Հա

Համայնք

Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ իրականացւում են անհրաժեշտ քայլեր, նպատակաուղղւած կորոնա տիպի վիրուսի կանխարգելման տարածման դէմ:

Published in Թեհրան

Շաբաթ, 2020 թւականի մայիսի 9-ին, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, «Արաքս» դպրոցի տեսչուհի ու Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախագահ՝ Անի Մանուկեանը եւ «Թունեան» տարրական դպրոցի փոխտեսչուհի՝ Շաքէ Աւետեանը հանդիպում ունեցան Թեհրանի ընդհանուր կրթադաստիարակչութեան վարչութեան, տարրական կրթութեան գծով տեղակալ՝ դոկտ. Ռոբուշէի հետ:

Published in Թեհրան
Երեքշաբթի, 21 Ապրիլի 2020 16:10

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի յանձնարարականով ուսուցիչները լծւեցին աշխատանքի բարձր գիտակցութեամբ, որպէսզի իւրօրինակ պայմաններում գտնեն դասաւանդման ձեւեր, որ չխաթարւի աշակերտի կրթութիւն ստանալու իրաւունքը:

Published in Թեհրան

Հաշւի առնելով կորոնավիրուսի դէմ պայքարի անհրաժեշտութեան առաջնահերթութիւնը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կիրառւում են մի շարք քայլեր կապւած վիրուսի տարածման դէմ:

Published in Թեհրան

Հայ աշակերտները այսուհետ հնարաւորութիւն ունեն առցանց ռեժիմով հետեւելու հայերէն առարկաների դասերին:

Published in Թեհրան

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Մարզական յանձնախմբի նախաձեռնութեամբ 2020 թւականի փետրւարի 8-ից մինչեւ 10-ի ժամանակաշրջանում կազմակերպւեց եւ անցկացւեց ֆուտբոլի մրցոյթներ միջնակարգ օղակի աշակերտների միջեւ:

Published in Թեհրան

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդը ազգային դպրոցներում եւ մանկապարտէզներում առկայ խնդիրներին ու հարցերին աւելի հանգամանօրէն ծանօթանալու, ուսումնասիրելու եւ դրանց լաւագոյնս լուծումներ տալու նպատակով շարունակում է այցելութիւններ ազգային դպրոցներ եւ մանկապարտէզներ:

Published in Թեհրան

11-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւններին ժողովրդի խուռներամ մասնակցութիւնը ապահովելու եւ ընտրութիւններին մասնակցելու անհրաժեշտութեան մասին ժողովրդին իրազեկելու նպատակով, երէկ, փետրւարի 16-ին, նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի եւ մասնակցութեամբ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի, կազմակերպւել էր լուսաբանական հանդիպում Թեհրանի հայոց դպրոցների տեսուչ-տեսչուհիների, փոխտեսուչ-փոխտեսչուհիների եւ ծնողական խորհուրդների անդամների հետ Զէյթուն քաղաքամասի «Շանթ» եւ «Մարիամեան» դպրոցի դահլիճում:

Published in Թեհրան

Երեքշաբթի, 2020 թւականի յունւարի 28-ին Թեմական խորհրդի կողմից կազմակերպւել էր հանդիպում Կրթական խորհրդի, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան կենտրոնական վարչութեան եւ 44-րդ Համադպրոցական խաղերի կազմակերպիչ յանձնախմբի ներկայացուցիչների միջեւ:

Published in Թեհրան

Չորեքշաբթի, յունւարի 22-ին Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Հ.Բ.Ը. միութեան յարկի ներքոյ իրականացաւ Նոր տարւայ առիթով մտերմիկ հանդիպում-հիւրասիրութիւն: Անմիջապէս Ս. Ծննդեան եւ ամանորեայ տօներից յետոյ Կրթական խորհուրդը կազմակերպւում է արդէն աւանդոյթ դարձած միջոցառում, որով առիթ է ստեղծում մէկ անգամ եւս հնարաւորութիւն ընձեռնւի շնորհաւորելու միմեանց, Նոր տարւայ եւ Սուրբ ծննդեան տօների առիթով:

Published in Թեհրան
Էջ 1, 15-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։