MENU
Արդէն տեղեկացրել ենք, որ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Իսլ. խորհրդարանին է ներկայացրել 1399 թւականի բիւջէի նախագիծը, որը կազմում է 484 մլրդ. թուման:
Վերջին օրերին նկատում եմ, որ Դաշնակցութիւնը ծաւալուն տեղեկատւական գրոհի է ենթարկւում պրոիշխանական անցողիկ ուժերի կողմից՝ ըստ Yerkir.am-ի՝ ընդգծել է իրաւագէտ, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբէն Մելիքեանը։
Այսօր գաղափարազուրկների եւ գաղափարականների պայքար է եւ յաջորդ իշխանութիւնը պէտք է ձեւաւորւի հէնց Դաշնակցութեան ու նրա գաղափարների շուրջ՝ ըստ Yerkir.am-ի այսպէս է պատասխանել ՀՅԴ հանրային կապերի գրասենեակի պատասխանատու Արտակ Սարգսեանը «Առաւօտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամեանի՝ «ՀՀԿ-ի ՀՅԴ-ի դէմ պայքարելն անիմաստ է» յօդւածին:
Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցութեան քաղաքական խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում որոշում էր ընդունւել՝ հանդէս գալ գործող խորհրդարանը լուծարելու առաջարկութեամբ: Նման որոշումը հիմնաւորւել էր «նախագահ Իլհամ Ալիեւի նախաձեռնած բարեփոխումների գործընթացին աջակցելու նպատակով», քանի որ Միլլի Մեջլիսի ներկայ կազմը չի համապատասխանում պետութեան ղեկավարի վարած քաղաքականութեանը եւ փաստացի չի մասնակցում երկրում իրականացւող բարեփոխումներին:
Դեկտեմբերի 4-ին Բրատիսլաւայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցաւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականեանի եւ Էլմար Մամեդեարովի հանդիպումը, որն անցկացւեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրու Շոֆէրի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկի միջնորդութեամբ եւ մասնակցութեամբ: Նմանատիպ հաղորդագրութիւններ արցախեան խնդրի կարգաւորման այս երկարուձիգ ժամանակահատւածում շատ ենք լսել:
Ադրբեջանն ուժի սպառնալիքի լեզւով պատասխանեց Նիկոլ Փաշինեանի՝ Արցախեան հիմնախնդիրը երեք ժողովուրդների համար ընդունելի տարբերակով լուծելու վերաբերեալ նախաձեռնութեանը:
«Մէկ Հայաստան» կուսակցութեան համահիմնադիր, քաղաքագէտ Վլադիմիր Մարտիրոսեանը ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է իշխանութիւնների վարքագծի հանրային ընկալմանը: Նա մասնաւորապէս նշում է, որ ամբոխին հմայելու՝ Փաշինեանի խարիզման եւ նրա թիմի առաջնային դերակատարների արտաբերած մտազեղումները սկսում են ցնդել այն պահին, դառնում են հանրային ռացիոնալ քննարկման առարկայ: Գրառումն ամբողջութեամբ՝ ստորեւ.
Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ դեկտեմբերի 8-ին Իսլ. խորհրդարանին է ներկայացրել 1399 թւականի բիւջէ նախագիծը:
Երէկ՝ երեկոյեան աւարտւել է Իսլ. խորհրդարանի 11-րդ նստաշրջանի ընտրութիւնների թեկնածուների արձանագրութեան գործընթացը: