Հա

Համայնք

Items filtered by date: Չորեքշաբթի, 01 Ապրիլի 2020 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Չորեքշաբթի, 01 Ապրիլի 2020 17:20

Միասնութիւն ու ողջախոհութիւն բոլորիս

Իմ երախտագիտութիւնն եմ յայտնում բոլոր նրանց, ովքեր վստահեցին ու իրենց քւէն տւեցին ՀՅ Դաշնակցութեանը եւ ինձ՝ որպէս Արցախի նախագահի թեկնածուի:

Արցախի Հանրապետութեան նորընտիր Ազգային ժողովում ներկայացւած կը լինի 5 քաղաքական ուժ։ «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հրաւիրւած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետութեան կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանեանը։

Արցախում նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլ տեղի կունենայ։ «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 1-ին կայացած ճեպազրոյցի ընթացքում ասաց Արցախի Կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանեանը։

Կորոնավիրուսի տարածման վերջին պատկերն Իրանում։

Published in Իրան

Արցախում մարտի 31-ին կայացած խորհրդարանական ընտրութիւնների նախնական արդիւնքները Արցախի ԿԸՀ-ն ամբողջական դեռ չի հրապարակել: Հրապարակւել են 8-ից 7 շրջաններում եւ Երեւանի արդիւնքները, բացակայում է միայն Մարտակերտի շրջանի արդիւնքները:

Հանրապետութեան ողջ տարածքում ներկայացւած վիճակագրական տւեալներն ու զեկոյցները փաստում են, որ երկրում կորոնավիրուսի տարածման տեմպերը նւազել է:

Published in Իրան
Չորեքշաբթի, 01 Ապրիլի 2020 13:00

Որպէս ՀՀ քաղաքացի նա ապրեց 24 ժամ

Ասում են, որ երազելու կարողութիւնը յատուկ է մանուկներին ու երիտասարդներին, աւելի հասուն տարիքում երազանքներին փոխարինելու են գալիս նպատակները։ Բայց մեր հերոսի պատմութիւնը կարծէք ժխտում է այս տեսութիւնը։ Լիբանանահայ Յարութիւն Մխչեանը, օրինակ, երազել ու երազանքին հասել է 91 տարեկանում։ Իսկ երազանքն էր՝ ապրել Հայաստանում որպէս ՀՀ քաղաքացի։

Published in Հասարակական

Ըստ տեղամասերի ձայների հաշւարկի, առաջատարն է՝ նախագահի թեկանածու Արայիկ Յարութիւնեանը, երկրորդում՝ Մասիս Մայիլեանը եւ եռեակը եզրակափակում է Վիտալի Բալասանեանը: 

Առաջին հերթին, բնականաբար, մեր բոլորին մտածումները եւ ցաւակցական խօսքերը կ’երթան համաշխարհային մակարդակով տարածուող եւ մեծ աւերներ գործող «Քորոնա» ժահրին իբրեւ հետեւանք ցարդ արձանագրուած տասնեակ հազարներով զոհերուն պարագաներուն եւ նոյն համաճարակէն վարակակիրներուն` վերջիններուն մաղթելով շուտափոյթ ապաքինում:

Էջ 1, 2-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։