MENU
Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի խօսքով` Իրանում բոլորը ուշադրութեամբ հետեւում են Արցախում տեղի ունեցողին, երբեմն, իհարկէ նաեւ օգտւում ադրբեջանական աղբիւրներից: Նա «Tert.am»-ի հետ զրոյցում պատմեց այս մասին` անդրադառնալով այս օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի վերաբերեալ Իրանում եղած տպաւորութիւններին:
Ռազմական գործողութիւնների անյապաղ դադարեցում, առանց նախապայմանների վերադարձ բանակցային սեղանի շուրջ. Պուտինը, Մակրոնը և Թրամփը հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը համատեղ յայտարարութեամբ են հանդէս եկել Լեռնային Ղարաբաղի հարցով:
Ադրբեջանական զինւած ուժերը թիրախաւորել են Արցախում լրագրողական առաքելութիւն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատւական գործակալութեան լրագրողներին տեղափոխող մեքենան: Այս մասին յայտնում է Արցախի տեղեկատւական շտաբը՝ ներկայացնելով վնասւած մեքենայի լուսանկարները:
Սեպտեմբերի 27-ից ի վեր առաջին անգամ այս գիշեր առաջնագծի ամբողջ երկայնքով յարաբերական անդորր է եղել, բացառութեամբ մի քանի փոխհրաձգութիւնների: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ճեպազրոյցի ժամանակ նշեց Արցախի նախագահի մամուլի խօսնակ Վահրամ Պօղոսեանը:
Իսրայէլն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջին տարիների ընթացքում ամենալարւած բախման ֆոնին զէնք է ուղարկում Բաքու: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է Al Arabiya-ն՝ պաշտօնական եւ հետախուզական աղբիւրներին յղումով:
Արցախեան հակամարտութեան վերսկսման առաջին իսկ օրը Իրանի ԱԳՆ խօսնակը հանդէս եկաւ կողմերի միջեւ խաղաղութիւն հաստատելու գործընթացին սատարելու յայտարարութեամբ: Իսկ նոյն օրը դոկտ. Զարիֆը հեռախօսազրոյց է ունեցել Երեւանի եւ Բաքւի իր գործընկերների հետ եւ պատրաստակամութիւն յայտնել կողմերին օգնելու խնդրի լուծման գործում: Այս կապակցութեամբ Թեհրանում Բաքւի դեսպանը «Թասնիմ» լրատւական գործակալութեան հարցին պաասխանելով հաստատել է, որ ծաւալւած հակամարտութեան նախայարձակը իր պատկան երկիրն է, որով նպատակ ունի հայկական կողմի թիրախից դուրս բերելու բնակելի տարածքները: