MENU
Վաղը՝ դեկտեմբերի 10-ին իր կենտրոնավայրի «Արամ Մանուկեան» սրահում, Իրանի Հայ Արհեստաւորների միութիւնը նշանաւորելու է իր հիմնադրման ու գործունէութեան 25-ամեակը:
Իրանի 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւնների Կենտրոնական ընտրական շտաբի տեղեկատւութեան համաձայն՝ իրանահայութեան կողմից սոյն ընտրութիւններին 8 հայ քաղաքացիներ են արձանագրւել:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան պաշտօնական ներկայացուցիպ Սէյէդ Աբբաս Մուսաւին արձագանքել է սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դէմ ռազմական սպառնալիքների կիրառման յայտարարութիւններին:
Այսօր դեկտեմբերի 9-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի գրասենեակի ժողովասրահում տեղի ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի մամուլի ասուլիսը:
ՀՅ Դաշնակցութեան հիմնադիրները ժամանակի հայ կեանքի ամէնէն իրազեկ մարդիկն էին: Այդ վկայում են նրանց թողած երկերը, բայց, մա՛նաւանդ` ՀՅ Դաշնակցութեան առաջին ծրագիրը: Մինչդեռ նրանցից առաջ եւ յետոյ հայ կուսակցութիւն կազմողները ընդհանրապէս մեկնում էին վերացական դատողութիւններից, անում էին բնազանցական ընդհանրացումներ, ՀՅ Դաշնակցութեան ծրագրի հեղինակները խօսում են միայն կենդանի փաստերի եւ իրական տուեալների մասին: Այդ պատճառով նրանց եզրակացութիւններն էլ կենդանի են եւ իրական:
ՀՄԸՄ-ի ԺԲ. Պատգամաւորական ընդհանուր ժողովէն ընտրուած Կեդրոնական վարչութիւնը 2019-2023 քառամեակի իր առաջին լիագումար նիստերը կատարեց Փարիզի մէջ, 6-7 դեկտեմբեր 2019-ին:
Թուրքիայի նախագահի աշխատակազմը Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման դէմ պայքարի համար գործարկել է 1915.gov.tr կայքը:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան տեղակալ եւ պաշտօնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալւանդին այսօր՝ դետեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանն առանց ռուսների միջամտութեանն էլ կարող է շարունակել իր ատոմային էներգիայի իզոտոպների տրոհման շուրջ իրականացնող գործունէութիւնը:
Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանը գրառում է կատարել ֆէյսբուքեան իր էջում` նշելով, որ շարունակելու է Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման եւ ընդունման նպատակով հանրութեան առողջ ուժերի լայն համախմբանն ուղղւած ակտիւ ու վճռական գործունէութիւնը։