MENU
«Իրանում կորոնավիրուսի տարածման դէմ պայքարի միջոցառումները խստութեամբ են իրականացւում»,- այս մասին այսօր մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին:
Իրանի ռազմածովային ուժերի հասարակայնութեան հետ կապերի բաժինը ներկայացրել է նախօրէին Ջասքի եւ Չաբահարի ջրային տարածքում «Քոնարաք» յածանաւի հետ պատահած պատահարի մանրամասնութիւնները: Այս մասին տեղեկանում ենք Բանակի պաշտօնական կայքից:
Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարի տեղակալ Ճորճ Քենթ գերմանական «Մարշըլ» հիմնադրամին կողմէ կազմակերպուած առցանց քննարկման ընթացքին կատարեց ուշագրաւ մատնանշումներ:
«Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ իշխանութիւնների վարած արտաքին քաղաքականութեանը, Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութիւններին:
Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը, դպրոցներում եւ ազգային հաստատութիւններում ախտահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով դիմել էր Իրանի Առողջապահութեան նախարարութիւն, Քաղխորհուրդ, Կենտրոնական քաղաքապետարան եւ Շրջանային քաղաքապետարաններ:
Կորոնավիրուսի համավարակի տարածման տեմպերի նւազման արդիւնքներով պայմանաւորւած, խորդադի սկզբից հաւանաբար կը վերսկսւի բարձր ռիսկային գօտու աշխատավայրերի գործունէութիւնը: Այս մասին յայտարարել է Թեհրանի կորպորացիաների գրասենեակի ղեկավար Ղասեմ Ֆարահանին:
Շուշիի ազատագրութեան տօնախմբութիւնը Հարաւային Ամերիկայի երեք հայաշատ երկիրներուն մէջ՝ Արժանթին, Ուրուկուայ եւ Պրազիլ, տեղի ունեցաւ միայն առցանց: Նախորդ տարիներուն այդ օրուան միջոցառումները քաղաքական հաւաք թէ ընկերային-ժողովրդային խրախճանք կարելի չեղաւ իրականացնել՝ համավարակի պատճառով հաստատուած շրջաքայութեան արգելքին պատճառով:
Օրերս ՀՀ քննչական կոմիտէն տեղեկատւութիւն էր տարածել, որ 2018-2019 թթ. ընթացքում «Ցուցահանդէսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայութեան ստուգման արդիւնքում պարզւել էր, որ բացակայում են երկու մշակութային առանձնակի արժէք ներկայացնող՝ Մարտիրոս Սարեանի «Հայաստան» գեղանկարի էսքիզը եւ Յովհաննէս Զարդարեանի «Վերածնունդ» եռանկարը: