MENU
Եթէ ես յարգանք ունենայի Նիկոլ Փաշինեանի հանդէպ, ես նրան բարեկամաբար որպէս նախկին գործընկեր խորհուրդ կը տայի ընդհանրապէս չփորձել սրբագրել իր մտքերը, քանի որ աւելի վատթարացնում է իր նախնական յայտնած միտքը:
Ամէն մի ժամանակաշրջան, ամէն մի հասարակութիւն իր առաջնորդներին է առաջ քաշում: 1990 թւականին «Ղարաբաղ» կոմիտէն եւ 2018 թւականին Փաշինեանն ու մնացած «քայլողները» իշխանութեան եկան «փողոցի» միջոցով: Հապա ի՞նչն է պատճառը, որ Երրորդ Հանրապետութեան հիմնադիրներն (իրենց սխալներով հանդերձ) կարողացան սովորել, ըմբռնել պետական կառավարման եւ միջազգային յարաբերութիւնների էութիւնը, եւ, մասնաւորապէս, Արցախի հարցը չափազանց ծանր վիճակից հասցնել համեմատաբար բարւոք մակարդակի՝ ապահովելով ռազմական յաղթանակներ, իսկ «քայլողները», հակառակը՝ համեմատաբար բարւոք վիճակից բերեցին տապալման ու պարտութիւնների:
Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով երկար ժամանակ դադարից յետոյ, երէկ՝ յունւարի 29-ին գումարւեց Թ. Հ. Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը:
Տարւայ վերջին ամիսներին, կորոնավիրուսի 4-րդ ալիքի բռնկումը պէտք է զսպել: Այս մասին այսօր՝ յունւարի 30-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին՝ յաւելելով, որ բոլոր միջոցառումները պէտք է կիրառել նոր ալիքի բռնկումը կանխարգելման նպատակով:
Թուրքիայի իշխանութիւնները ծրագրում են ընդլայնել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը՝ ձեւաւորելով «3+3» ձեւաչափը։ Այդ մասին ուրբաթ՝ յունւարի 29-ին Ստամբուլում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ հանդիպումից յետոյ տեղի ունեցած մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն։
Օրուայ զեկուցաբերներն էին Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը, Վիեննայի հայ աառաքելական համայնքի հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տէր Անտրէաս քահանայ Իսախանեանը, ով անձնապէս ներգրաուած էր պատերազմական օրերուն Արցախահայութեան եւ բանակի համար մարդասիրական օժանդակութիւններ հաւաքելու աշխատանքներուն եւ Հ.Յ.Դ Հայ Դատի կեդրոնական գրասենեակի նախագահ Կիրօ Մանոյեանը:
Այսօր՝ յունւարի 30-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշելու է երիտասարդների բարեխօս Ս. Սարգիս զօրավարի յիշատակութեան օրը: