MENU
Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի հակաօդային պաշտպանութեան ստորաբաժանումները Ստեփանակերտից հիւսիս արեւմուտք հատւածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ:
Այս պահին ռազմական գործողութիւններ են տեղի ունենում Շուշիի ներսում եւ շրջակայքում: Այս մասին հանրային ՀԸ եթերում «Հարցազրոյց» հաղորդման ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանը։
Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ռազմաճակատի հարաւարեւելեան ուղղութեամբ ժամը 13:40-ի սահմաններում խոցել են հակառակորդի հերթական Bayraktar ԱԹՍ-ն:
Տակաւին երեք տարի առաջ կը զգուշացնէինք Հայաստանի մէջ տեղի ունեցող զարգացումներուն ներկայացուցած հաւանական վտանգը յատկապէս Արցախին եւ ընդհանրապէս Հայաստանին ու հայութեան։ Ներկայ պատերազմը այսօր կը հաստատէ այդ վտանգին համար հնչեցուած ահազանգին իրականացումը։
ՀՀ գլխաւոր դատախազութունը դիմում է Հայաստանում գործող օտարերկրեայ դիւանագիտական ներկայացուցչութիւններին, միջազգային ահաբեկչութեան դէմ պայքարում մասնագիտացած միջազգային շահագրգիռ կազմակերպութիւններին՝ յայտնելով պատրաստակամութիւն համապատասխան յայտի հիման վրայ ապահովել շփումները կալանաւորւած՝ Սիրիայի Արաբական Հանրապետութեան քաղաքացիների հետ, որոնք մեղադրւում են միջազգային ահաբեկչութեան յօդւածով:
Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը հարցազրոյց է տւել «Ուկրայինա 24» հեռուստաընկերութեանը:
Չնայած ԱԽ անդամ երկրների նախնական միակարծութեանը՝ Խորհրդի վերջին նիստում ՄԽ համանախագահ երկրների ներկայացրած բանաձեւը չի ընդունւել ամենայն հաւանականութեամբ Մեծ Բրիտանիայի կողմից շրջափակւելու պատճառով: Այս կապակցութեամբ մեկնաբանութիւն ստանալու խնդրանքով «Հրապարակ»-ը դիմեց ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազօր ներկայացուցիչ, Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխաւոր հիւպատոս Հրայր Կարապետեանին:
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակւածների թիւը գերազանցել է 50 միլիոնը, ինչի մասին վկայում են Worldometers.info առցանց թարմացւող կայքի տւեալները: