MENU
Ասիայի Եկեղեցիների խորհրդի կազմակերպութեամբ նոյեմբեր 1-30, 2020-ին տեղի ունեցաւ Խորհրդի միջ-եկեղեցական յարաբերութիւնների միաւորի նախաձեռնութեամբ առցանց դասընթացներ։
27-28 նոյեմբեր 2020-ին կայացաւ Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան առցանց ժողովը, որին ի պաշտօնէ մասնակցեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ժողովին բերելով իր գործօն մասնակցութիւնը։
Թայլանդում հաստատւած Ասիայի Եկեղեցիների խորհրդի (CCA) ընդհանուր քարտուղար՝ դոկտ. Մատթիոս Ջորջը ընդառաջելով Թեհրահի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի առաջարկին յատուկ յայտարարութեամբ խստօրէն դատապարտեց թուրքադրբեջանական ահաբեկչական յարձակումը Արցախի վրայ:
Ասիայի Եկեղեցիների խորհրդի Ընդհանուր քարտուղարութիւնը մայիս ամսւայ ընթացքին կազմակերպեց առ ցանց հարցազրոյցների մի շարք քորոնաժահր համաճարակի առիթով։
Ասիայի Եկեղեցիների խորհրդի կազմակերպութեամբ, թւականիս նոյեմբերի 19-ից 26, տեղի ունեցաւ Ասիայի Համաշխահրային Եկեղեցիների Կանանց համագումարը, Թայւանի Շինչու քաղաքում։ Սոյն համագումարին մասնակցեցին աւելի քան 250 կանայք, ովքեր ներկայացնում էին շուրջ 48 երկրներ եւ համայնքներ։ Այս շարքում էր նաեւ Իրանի Հայոց Առաքելական եկեղեցին, որը ներկայացրեց օր. Արինէ Մինասեանը։
Ասիայի Եկեղեցիների խորհուրդը ընդգրկում է Ասիայի բոլոր եկեղեցիները, որոնք գործում են աւելի քան 22 երկրների մէջ, ներառեալ Իրանը։ Իրանի հայոց եկեղեցին, 2010 թւականի ապրիլից մաս է կազմում սոյն խորհրդին եւ իր գործօն մասնակցութիւնն է բերում նրա աշխատանքներին։ Յայտնենք, որ 2018-ի յուլիսին սոյն խորհրդի Գործադիր վարչութիւնը իր տարեկան ժողովը գումարեց Անթիլիասում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի տնօրինութեամբ եւ հրաւէրով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի։ Սեպուհ արքեպիսկոպոսը 2010-ից սկսեալ Գործադիր վարչութեան անդամ է։
Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն, այսօր, կիրակի, 14 յուլիս 2019-ի վաղ առաւօտեան ժամերին մեկնեց Կամբոջիա - Փնոմ Փէն, մասնակցելու Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան հերթական ժողովին՝ 16-19 յուլիս 2019-ին:
Համագումարի բացման նիստում ներկայ էր գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, որը նախ յանուն Ասիայի խորհրդի Գործադիր վարչութեան եւ ընդհանուր քարտուղարի ողջունեց բոլորին՝ շեշտելով համագումարի կարեւորութիւնը. «Պատմութիւնը ցոյց է տւել, որ հնուց ի վեր կինը կարեւոր եւ անփոխարինելի դեր է կատարել մարդկութեան պատմութեան մէջ եւ այսօր էլ կնոջ դերը վճռական է արդի ընկերութեան կեանքում»,- ասաց Սրբազան Հայրը:
Ասիայի Եկեղեցիների խորհրդի (CCA) Ընդհանուր քարտուղարութիւնը խորհրդի հիմնադրութեան 60-ամեակի առիթով եւ առաւել զարկ տալու համար միջեկեղեցական շարժումին, կազմակերպեց միջազգային մի խորհրդակցութիւն «Դէպի վերաշխուժացում միջեկեղեցական յարաբերութեան շարժման Ասիայում» թեմայով Չիանկմայ քաղաքում, Թայլանդ, որտեղ է նաեւ խորհրդի կենտրոնը։
Ասիայի Եկեղեցիների խորհրդի CCA նորընտիր Գործադիր յանձնախումբը (Executive Committee) հոկտեմբերի 12-ից 16-ը Բանգկոկում՝ Թայլանդ գումարեց իր անդրանիկ նիստը:
Սոյն ժողովին մասնակցեց Տ. Սեպուհ արք. Սարգսեանը՝ որպէս Գործադիր յանձնախմբի անդամ ներկայացնելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը եւ Հայոց Եկեղեցին Իրանում: