Հա

Համայնք

Items filtered by date: Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2020 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2020 14:30

27 հոկտեմբերի 2020

Published in PDF

ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանն այսօր հրամանատարական կազմի հետ քննարկել է ՀՀ հարաւային սահմանում առկայ օպերատիւ իրադրութիւնը եւ առաջիկայ քայլերն ու խնդիրները:

Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2020 13:20

Բանակցութիւններ

Անհատ անձանց, հաւաքականութիւնների, ազգերի ու պետութիւնների միջեւ առաջացած քաղաքական եւ ոչ-քաղաքական, զանազան հարցերի, տարաձայնութիւնների եւ թնջուկների, քաղաքակիրթ ձեւով վերացման համար, ըստ տեղական սովորութեանց ու միջազգային նորմերի, կողմերի փաստաբանների եւ ներկայացուցիչների միջեւ, առանց նախապայմանների, տեղի են ունենում բանակցութիւններ, խնդրոյ առարկայ հարցերի քննարկման եւ վերջնական լուծման գալու համար: Բանակցութիւնները միջազգային շրջանակներում համարւում են քաղաքակիրթ գործընթաց:

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանութեան համար մղւող մարտերում նահատակւած զինծառայողների անունները:

ՀՀ հարաւային ուղղութեամբ ադրբեջանական ոտնձգութիւնները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողութիւնների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ եւ կորուստներ:

168.am-ի հետ զրոյցում ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանն անդրադառնալով Ալիեւի այս յայտարարութեանը՝ նշեց. «Երբ Ադրբեջանի բռնապետը յայտարարում էր, որ Իրանից զէնք է գնել, ապա այստեղ հաւանական է երկու սցենար։ Կա՛մ նա ուղղակի բլեֆ է անում, այսինքն՝ իրականութեան մէջ նման բան չկայ, կա՛մ էլ փորձ է կատարում Իրանի զէնքի էմբարգոյի վերացումից յետոյ ազդակներ ուղարկել դէպի Թեհրան, որ Ադրբեջանը կարող է դառնալ իրանական զէնքի պոտենցիալ գնորդ` փորձելով դիրքերն ամրապնդել Իրանի ներսում»։

Բլոգեր-պատմաբան, հրապարակախօս Արա Նախաշքարեանը գրում է. «Պատերազմի առաջին իսկ օրերից, խնդրում ու պահանջում էինք ազգովի. խփէք ամենացաւոտ տեղերին եւ հարցը կը մտնի փակուղի, խփէք անթոյլատրելի զէնքերով, եթէ զինանոցում ունենք։ Մի՛ վախեցէք պատասխանատւութիւնից, ազգն իր վրայ կը վերցնի դրա պատասխանատւութիւնը, եթէ հարկ լինի դատարանի առաջ կանգնելու։ Դուք այդպէս էլ չհասկացաք, որ ՅԱՂԹՈՂԻՆ ՉԵՆ ԴԱՏՈՒՄ։ Թշնամին այդքան անթոյլատրելի զէնք կիրառեց, ո՞վ դատեց, ոչ ոք։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան նախկին պատգամաւոր Էդգար Առաքելեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Եղբայր, ի՞նչ փոխզիջում, էն էլ ցաւոտ:

Եթէ պատերազմը հէնց սենց ու հէնց էսօր աւարտւում ա (ինչին անհնար ա հաւատալ), քո «փոխզիջումային ֆոնդ»-ից մնում են մենակ Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը: Սրա՞նք ես փոխզիջելու: Թէ՞ ադրբեջանցիների` Շուշի վերադա՞րձն ես փոխզիջելու:

Ամերիկեան նախաձեռնութիւնը հրադադարի հաստատման կ՛ենթարկուի նախորդ երկու մարդասիրական հրադադարի խախտումի ճակատագիրին: Պաքուն փաստօրէն չի կրնար տէր կանգնիլ իր յանձնառութեան: Այստեղ միանգամընդմիշտ պէտք է ըմբռնել, որ զինադուլ յարգելու կամ չյարգելու որոշումը Անգարան է, որ կը կայացնէ Պաքուի փոխարէն: Պաքուն ռազմաքաղաքական մարզին մէջ ամբողջովին յանձնուած է Անգարային:

Published in Միջազգային

«Եթէ չեն գործում հրադադարի պայմանաւորւածութիւնները, ապա պէտք է գնալ խաղաղութիւն պարտադրելու ճանապարհով»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով Արցախեան հակամարտութեան գօտում պատերազմը դադարեցնելուն ուղղւած դիւանագիտական ջանքերին, հրադադարին եւ անհրաժեշտ այլ քայլերին, որոնք արմատապէս կը փոխեն ստեղծւած իրավիճակը։

Published in Միջազգային
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։