MENU
Երէկ, երեքշաբթի, Թեհրանի Սասուն քաղաքամասում իր 55-ամեակը բոլորած «Սիփան» միութիւնում քաղաքամասի բնակիչների հետ դէմ առ դէմ հանդիպմանը, դոկտ. Կարէն Խանլարեանը ներկայացնելով Իրանի քաղաքական ու տնտեսական իրավիճակը, լսարանին փոխանցեց պետական կառոյցների ու քաղաքական այրերի հետ ունեցած հանդիպումների մասին ամփոփ տեղեկութիւններ:
Դեկտեմբերի 25-ի լուսաբացին, Հայ Կաթողիկէ համայնքի Թեհրանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Գերշ. Տ. Սարգիս եպս. Դաւիթեանի ձեռամբ մատուցւեց ս. պատարագ՝ Ս. Ծննդեան տօների առիթով:
Իսպանական AS-ը ներկայացրել է բոլոր ժամանակների խորհրդանշական հաւաքականի իր տարբերակը՝ չընդգրկելով «Ոսկէ գնդակ»-ի հնգակի դափնեկիր, Թուրինի «Իւվենտուս»-ի պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուին։
Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին շնորհաւորական ուղերձ է յղել Կաթոլիկ եկեղեցու հովապետ, Հռոմի Ֆրանցիսկոս պապին:
Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիին քրիստոնեաններին շնորհաւորել է Յիսուս Քրիստոսի Ս. Ծնունդի առիթով:
ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին իր թւիթերեան միկրոբլոգում շնորհաւորական ուղղերձ է յղել Ս. Ծննդեան եւ Ամանորի տօների առիթով:
Սիրիայի տարածքի բռնազւթման պայմաններում, Դամասկոսը չի ցանկանում Անկարայի հետ բանակցութիւններ վարել: Այս մասին RT Arabic հեռուստաալիքի հետ զրոյցում ասել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը, որը պաշտօնական այցով գտնւում է Մոսկւայում: