MENU
«Հայաստան» դաշինքը հրապարակել է յունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրութիւների ընտրական ցուցակի առաջին 50 պատգամաւորի թեկնածուների ցանկը։
Իմ տպաւորութեամբ՝ վարչապետի ներկայիս պաշտօնակատարը, որն ընդհանրապէս չի ընդունում իր հասցէին ոչ մի քննադատութիւն, առաւել ցաւագին է ընդունում Հայաստանի առաջին նախագահի գնահատականները: Հիմա էլ, ի պատասխան Տէր-Պետրոսեանի քննադատութեան, Փաշինեանը պնդեց, որ Տէր-Պետրոսեանն «ուզում էր Արցախը յանձնէր» Ադրբեջանին: Աւելի վաղ «յանձնելու» ցանկութիւնը նա վերագրել էր նաեւ մնացած նախկին նախագահներին:
«Փաստ»-ը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների անցկացման թեման նոր իրավիճակ է ստեղծել երկրի ներքաղաքական կեանքում։ Ըստ այդմ, քաղաքական ուժերը ներդնում են իրենց ջանքերը ընտրութիւնների արդիւնքում քաղաքացիների վստահութեանն արժանանալու եւ առաւելագոյն արդիւնքներ գրանցելու համար։ Ընդհանուր առմամբ, ընտրութիւններին մասնակցելու յայտ է ներկայացրել 27 քաղաքական միաւոր՝ 23 կուսակցութիւն եւ 4 դաշինք։
Հարցազրոյց՝ պաշտպանութեան նախկին նախարար, այժմ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Սէյրան Օհանեանի հետ։
Առաջին լուսանկարում Վանաձորի մշակոյթի պալատն է՝ մինչ Ռոբերտ Քոչարեանի իշխանութեան գալը, երկրորդ լուսանկարում նոյն շէնքն է արդէն Ռոբերտ Քոչարեանի իշխանութեան տարիներից ի վեր։ Երկրաշարժից յետոյ 10 տարի աղէտալի վիճակում էր, ամբողջութեամբ քանդւած։ Այն կապիտալ վերանորոգւեց Ռոբերտ Քոչարեանի օրօք, նրա անմիջական հսկողութեամբ։