MENU
Չորեքշաբթի, 6 հոկտեմբերի 2021 թւականին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Ս. Թարգմանչաց եկեղեցու խորհրդի ատենապետուհի՝ Քարոլին Մանդանեանին եւ խորհրդի անդամներ՝ տկն. Ժաքլին Շահմիրեանին եւ պրն. Ջանսէն Յակոբեանին: Հանդիպման ներկայ էր նաեւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանը:
Երկուշաբթի, 4 հոկտեմբերի 2021 թւականին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ Վահիկ Աղաքեանին։
Կիրակի, 3 հոկտեմբերի 2021 թւականին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանին եւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ Ռոբերտ Բեգլարեանին:
Իրանը կը շարունակի աջակցել Լիբանանի դիմադրութեանը, սիոնիստական ռեժիմի հնարաւոր սպառնալիքներին դիմակայելու համար: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ լիբանանեան Al Manar հեռուստաընկերութեան հետ զրոյցում յայտարարել է ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը:
Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի զինւած ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրաւորում է ստացել Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի բնակիչ, որը գիւղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում քաղաքի յարակից տարածքում:
Ադրբեջանի միջազգային յարաբերութիւնների վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիեւն ասել է, որ օրակարգում է Իսրայէլում Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը:
K-77M «օդ-օդ» հրթիռը, որը մշակւել է SU-57 կործանիչի համար, առաւելութիւն է տալիս Ռուսաստանին օդային մարտերում: