MENU
Նիստում քննարկւել են աշխարհում եւ մեր տարածաշրջանում կորոնավիրուսով պայմանաւորւած ընթացիկ իրավիճակը եւ Հայաստանում դրա տարածումը կանխարգելելու ուղղութեամբ անելիքները:
Հայաստանի սահմանին կանգնած զինւորի թիկունքում հայկական երկրորդ բանակն է՝ ՀՅԴ Հայ Դատի ցանցը, որն աշխարհով մէկ պաշտպանում է հայութեան շահերը՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի բացմանը։
Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանաւորւած Հայաստանի դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի, այդ թւում նաեւ երկքաղաքացիներ։ Դեսպանութիւնը անում է հնարաւորը՝ ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացւող հարցերի արագ հասցէագրման ուղղութեամբ:
ՀՀ ՊՆ խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել`նշելով, որ Ադրբեջանի կողմից յայտարարւած «դիւերսիան» «ուղղակի լաւ հեքիաթ» է՝ նախատեսւած ադրբեջանական հանրութեան համար:
Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր առանձին հեռախօսազրոյցներ է ունեցել Գիլանի եւ Ղոմի նահանգապետերի հետ, եւ տեղեկացել է այդ երկու նահանգներում կորոնավիրուսի համաճարակի հետ կապւած վերջին իրավիճակի, հիւանդութեան վերահսկման եւ արմատախիլ անելու նպատակով նախաձեռնւած միջոցառումների մասին:
Բնական է, որ Արցախի բանակցութիւնների մանրամասներում կան տարբեր մօտեցումներ, չեմ կարող ասել՝ մեծ տարաձայնութիւններ, որովհետեւ մեր կեցւածքը բաւական արմատական է: Այս մասին այսօր՝ փետրւարի 24-ին, լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը:
Միւնխէնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը բանակցային գործընթացի վրայ որեւէ դրական ազդեցութիւն չի ունեցել: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:
Գոհունակութեամբ արձանագրում ենք, որ 21 փետրւար 2020-ի երկրի ողջ տարածքում տեղի ունեցած 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւնները յաջողութեամբ իրենց աւարտին հասան։
Երէկ ադրբեջանական ԶՈՒ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈՒ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղութեամբ: