MENU
Կիրակի, փետրւարի 28-ին Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարան այցելեցին՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը, առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը եւ կտակա-կալւածային մարմնի անդամներ՝ Ռենէ Փիազաքը եւ Հարմիկ Համբարչեանը:
Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւել 2021 թւականի Ապրիլ 24-ի 106-ամեակի ոգեկոչման եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան 103-ամեակի տօնակատարութեան Կենտրոնական յանձնախումբը եւ մարտի 9-ին գումարելով իր անդրանիկ նիստը ընտրել է յանձնախմբի դիւանը ըստ հետեւեալի՝
Նկատի ունենալով այն փաստը, որ վերջին օրերի ընթացքում, ոմանք ինչ որ միտումնաւոր նպատակներ հետապնդելով եւ համայնքում ազգ. իշխանութեան հանդէպ անվստահութիւն սերմանելու նպատակով, սոցցանցերում եւ հայաստանեան տարբեր կայքէջերում անհիմն եւ կեղծ լուրեր են հրապարակել իրանահայ համայնքի մարդասիրական օժանդակութիւնները իր նպատակին չծառայեցնելու եւ այլ տեղ փոխանցելու կապակցութեամբ, անհրաժեշտ նկատեցինք հանդէս գալ հաղորդագրութեամբ, հերքելով տարածւած անստոյգ լուրերը հետեւեալ պարզաբանումները կատարելով:
Չորեքշաբթի, 24 փետրւարի 2021 թ.-ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հրաւէրով Խորհրդի հերթական նիստին մասնակցեց Կարիքաւորներին օժանդակող մարմնի անձնակազմը:
Նկատի ունենալով այժմէական մարտահրաւէրները եւ համայնքիս հայկական դպրոցների աշակերտութեան թւային պատկերը, այսօր առաւել քան երբեւէ անհրաժեշտ է դառնում դպրոցների վերադասաւորման եւ օպտիմալ օգտագործման համար ծրագրեր մշակելու եւ իրագործելու հրամայականը:
Կիրակի, 21 փետրւարի 2021 թ.-ին՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ եւ ազգային գերեզմանատների հետ կապ՝ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանը հանդիպեց ԻԻ հանրապետութիւնում Լեհաստանի դեսպանատան առաջին խորհրդատու՝ Վոյչէխ Օնոլթին եւ երկրորդ քարտուղար եւ քաղաքական խնդիրների պատասխանատու՝ Քամիլ Վիժբինիսքիի եւ մշակոյթի տարածման եւ մամուլի գործով օգնական՝ Թարանէ Քաբոլիի հետ:
Կիրակի, 21 փետրւարի 2021 թ.-ին՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հերթական նիստին էին հրաւիրւել Թեհրանի Ազատ համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի տնօրէն՝ դոկտ. Անդրանիկ Սիմոնեանը եւ ամբիոնի հովանաւոր հիմնադրամի ատենապետ՝ տկն. Իռեն Աբնուսեանը:
Շաբաթ, 6 փետրւար 2021 թ.-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում, հիւրընկալութեամբ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ․ Նորայր Արամեանի, տեղի ունեցաւ Թեմական խորհրդի անդամների եւ Ռաշտ քաղխորհրդի մշակութային եւ կրօնական հարցերով խորհրդատու՝ հոջ․ Մահմուդ Սադրայի միջեւ խորհրդակցական հանդիպում։
Երեքշաբթի, 19 յունւարի 2021 թ.-ին Թեհրանի Իսլ. քաղխորհրդի հրաւէրով կենտրոնի ժողովասրահում գումարւեց խորհրդակցական հանդիպում, Դուլաբի գերեզմանատնում քաղաքապետարանի կողմից գործադրւած աշխատանքներից զեկոյց ներկայացնելու նպատակով:
2020 թւականի դեկտեմբերի 21-ին, 22-ի եւ 23-ին Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում եւ ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի հանդիպումները հերթականութեամբ՝ միութիւնների, ծնողական խորհուրդների, Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչների հետ։