Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնեւ օրակարգի մասին է: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովում ասաց քաղաքական գործիչ Դաւիթ Շահնազարեանը՝ անդրադառնալով բանակցային գործընթացին:
Նելլի եւ Աննամարիա Եղիայեան քոյրերին յաջողւեց «Իրանզամին» կարատէի միջազգային 15-րդ մրցաշարի 12-ից 14 եւ մինչեւ 10 տարեկանների տարիքային կարգերում արժանանալ Քաթա մրցաձեւի ոսկէ եւ արծաթէ մեդալների:
Իրանի Իսլ. Հանրապետութեան ղեկավարութիւնը ամենատարբեր նախագծերի իրագործման միջոցով փորձում է նւազեցնել ժողովրդի վրայ ճնշումները:
Գ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին մեկնաբանել է նախօրէին Եւրոխորհրդարանի կողմից ընդունւած հակաիրանական բանաձեւը, դա համարելով հապճեպ եւ ոչ կառուցողական քայլ, որը հիմնւած է առկայ փաստերի աղաւաղման եւ անհիմն տեղեկատւութեան վրայ:
Ամերիկեան «Time» շաբաթաթերթն իր գովազդային բաժնում «Հայաստան. կովկասյան վագր» վերտառութեամբ յօդւած է հրապարակել, ուր դրա հեղինակը հայաստանեան իրականութիւնը գունազարդել է բաւական վառ, բայց անիրական երանգներով. այն ընթերցելիս տպաւարութիւն է ստեղծւում, թէ երկիրը, որի մասին խօսք է գնում, ոչ թէ Հայաստանն է՝ իր խորացող պրոբլեմներով ու անլուծելի թւացող խնդիրներով, այլ՝ ինչ-որ եւրոպական երկիր, որին կատարեալ Շւէյցարիա դառնալու համար պակասում է ընդամենը կէս քայլ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում գտնւելու ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին: Թուրք նախագահը նաեւ անդրադարձել է օրեր առաջ ԱՄՆ Սենատում ընդունւած Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձին: