Հա

Համայնք

Աւագ ուրբաթ օրը, Թեհրանի բոլոր եկեղեցիներում կատարւեց Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի կարգ թաղման արարողութիւնը, եւ հաւատացեալ ժողովուրդը նկատառելի թւով հաղորդակցւելով օրւայ խորհրդին, իր յարգանքը մատուցեց Տիրոջ գերեզմանը խորհրդանշող կառոյցին ու Նրա հետ թաղւելով հայցեց Նրա յարութեան կերպարակցութիւնը։

Published in Թեհրան

Շաբաթ, 13 փետրւարի 2021 թ.-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում ըստ եկեղեցական աւանդութեան կատարւեց Տեառնընդառաջի նախատօնակի արարողութիւնը։

Published in Թեհրան

Այս տարի՝ Սրբոց Վարդանանց տօնի առիթով թւականիս փետրւարի 11-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում ի մասնաւորի Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցում, նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագ ձեռամբ արժ․ Տ․ Մաշտոց քհնյ. Խաչատրեանի։ Արարողութեանը նեկայ էին նկատառելի թւով հաւատացեալ ժողովուրդ:

Published in Թեհրան

Երեքշաբթի, 9 փետրւարի 2021 թւականին տօնն էր Ղեւոնդեանց քահանայից։ Հոգեւոր հայրեր, որ Աւարայրի մեծ ճակատամարտին 451 թւականին Ղեւոնդ երէցի նման արիացեալ ոգով զինավառեցին վասն հաւատքի եւ վասն հայրենեաց մարմնաւոր բանսարկոյի դէմ դուրս եկած զօրավաններին։

Published in Թեհրան

Ի հետեւութիւն երկու Վեհափառ Հայրապետների տնօրինումին, այսուհետ 22 նոյեմբերը հաստատւեց որպէս Արցախեան գոյամարտի նահատակների օր։ Այդ իսկ առիթով կիրակի, յետ ս. եւ անմահ պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն Արցախեան 44-օրեայ գոյապայքարի ընթացքին զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար։

Published in Թեհրան

Շաբաթ, 24 հոկտեմբեր 2020 երեկոյեան ժամը 16։30-17։30 եւ կիրակի, 25 հոկտեմբերի առաւօտեան ժամը 9։00-երեկոյեան 16:00 Թեհրանի մեր ծխական եկեղեցիներում կազմակերպութեամբ Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի եւ նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի տեղի ունեցան կրօնական արարողութիւններ (կիրակնամուտի ժամերգութիւն եւ ս․ պատարագ) եւ երիտասարդական մոմավառութիւն վասն խաղաղութեան եւ հայ նահատակների հոգիների հանգստեան համար։

Published in Թեհրան

Երէկ՝ հոկտեմբերի 2-ին Թեհրանի հայոց եկեղեցիներում, ս. պատարագից յետոյ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն Արցախեան հակամարտութիւններում նահատակւած Հայոց Բանակի նահատակների հոգու խաղաղութեան համար:

Published in Թեհրան
Շաբաթ, 03 Հոկտեմբերի 2020 13:25

Յայտարարութիւն

Կիրակի, 4 հոկտեմբերին Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի, տեղի կունենայ հոգեհանգստեան արարողութիւն:

Published in Թեհրան

Այս տարի Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի Վերափոխման տօնը` Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնեց օգոստոսի 16-ին:

Թեհրանի Հայոց Թեմի բոլոր եկեղեցիներում, տօնի առիթով մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, որին յաջորդեց խաղողօրհնէքի արարողութիւն։

Published in Թեհրան

Առաքելական եկեղեցում այդ օրը Տեառնընդառաջի տօնը, տօնն է նաեւ ՀԱՅ ՄԱՆԿԱՆ եւ ծնողները իրենց նորածին զաւակներին եկեղեցի են բերում որպէսզի յընթացս եկեղեցական արարողութեան նորածինների տաճարն ընծայման խորհրդաւոր կարգն ընդունեն:

Published in Թեհրան
Էջ 1, 5-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։